ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Քաղաքական մտքի տհասություն ունեն այս իշխանությունները․ Վահագն Գարագաշյան

27 Հոկտեմբեր 2021

Սփյուռքը Ցեղասպանության արդյունք է՝ թուրքի նպատակը Հայաստանի անէացումն է, իսկ Արցախյան վերջին պատերազմը պանթյուրանիզմի ծրագրի մաս է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի խմբագիր Վահագն Գարագաշյանը, որի նախնիները մասնակցել են Մուսա լեռան հերոսամարտին, ապա գերդաստանը Կիլիկիայից տեղափոխվել Լիբանան՝ եղել Այնճարի հիմնադիրներից, իսկ այժմ էլ նա հաստատվել է Մոնրեալում։

«Որպես Հայոց ցեղասպանության ժառանգորդ սերունդ մեզ համար ոչ միայն տարօրինակ է այս իշխանությունների ընթացքը, այլև մտածել է տալիս, որ, մանավանդ երբ այսպիսի ճգնաժամային օրեր է ապրում համայն հայությունը, ինչպիսի քաղաքական ուղեգիծ են որդեգրել այս իշխանությունները․ նման քաղաքական ուղեգիծը, որն, ըստ իրենց, ենթադրում է թշնամի երկու հարևան երկրների հետ ապաշրջափակման գործընթաց սկսել՝ կարծելով, որ այդ գործընթացի միջոցով ապագայում կունենանք տնտեսապես կայուն պետություն, ամենամեծ սխալն է և փաստում է, որ իսկապես քաղաքական մտքի տհասություն ունեն այս իշխանությունները»,-ասաց Վահագն Գարագաշյանը։

Նա վստահ է, որ այս գործընթացը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար, և համայն հայությունը պետք է աշխատանք տանի, որ այդ ընթացքը կասեցվի այնպես, ինչպես տարիներ առաջ հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը կասեցվեց։

Սփյուռքն ունի այդ փորձառությունը՝ Սփյուռքը Ցեղասպանության արդյունք է, փաստեց նա, թուրքի նպատակը Հայաստան պետության վերջնական անէացումն է, որովհետև ունի պանթուրանական իր հստակ ծրագիրը։

«Եթե ոմանք կարծում են, որ համաթուրանականությունն այսօր պարզապես առասպել է, շատ են սխալվում, արդյունքը՝ Արցախի վերջին պատերազմը, որը մաս է կազմում թուրքական այդ մեծ ծրագրին»,-ասաց Վահագն Գարագաշյան։

Հայաստան պետության այսօրվա իշխանություններն ու Սփյուռքը համատեղ օրակարգ ձևավորելու խնդիր ունեն այսօր․ Ցեղասպանության հետևանք Սփյուռքը չի կարող հրաժարվել Հայոց ցեղասպանության հարցի հետապնդումից, մինչդեռ ՀՀ իշխանությունները Թուրքիայի հետ բարեկամանալու ազդակներ են ուղարկում։ Վահագն Գարագաշյանը համոզված է, որ եթե քաղաքական գիծն այս ուղղությամբ ընթանա՝ առաջիկայում հարցեր են առաջանալու։

«Սփյուռքում գործող ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերը 40-50 տարվա իրենց աշխատանքների արդյունքով հասել են մեծ պետությունների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևերի ընդունման։ Դրանք իսկապես տարիների աշխատանքի արդյունք են։ Հիմա եթե այս իշխանությունների կողմից նման գործընթաց սկսվի, իսկապես որոշ պետություններ հարցականի տակ են առնելու, թե այսքան տարի ձեր դատի հետապնդումից հետո այս ներկա ընթացքը ի՞նչ է։ Բայցևայնպես աշխարհում գործող մեր Հայ դատի հանձնախմբերը վճռական են․ անցյալում էլ ունեցել ենք մարտահրավերներ, այսօր նույնպես ունենք մարտահրավերներ, իսկ այսօրվա մեր գլխավոր մարտահրավերը Արցախն է, որովհետև Արցախն այսօրվա դրությամբ լքված է»,-ասաց Վահագն Գարագաշյանը։

Արցախն ուրանալու նոր մտայնությունը ամենավտանգավորն է՝ համոզված է նա։

«Բերեմ Կանադայի օրինակը․ Կանադայի և Դանիայի միջև ջրային սահմանի վրա կա փոքր կղզի, որ կոչվում է Հանս այլնդ։ Այս կղզու տարածքը 1,3 քառ․ կմ է։ Կանադայի տարածքը 9 մլն․ 985 հազ․ քառ․ կմ է։ Բայց Կանադան որպես ինքնիշխան պետություն ասում է՝ այս կղզին ինձ է պատկանում իրավականորեն։ Իսկ Դանիայի Հանրապետությունն ասում է՝ ոչ, այս կղզին ինձ է պատկանում։ Ուրեմն տարին մեկ անգամ յուրաքանչյուր երկիր փոքր մարտանավերով գալիս է այս կղզին, իջեցնում մյուս երկրի դրոշն ու բարձրացնում իրենց դրոշը։ 9 մլն․ 985 հազ․ քառ․ կմ տարածք ունեցող երկիրը պայքարում է 1,3 քառ․ կմ տարածքի համար։ Իսկ մենք արդեն կորցրել ենք 10 հազար քառ․ կմ և այսօր արդեն պատմական Հայաստանի այդ ամբողջ տարածքը ուրանալու ընթացքի մեջ ենք»,-ասաց Վահագն Գարագաշյանը։

Նա վստահ է, որ սփյուռքահայ նախակրթարանի որևէ աշակերտի եթե հարցնես՝ Արցախն ուրանալը դավաճանությո՞ւն է, հստակորեն կպատասխանի՝ Արցախն ուրանալը դավաճանություն է և ազգադավություն։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

https://youtu.be/rPyqONfjc2g

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Պալապանեան. «ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան երէկ ՀՅԴ Լիբանա

19 Մայիս 2025
Ցեղասպանութեան Ընկերներ. Գերմանիան Ողջ

Կազայի մէջ 19 ամիս է Իսրայէլի կողմէ շարունակուող ցեղասպանութիւնը Պերլինի յայտ

19 Մայիս 2025
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company