ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Վահագն Ալեքսանյանը ճիշտ կանի՝ հաջորդ անգամ չհամարձակվի Կիպրոս գալ. ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչը պատասխանում է Վահագն Ալեքսանյանին

27 Հոկտեմբեր 2021

Վահագն Ալեքսանյանը ճիշտ կանի՝ հաջորդ անգամ չհամարձակվի Կիպրոս գալ. ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչը պատասխանում է Վահագն Ալեքսանյանին
Հայ Յեղափոխական Դաշնակցության Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչ Սիմոն Այնէճեանը ArmDaily.am–ի հետ զրույցում ասաց, որ Կիպրոսում երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների դեմ բողոքի ակցիան ինքնաբուխ էր կազմակերպվել։

«Ինչպես գիտեք, այդ մասին որևէ հայտարարություն չի արվել և նախապես չի էլ կազմակերպվել այս միջոցառումը, սակայն ինքնաբուխ ակցիա էր, որին մասնակցում էին նաև դաշնակցականներ, ինչպես նաև ոչ դաշնակցական մարդիկ, հայեր, որոնք քաղաքական վերլուծություն անելու կարողություն ունեն և որոնք գիտակցում են, որ այս իշխանությունները չարիք են բերել մեր հայրենիքին և պետք է հեռանան։ Մենք բոլոր մակարդակներով հասցրել ենք ճանաչել այս կառավարության բոլոր սխալները, որի մեղքերը կուտակվել են և բնական էր, որ մենք այդ պոռթկումն ունեցանք, որն էլ դրսևորվեց ՀՀ խորհրդարանի այս պատվիրակության նկատմամբ, որի կազմում չէին ընդգրկվել «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ»-ի և մեր կուսակցական ընկերները, որոնք ընտրված են ժողովրդի կողմից։ Բայց բուն խնդիրն այն է, թե այս իշխանությունն իր քաղաքական հաշվարկները սխալ կերպով կատարելով, տարիներով ստեղծված քաղաքական միջավայրում փչացնելով հարաբերությունները, սխալ հայտարարություններ անելով, ժողովրդին բաժանելով, նախկինների և ներկաների միջև կռիվ գցելով՝ բաժանեց ժողովրդին և թույլ գտնվեց ազգային անվտանգությանը սպառնացող օրակարգերը կանխարգելելու կամ մեղմելու հարցում»,-ասաց Այնէճեանը։

«Հայաստանի կառավարության քաղաքականությունն ու Կիպրոսի վարած քաղաքականությունը զուգահեռներ չունեն և ընդհանուր հայտարարի էլ չեն եկել։ Բացատրեմ, թե ինչու։ Կիպրոսը նույն կացության մեջ է գտնվում։ 17 տարի առաջ մեզ խաղաղության պայմանագիր հրամցվեց, որը վստահաբար պիտի կիպրացիների բարօրությունը, կյանքն ավելի լավացներ։ Կիպրոսի բնակիչներն այդ ռեֆերենդումին միաձայն ոչ ասեցին և նախընտրեցին լինել ավելի խեղճ, քան թե դառնալ թրքական վիլայեթ, որոշեցինք մնալ ավելի քիչ հնարավորություններով, ավելի քիչ առավելություններ ունեցող կիպրացի քաղաքացի, քան թե վտանգի տակ դրվի Կիպրոսի ճանաչված Հանրապետությունը։ Թուրքիան ուզում էր իր վերջնական քաղաքական հարվածը հասցնել Կիպրոսին և մենք՝ Կիպրոսի բնակիչներս դա թույլ չտվեցինք մեծ գին վճարելով։ Այսօր, այն, ինչ Հայաստանի մեջ է տեղի ունենում՝ նման է 1974 թվականին Կիպրոսում եղածին։ 1974 թվականին Հունաստանը՝ Կիպրոսի մայր հայրենիքը, ձեռքերը քաշեց Կիպրոսի վրայից, որպեսզի Թուրքիան ներխուժի Կիպրոս, գրավելու կղզու կեսը, երկու հարյուր հազարից ավելի գաղթականներ ու ունենանք հազարավոր զոհեր։ Նույն բանը եղավ Հայաստանում։

Հայաստանն ու ներկա իշխանությունները Պիղատոսի պես ձեռքները հետ են քաշել Արցախից և կարծում են՝ հավատում են, այն միտքն են փայփայում, որ Արցախից ձերբազատվելով կկարողանան Հայաստանին բարվոք կյանք ապահովել։ Այս քաղաքական վերլուծության ու ուղղության դեմ է, որ մենք ցույցի գնացինք և ուզեցինք մեր քաղաքական ուղերձը փոխանցել, որ դեմ ենք այս քաղաքականությանը»,-ասաց Այնէճեանը։

ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչն ասաց, որ նմանատիպ բողոքի ցույցեր լինելու են աշխարհիր տարբեր մասերում, ուր որ այցելեն ՔՊ կուսակցության ներկայացուցիչները։ Նա հավելեց, որ նշանակություն չունի, թե այդ ցույցերը կլինեն կազմակերպված, թե ինքնաբուխ։ Այնէճեանը նշում է, որ կարևորություն ունի այն հանգամանքը, որ հայկական սփյուռքը մերժում է այս իշխանություններին և նրանց քաղաքականությունը։

