ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Մեր նպատակը Հայաստանի թուրքացման կանխումն է․ Արթուր Խաչատրյան

26 Հոկտեմբեր 2021

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայրենիք» խմբակցությունները նոյեմբերի 9-ին և 10-ի համատեղ հանրահավաքում Փաշինյանի հրաժարականն են պահանջելու, «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց՝ որևէ երաշխիք չունեն, որ եթե Նիկոլ Փաշինյանը մնա, այդ փաստաթղթերը չի ստորագրի։

Ուրբաթ օրը «Ալիք մեդիան» գրել էր, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ, մեկը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները, երկրորդը՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանն է առնչվում։

Այս փաստաթղթերի մասին գրել են նաև ռուսական լրատվամիջոցները, մինչդեռ հայաստանյան իշխանությունները լուռ են, չեն մեկնաբանում արդեն մի քանի օր շրջանառվող լուրերը։ Միայն արտգործնախարարությունը օրեր առաջ հայտարարություն տարածեց՝ նշելով, թե Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին նախատեսված չէ, բայց հանդիպումների տարբեր առաջարկներ քննարկվում են։

«Ազատության» հարցին, թե փողոցով նրա հրաժարականը պահանջելու օրակարգը սպառված չէ՞, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց․ – «Ոչ, խորհրդարանական և արտախորհրդարանական պայքարի ձևերը պետք է համատեղել, որպեսզի ստանանք ավելի արդյունավետ գործիք»։

Հանրահավաքի օրակարգը շատ ավելի լայն է, իսկ իշխանափոխությունը գործիք է, ասաց Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ իշխանափոխության մասին խոսում էին դեռ մինչև պատերազմը։

«Մեզ համար ակնհայտ է, որ այս իշխանությունների վարած անհեռատես քաղաքականությունն ինչ-որ մի պահի մեր գլխին պատուհաս է լինելու, նաև պարտությունից հետո էինք ասում, երբ խոսքը գնում էր ուղղակի հայրենիքը փրկելու մասին, որովհետև, եթե, օրինակ, Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին հրաժարական գրեր, մեծ հավանականություն կար, որ դեկտեմբերի 15-ի Խծաբերդի և Հին Թաղերի գրոհը չէր լինի, 10-ից ավելի զոհ չէինք ունենա, 60-ից ավել գերի չէինք ունենա, Հայաստանի նոր իշխանությունները Շուռնուխի կեսը թուրքերին չէին տա, առանց դեմարկացիայի և դելիմիտացիայի թուրքերին չէին թողնի, որ գային մեր ճանապարհը փակեին»։

Դիտարկմանը, թե փաստն այն է, որ դեկտեմբերից էլ մի քանի ամիս անց Փաշինյանը 54 տոկոս քվե է ստացել, Խաչատրյանն այսպես արձագանքեց․ – «Այո, որովհետև նա շատ լավ կարողացավ խաղացնել պատերազմի գաղափարը, որ «եթե ես չլինեմ, նոր իշխանությունները գան, պատերազմը կսկսեն»։ Կարողացավ շատ լավ դա մարդկանց համոզել, ու մենք չկարողացանք համոզել, որ իրականում խաղաղության օրակարգը մեր օրակարգն է»։

Քննադատություններին էլ, թե «անելու համար են անում այդ հանրահավաքը, ամսի 9-ին10-ին բանը բանից կարող է անցած լինել», «դա ոչ թե կանխարգելիչ է, այլ այդ օրն ուղղակի իշխանություններին քննադատելու, հայհոյելու», Խաչատրյանն այսպես արձագանքեց․ – «Չէ, չէ, նախ հանրահավաքի մասին մենք խոսել ենք մինչև լուրերը, որ իրենք ամսի 9-ին կամ 10-ին, կամ ինչ-որ մի պահի պատրաստվում են փաստաթուղթ ստորագրել, դա ավելի շուտ էր պլանավորված, երկրորդը՝ եթե մենք իմանայինք, որ ինչ-որ մի բան նախատեսվում է, մեզ ոչինչ չէր խանգարում, այդ հանրահավաքն անել ոչ թե նոյեմբերի 9-ին, այլ հոկտեմբերի 30-ին, որովհետև կարևորը կանխելն է, ոչ թե պարտված հասնել իշխանափոխության, կրկնում եմ՝ իշխանափոխությունը միջոց է, նպատակը՝ Հայաստանի թուրքացման կանխելն է»։

Պատգամավորը չբացառեց, որ անհրաժաշտության դեպքում իրենց ուժերի առաջնորդները՝ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ևս մասնակցեն հանրահավաքին։ «Եթե անհրաժաշտություն լինի, ինչու ոչ, որովհետև նախընտրական քարոզարշավի ժամանակ Քոչարյանը քանի տասնյակ բնակավայրեր այցելեց, քանի տասնյակ հանրահավաքների մասնակցեց, քանի տասնյակ դահլիճային հանդիպումների մասնակցեց, ինչու ոչ», – եզրափակեց Խաչատրյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Պալապանեան. «ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան երէկ ՀՅԴ Լիբանա

19 Մայիս 2025
Ցեղասպանութեան Ընկերներ. Գերմանիան Ողջ

Կազայի մէջ 19 ամիս է Իսրայէլի կողմէ շարունակուող ցեղասպանութիւնը Պերլինի յայտ

19 Մայիս 2025
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company