ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ասուլիսներ

Ժողովրդին պետք է հասկացնել, որ այսօրվա խաղաղությունը դանդաղ մահ է. Տարոն Տոնոյան

28 Հոկտեմբեր 2021

Ես այսօր տեսնում եմ ծանր հուսալքություն, Արցախում ապրող մարդկանց մոտ խիստ անորոշություն, և տրամադրության կտրուկ անկում ամբողջ ազգի մոտ, բայց ես ականատես եմ եղել ավելի ծանր վիճակների, և մենք այդ վիճակից դուրս ենք եկել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը։

«1991թ-ին, երբ 366-րդ գունդը դուրս եկավ Արցախից, Արցախը առանց պատրաստ լինելու, առանց սահմանի, անկլավի կարգավիճակով մնաց 7 մլն-անոց Ադրբեջանի դեմ միայնակ, բայց մենք կարողացանք կազմակերպվել, ձևավորվեց էլիտա, և նրա կազմակերպմամբ կարողացանք ուղղաթիռով դեղորայք, ցորեն, վառելիք, զինամթերք տեղափոխել ու դա շնորհիվ այն կազմակերպիչների խմբի, որ հավատ ներշնչեց։ Մենք նույն ժողովուրդն ենք, հրամանատարությունն է տարբեր։ Հասարակությունը օրգանիզմի նման է, կարող է հիվանդանալ և պետք է առողջանա։ Հարցը այն է` արդյոք մեր կառավարությունը հասարակությանը ճիշտ առողջացման ճանապարհով է տանում: Վստահ եմ, որ ոչ»,- ասաց Տոնոյանը։

Տոնոյանը նշեց, որ հարատև խաղաղության գաղափարը խաբկանք է, որին ժողովուրդը հավատում է։ «Ժողովրդին պետք է հասկացնել, որ այսօրվա խաղաղությունը դանդաղ մահ է`անդամահատումներով։ Մենք նման ենք էֆթանազիայի մեջ գտնվող մարմնի, որ արթուն հետևում է՝ ինչպես են իրեն անդամահատում։ Որպեսզի հասկանանք` կարող են այս իշխանությունները մեզ դուրս բերել այս վիճակից, պետք է տեսնենք` ով է պետության առաջին դեմքը իր դիվանագիտական, տնտեսություն վարելու կարողություններով, ով է մեր արտգործնախարարը, մարդ, ով տարիներ առաջ ՌԴ դեսպանատան դիմաց ցույցեր էր անում, չի անցել դիվանագիտական ճանապարհ, ով է աշխարհ հզորագույն պետությունում`ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը. մարդ, ով 3.5 տարի առաջ անգլերենի մասնավոր ուսուցում էր կատարում։ Նա, վստահ եմ, չգիտեի, թե Կարիբյան ճգնաժամը ինչ էր իրենից ներկայացնում, որտեղից պետք է իմանա այդ խեղճը։ Մեր ՊԵԿ նախագահը իրավաբան է, որ պետք է տնտեսության մեծագույն մասնագետ լիներ։ Եթե անգամ պատկերացնենք, որ նրանք մեծագույն հայրենասերներ են, միևնույն է, այս թիմը չի կարող է փրկել մեր պետությունը»,- նշեց Տոնոյանը։

Նա շեշտեց, որ ընտրություններից առաջ ՔՊ-ի նախընտրական ծրագրում տեղ էր գտել Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի մասի կետը, որը դուրս է մնացել Կառավարության ծրագրից. «Սեփական ժողովրդին խաբելուց ավելի մեծ դավաճանություն կա՞։ Մենք իրավունք չունենք կոտրվել։ Ալիևի և Էրդողանի շտապելու պատճառը մեր այս պահին ծնկի եկած վիճակն է»։

Անդրադառնալով պատերազմի ելքին՝ Տոնոյանը պնդեց, որ այն միանշանակ կարող էր այլ լինել։

«Ես սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը եղել եմ Արցախում, և այն անկազմակերպ վիճակը, քաոսը, որ տեսել եմ, դրա թիվ մեկ պատասխանատուն և մեղավորը մեր պետության ղեկավարն է։ Ինձ համար անհասկանալի մնաց՝ ինչ գործ ուներ Աննա Հակոբյանը բունկերում։ Իրենք երևի կարծում էին, որ հաղթանակի դափնիները իրենցն է լինելու, դրա համար թույլ չէին տալիս, որ մեր փորձառու գեներալները խառնվեն»,- ասաց նա և ընդգծեց, որ մեզ տանում են հաշտեցման ճանապարհով և որ դա ոչ մի պարագայում չպետք է թույլ տալ։

https://youtu.be/LFrNXUWn3JQ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company