«Այս իշխանությունների քաղաքականությունն ընդհանուր առմամբ մերժվել է Սփյուռքի կողմից։ Ես վստահ եմ, որ այլ երկրներ էլ, ուր որ այցելեն «Քաղաքացիական պայմանագրի» անդամներն ու եթե փորձեն տեղի գաղութի հետ որևէ կապ հաստատել՝ չի ստացվելու, ինչպես որ չստացվեց այստեղ՝ Կիպրոսում։ Գիտեք, մենք երեսուն տարի, անկախ նրանից, թե ո՞վ է եղել նախագահ, վարչապետ, Պաշտպանության նախարար, պատվիրակություն, խորհրդարանի պատվիրակություն, ով որ եկել է՝ մենք նրանց թագավորի պես ենք դիմավորել և Կարմիր գորգ ենք փռել նրանց ճանապարհին։ Սա առաջին անգամն էր, որ նման ընդունելության չարժանացան Հայաստանից եկած ներկայացուցիչները և գաղութի անդամները հանդիպում չունեցան այս պատվիրակության անդամների հետ՝ հակառակը՝ կազմակերպեց գաղութն ակցիա իրենց դեմ, որ իրենց վարած քաղաքականությունն անընդունելի է մեզ համար»,- շեշտեց Սիմոն Այնէճեանը։

ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչն ասաց, որ իրենց հակադարձել փորձող ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը խորհուրդ էր տալիս իրենց թուրքական դեսպանատան առջև ցույց անել։ Այնէճեանն ասաց, որ անձամբ Թունյանին բացատրեց, որ Դաշնակցության 130 տարվա գործունեության ընթացքում, երբ իրենց կառույցը ներառված է եղել հայ ժողովրդի բոլոր պայքարներում, Թունյանը շատ փոքր է նման ցուցումներ տալու համար։

«Ինքն իր կյանքում թրքական դրոշակ չի տեսել, ինքը թուրքական սահմանից մի քանի կմ հեռու չի ապրում՝ մենք ենք ապրում, ինքը հայկական գաղութները հայկական պահելու աշխատանքի մեջ չի եղել ներգրավված՝ դա մենք ենք անում, ինքը վճարովի, իսկ մենք կամավոր, ինչի դիմաց մենք ստանում ենք թալանչիների ու դավաճանների պիտակավորումներ ամենուրեք՝ հենց իրենց կողմից»,-ասաց վերջինս։

Նա շեշտեց, որ ՔՊ պատգամավորներին ուղեկցող նկարահանող օպերատորները ցույց անող կիպրահայերին են նկարել ու հետևաբար ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի ներկայացուցիչը հարց է բարձրացնում, թե որտե՞ղ է տեղադրվել այդ տեսանյութը. «Ինչո՞ւ համար էին մեզ նկարահանում։ Սա շանտաժ է, պորովոկացիա, մեզ գիտե՞ք ով է նկարահաննում՝ աշխարհի վրա երեք հոգի։ Այս իշխանություններն են, որ նկարահանում են և պահում իրենց արխիվներում՝ չգիտեմ ինչի համար կամ ինչ նպատակներով, թրքական գաղտնի ծառայություններն ու ադրբեջանցիները՝ միայն այս երեքն են մեզ նկարահանում՝ ուրիշ ոչ մեկը»։

Անդրադառնալով ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը, թե Կիպրոսում կազմակերպված ակցիայի մասնակիցները վճարվել են ու անպիտան ծառայություններ են մատուցել, ասաց. «Իրենք մերժված են մեր կողմից ու մերժված են մեր գաղութի կողմից։ Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, որ ցույցի մասնակիցներին վճարել են, ապա պրն Ալեքսանյանին ուզում եմ ասել, որ հաջորդ Կիպրոս այցելությունն այդքան էլ հաջող չի լինի։ Ավելի ճիշտ կանի հաջորդ անգամ չհամարձակվի Կիպրոս գալ՝ սա մեկ, թող չհամարձակվի Կիպրոս գալ ու սուտ հայտարարություններ անել։ Մեծ տարբերություն կա պրն Ալեքսանյանի և մեր մեջ՝ ինքը պատգամավոր է և վճարվում է իր արած գործի համար։ Մենք կամավորներ ենք ու մեր գաղափարների, մեր քաղաքականության համար ենք պայքարում և որպես կուսակցության ներկայացուցիչ կամավոր եմ աշխատում, ինչպես իմ կուսակից ընկերներն ու բոլոր հարակից կազմակերպությունները։ Ամեն ինչ անում ենք գաղութի համար անվճար, ուրեմն վճարվելու մասին խոսակցությունները թող ուրիշ տեղ ծախի, բայց ոչ այստեղ»,- ասաց Սիմոն Այնէճեանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Պալապանեան. «ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան երէկ ՀՅԴ Լիբանա

19 Մայիս 2025
Ցեղասպանութեան Ընկերներ. Գերմանիան Ողջ

Կազայի մէջ 19 ամիս է Իսրայէլի կողմէ շարունակուող ցեղասպանութիւնը Պերլինի յայտ

19 Մայիս 2025
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company