ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ջրի սակագնի բարձրացումը հանգեցնելու է ոչ միայն սոցիալական խնդիրների, այլև լուրջ հարված է հասցնելու բիզնեսին․ Սուրեն Պարսյան

21 Հոկտեմբեր 2021

Փաշինյանի խոստումը ջուրը տարա՞վ. Հունվարի 1-ից նախատեսվում է ջրի սակագնի բարձրացում

««Վեոլիա ջրի» հետ մենք կարողացանք աշխատել, և, ըստ էության, դեկտեմբերին նախատեսված էր, որ ամբողջ հանրապետությունում խմելու ջրի սակագինը պետք է բարձրանա, բայց մենք քննարկեցինք և եկանք համաձայնության, որ խմելու ջրի սակագինը մինչև 2024 թվականը ՀՀ-ում չի բարձրանալու»,- սա Նիկոլ Փաշինյանի հերթական նախընտրական խոստումն է 2018 թվականին:

Իսկ հերթական խոստման հերթական մերժման արարին ականատես ու ունկնդիր եղանք այսօր Ազգային ժողովում. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց՝ Ջրային պետական կոմիտեի և «Վեոլիա» ընկերության հետ քննարկում են երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու հնարավորությունը։

«Ջրի սակագնի բարձրացման հայտը եղել է 43 դրամ՝ գործող 180-ի նկատմամբ։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ 2016 թվականի մրցույթով հաղթած բազիսային գինը 2022 թվականի համար արդեն 214 դրամ էր։ Մենք հիմա վերցնում ենք 214 դրամը և վրան ավելացնում այդ ճշգրտման գործակիցները»,- ասաց Գարեգին Բաղրամյանը՝ տեղեկացնելով, որ բարձրացումը նախատեսվում է հունվարի 1-ից։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am-ի հետ զրույցում հիշեցրեց՝ գործող իշխանություններն իրենց նախընտրական խոստումներում նշում էին ոչ միայն ջրի, էլեկտրաէներգիայի, գազի սակագինը պահպանելու, այլև նվազեցնելու մասին, իսկ այժմ ականատեսն ենք ճիշտ հակառակ երևույթի. «Վերջին երեք տարիների ընթացքում վերանայվել են բնական գազի, էլեկտրաէներգիայի սակագները, և շուտով կփոխվի նաև ջրի սակագինը:

Հիշեցնեմ՝ 2020 թվականի հուլիսի 19-ից վերանայվեց գազի սակագինը խոշոր գազ սպառողների, ըստ էության, տնտեսվարողների համար մոտ 6 տոկոսի չափով, 2021 թ. փետրվարի մեկից բիզնեսի համար բարձրացավ էլեկտրաէներգիայի սակագինը 10 տոկոսով: Ըստ էության, շղթայական ռեակցիա է տեղի ունենում»:

Այս տեսանկյունից, ըստ տնտեսագետի, կանխատեսելի էր նաև ջրի սակագնի վերանայումը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ջրի սակագնի մեջ էլեկտրաէներգիայի մասնաբաժինը բավականին մեծ է, ինչպես նաև այն, որ «Վեոլիա ջուր»-ն այս տարիների ընթացքում իրականացրել է ներդրումային նախագծեր, և փորձելու էր այս կամ այն ձևով հետ բերել այդ ներդրումները:

Սուրեն Պարսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կոնկրետ հետևանքների է բախվում և բախվելու տնտեսությունն ու քաղաքացին: Նա ի պատասխան՝ նշեց. «Այս ամենը հանգեցնում է ոչ միայն սոցիալական խնդիրների, այլև լուրջ հարված է հասցնում բիզնեսին. բիզնեսը կորցնում է իր մրցունակությունը՝ հատկապես ԵԱՏՄ շրջանակներում: ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններում սակագներն անհամեմատ ավելի ցածր են, և մեր ապրանքները դառնում են առավել թանկ և ոչ մրցունակ:

Իսկ բնակչության դեպքում՝ պետք է փաստենք, որ մարդկանց եկամուտները այս տարվա ընթացքում 11 տոկոսով չեն աճել (նկատի ունի ջրի սակագնի նախատեսվող բարձացման շեմը.- Զ.Դ.). նման սակագների աճը պետք է համահունչ լինի մարդկանց եկամուտների աճին»:

Մեր զրուցակիցը համոզված է՝ այս իրավիճակը հնարավոր կլինի շտկել, եթե կառավարությունը և ՀԾԿՀ-ն կարողանան էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորություններ գտնել. «Նախատեսվում է, օրինակ, «Ռենկո» ընկերության նոր ՋԵԿ-ի մուտքը էներգետիկ համակարգ, ատոմակայանի վերաշահագործումը և այլն. եթե կարողանանք այս կամ այն ծրագրով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, հնարավորություն կունենանք նաև վերանայել ջրի սակագինը»:

Սակագնի նվազման մեկ այլ գործոն է, ըստ տնտեսագետի, ջրային կորուստները կրճատելը. ջրի կորուստները համակարգում, շեշտեց մեր զրուցակիցը, կազմում են շուրջ 75 տոկոս:

«Այսինքն՝ ՀԾԿՀ-ն տարիներ շարունակ աչք է փակում այս կորուստների վրա, չի պարտադրում կորուստները նվազեցնել՝ այն մտավախությամբ, որ եթե ընկերությունը կորուստների կրճատման ուղղությամբ ներդրումներ կատարի, հետո բերելու է սակագնի մեջ դնի: Բայց մենք, ըստ էության, այժմ այդ կորուստների համար վճարում ենք և չենք պարտադրում՝ դրանք կրճատելու ուղղությամբ խիստ քայլեր իրականացնի»,- հավելեց նա:

Քանի որ սակագների թանկացման շղթան չի փակվում ջրի սակագնի հնարավոր թանկացման հարցով, և կրկին բանակցությունների սեղանին է գազի սակագնի հարցը, Սուրեն Պարսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ սպասումներ պետք է ունենալ այդ բանակցություններից: Ի դեպ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անգամ հայտնել էր, որ Երևանն ու Մոսկվան համաձայնության են եկել Հայաստանին մատակարարվող բնական գազի գնի հարցում:

Տնտեսագետի կարծիքով. «Գազի գինը սահմանի վրա կփոխվի՝ հաշվի առնելով նաև գազի ներկա գինը համաշխարհային շուկայում, որն այս պահին մոտ 900 դոլար է 1000 խմ-ի համար, օրեր առաջ նույնիսկ հասավ 2000 դոլարի՝ այն դեպքում, երբ ՀՀ-ն սահմանի վրա գազը ստանում է 165 ԱՄՆ դոլարով՝ 1000 խմ հաշվով:

Բելառուսը սեպտեմբերին կարողացավ կնքել նոր համաձայնագիր 120 դոլարի շրջանակում, իսկ Հայաստանը վերջին մեկուկես տարին կորցրեց: Երբ միջազգային շուկայում գազի գինը ցածր էր, Հայաստանը կարող էր այդ ժամանակ պայմանագիր կնքել ռուսական կողմի հետ՝ թեկուզ ֆիքսելով 165 դոլարը երկարաժամկետ կտրվածքով, սակայն կորցրեցինք այդ հնարավորությունը նույն Մհեր Գրիգորյանի ձախողած քաղաքականության հետևանքով, ու բանակցություններն ավարտեցինք այն ժամանակ, երբ գազի բորսայական գինն ամենաբարձրն է շուկայում:

Կարծում եմ՝ ռուսական կողմը կվերանայի գազի սակագինը. լավագույն դեպքում կթողնի նույնը, վատագույն դեպքում՝ կբարձրացնի առնվազն տասը տոկոսով»:

Սուրեն Պարսյանի համոզմամբ՝ ՌԴ-ն սահմանի վրա գազի գինը կբարձրացնի՝ ստանձնելով մի շարք ներդրումային պարտավորություններ, այդ թվում՝ Հրազդանի 5-րդ բլոկի շահագործման առնչությամբ:

«Գազի գնի բանակցությունը մշտապես ընթացող գործընթաց է։ Մենք համաձայնության ենք եկել սահմանին և Հայաստանի տարածքում գազի գնի վերաբերյալ։ Բանակցություններն ընթանում են 2019 թվականից, բավականին ընդգրկուն քննարկումներ ենք ունեցել և մի շարք հարցերում համաձայնության ենք եկել»,- ասել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՔՊ-ական մեծամասնություն ունեցող ԱԺ-ում

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ազգային ժող

19 Մայիս 2025
Պալապանեան. «ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան երէկ ՀՅԴ Լիբանա

19 Մայիս 2025
Ցեղասպանութեան Ընկերներ. Գերմանիան Ողջ

Կազայի մէջ 19 ամիս է Իսրայէլի կողմէ շարունակուող ցեղասպանութիւնը Պերլինի յայտ

19 Մայիս 2025
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company