ՀՅԴ Արցախի ԿԿ-ն ընդունել է «Թուֆենկյան» հիմնադրամի տնօրենին
20 Հոկտեմբեր 2021
Հոկտեմբերի 19-ին, ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Գրեգ Պեդեանին:
Հանդիպմանը ներկա էր նաև «Արցախֆոնդ»-ի Արցախի մասնաճյուղի տնօրեն Տրդատ Մարտիրոսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան Արցախում ի հայտ եկած խնդիրների լուծմանը, ապագա ծրագրերի ու համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր:
Երկուստեք կարևորվել է միասնական ջանքերով մեր առջև ծառացած խնդիրների լուծման անհրաժեշտությունը:
aparaj.am