ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Եռակողմ Հանդիպման Ընդառաջ Երեւանի Յստակացնելիք Կէտերը

26 Հոկտեմբեր 2021

Մոսկուա-Երեւան-Պաքու առաջին դէմքերու մակարդակով եռակողմ հանդիպման մասին լրատուական շրջանառութիւնը առատ է: Գրեթէ զուգահեռաբար հայաստանեան եւ ռուսական լրատուադաշտերը կը կանխատեսեն այդ հանդիպումը նոյեմբերի առաջին տասնօրէին:

Կանխատեսուած թուականը ունի ուղերձ: Կը խօսուի նոյեմբեր 9-ի մասին, այլ խօսքով` ուղիղ մէկ տարի ետք հրադադարի յայտարարութեան: Հայաստանեան եւ ռուսական լրատուամիջոցներու տարածած կանխատեսումներուն մէջ կայ բովանդակային տարբերութիւն: Ռուսականը ընդհանրապէս բաւարարուած է եռակողմ հանդիպման կայացման բարձր հաւանականութիւնը շեշտելով, մինչ հայկականը աւելի կը մասնակիացնէ օրակարգը` նշելով սահմանազատման-սահմանագծման եւ ապաշրջափակման համաձայնագիրներու մասին:

Աւելի՛ն. կը յստակացուի նաեւ այն, որ սահմանագծում պիտի կատարուի հիմք ընդունելով 1920-ական թուականներուն Խորհրդային Միութեան պաշտպանական գերատեսչութեան գլխաւոր շտաբի քարտէսները, իսկ երկրորդ փաստաթուղթը կը վերաբերի տարածաշրջանին մէջ հաղորդակցութիւններու ապաշրջափակման, մասնաւորապէս ճանապարհ-միջանցքներու, այդ շարքին` Ազրպէյճանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցութեան հաստատման մանրամասնութիւններուն:

Երկու յայտարարութիւն` առաջինը նախագահ Փութինի եւ երկրորդը` Ալիեւի կողմէ կը կապուին այս կանխատեսումներուն հետ: Փութինը յստակ ակնարկութիւն կատարեց 1920-ականներու քարտէսներուն, մինչ Ալիեւը խօսեցաւ միջանցքի շուրջ կայացած համաձայնութեան:

Որքան ալ պաշտօնական Երեւանը հերքէ պայմանաւորուածութիւններու գոյութիւնը, այդուհանդերձ պարզ է, որ հայկական կողմին փոխարէն բանակցողը Մոսկուան է, եւ որքան ալ Պաքուն երեւնայ իբրեւ բանակցող կողմ, այնուամենայնիւ նոյնքան պարզ է, որ տեսանելի է Անգարայի ստուերը:

9 նոյեմբերին ենթադրաբար կայանալիք հանդիպումը ըստ էութեան նախ պէտք է գնահատական տայ տարի մը առաջ կայացած պայմանաւորուածութեան կէտերու իրականացման ընթացքին մասին:

Այսպէ՛ս. եթէ նկատենք, որ 7-րդ եւ 8-րդ կէտերուն կատարման համար որեւէ քայլ չէ առնուած Պաքուի կողմէ, ապա խիստ հարցական կը դառնայ ապաշրջափակման մեծ օրակարգին անցնիլը:

7-րդ կէտը կը խօսի ներքին տեղահանուած անձերու եւ գաղթականներու, ՄԱԿ-ի գաղթականներու հարցերով Գերագոյն յանձնակատարի գրասենեակի վերահսկողութեան ներքոյ, անոնց Լեռնային Ղարաբաղ եւ յարակից տարածքներ վերադարձի մասին:

Իսկ 8-րդ կէտը` ռազմագերիներու, պատանդներու եւ պահուող այլ անձերու ու մահացածներու մարմիններու փոխանակման:

Հայկական կողմը պարտի ապաշրջափակումը պայմանականացնել միայն 7-րդ եւ 8-րդ կէտերու իրականացումով:

Իրաւամբ կը նշուի, որ եթէ սահմանագծումը պիտի իրականանայ 1920-ականներու քարտէսներուն հիմամբ, ապա պէտք է նկատի առնուի, որ այդ քարտէսները ցամաքային կապ վերապահած են Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի միջեւ:

Բայց նախքան այդ, անհրաժեշտ է, որ հայկական կողմը արծարծէ հետեւեալ կէտերը`

ա) Մեկնարկել գործընթաց` հայ գաղթականներու տունդարձի,

բ) Հայրենադարձնել ռազմագերիները, պատանդները, պահուող անձերն ու մահացածներու աճիւնները,

գ) Նոյեմբեր 9-ի յայտարարութեան 7-րդ եւ 8-րդ կէտերու կատարումէն ետք միայն անցնիլ մեծ օրակարգին` տարածաշրջանային ապաշրջափակման, բացառելով որեւէ միջանցք տրամադրելու գաղափարը:

դ) Սահմանագծում-սահմանազատումը 9 նոյեմբերի յայտարարութեան մէջ չէ նշուած: Միջազգային իրաւաչափութիւններ ենթադրող այս գործընթացը կը մեկնարկէ, երբ կը կայանայ խաղաղութեան համաձայնագիրը, իսկ խաղաղութեան համաձայնագիրի շուրջ բանակցութիւններու վերսկսման իրաւասութիւնը վերապահուած է ԵԱՀԿ-ին:

Պարզ է, որ հակամարտութեան հանգուցալուծումէն առաջ սահմանագծում-սահմանազատում իրականացնելը չի բխիր հայկական կողմի շահերէն: Իսկ Պաքուէն եւ Անգարայէն հնչած յայտարարութիւնները, թէ` Արցախի հարցը անցեալ է, ճիշդ հայկական առաջադրանքներու չէզոքացում կը հետապնդեն: Առանց ԵԱՀԿ-ի ձեւաչափի վերագործարկման անցնիլ սահմանագծումին, ատով իսկ Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապէս յստակացնել իբրեւ Ազրպէյճանի մաս կազմող տարածք:

Երեւանը պարտաւոր է կառչիլ 7-րդ եւ 8-րդ կէտերուն եւ մինչեւ 9-րդ կէտին անցնիլը իր դիւանագիտութիւնը լիարժէք բանեցնել ի նպաստ ԵԱՀԿ-ի ձեւաչափի վերականգնման:

«Ա.»

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Պալապանեան. «ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան երէկ ՀՅԴ Լիբանա

19 Մայիս 2025
Ցեղասպանութեան Ընկերներ. Գերմանիան Ողջ

Կազայի մէջ 19 ամիս է Իսրայէլի կողմէ շարունակուող ցեղասպանութիւնը Պերլինի յայտ

19 Մայիս 2025
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company