ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Մենք հստակ հարցրել ենք՝ կռվում ենք հաղթելո՞ւ համար․ Իշխան Սաղաթելյան

30 Հոկտեմբեր 2021

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է անցյալ տարի` պատերազմի օրերին, Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպումների մանրամասները, ինչպես նաև ընդդիմության և մասնավորապես ՀՅԴ Դաշնակցության այդ օրերին ունեցած դիրքորոշումները և մոտեցումները.

«Առաջին հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին, երկրորդը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-8-ն ընկած հատվածում: Առաջին հանդիպմանը մասնակցել եմ ես, Հրանտ Մարգարյանը եւ Արմեն Ռուստամյանը, իսկ երկրորդ հանդիպմանը մասնակցել ենք ես, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատրյանը եւ Արմեն Ռուստամյանը: Այդ հանդիպումները տեղի են ունեցել կառավարությունում մեր եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ»,-ասաց նա:

Սաղաթելյանը նշեց, որ այս հանդիպումների գլխավոր նպատակն այն էր, որ իրենց առաջարկություններով, խորհուրդներով, իրավիճակի գնահատման իրենց տեսակետներով համադրեն իրենց անելիքները պետության հետ:

«Առաջին հանդիպման ժամանակ շատ հստակ ասել ենք, որ թիկունքը` ժողովրդի համախմբվածությունը, շատ կարեւոր է հաղթանակի համար: Ասել ենք, որ պետք է ճիշտ քաղաքականություն եւ հարաբերություններ վարել ռազմաքաղաքական դաշնակից երկրների հետ, մատնանշել ենք ՌԴ-ին եւ Իրանին: Շատ բհստակ ասել ենք` արդյոք դու, Նիկոլ Փաշինյան, գնահատում ես, որ այս պատերազմը կարող է տեւել երկար, արդյոք մենք ունենք համապատասխան զենք-զինամթերք, ունենք պաշարներ եւ ի վիճակի ենք երկարաժամկետ պատերազմի: Շատ հստակ ասել ենք, որ այն զինվորականները, որոնց դուք համարում եք նախկին, որոնք այսօր ներգրավված չեն պատերազմական գործողություններում, պետք է քայլեր ձեռնարկեք եւ բոլորին ընդգրկեք մեր երկրի պաշտպանության գործի մեջ, իր պատասխանը եղել է հետեւյալը, որ ինքը չի խառնվում բանակի գործերին: Սա հստակ մի փաստ, որ նա այդ ժամանակ ստել է»,- պատմեց Սաղաթելյանը` հավելելով,որ հետագայում պարզվել է բազմաթիվ փաստերով, որ ինքը միջամտել է բանակի գործերին եւ ուղիղ ցուցում է տվել` այդ մարդկանց չներգրավել պատերազմական գործողություններում:

Շարունակելով Իշխան Սաղաթելյանը պատմեց, որ հանդիպումների ժամանակ Արմեն Ռուստամյանը հստակ հարց է ուղղել, որ մենք կռվում ենք հաղթելու, թե պարտվելու համար:

«Երկրորդ հանդիպման ժամանակ, երբ որ իրեն հարցնում էինք` որն է զինադադարի գինը, արդյոք կան բանակցություններ, ինչ հարաբերություններ կան, ինքը շատ հստակ ասաց` «դե պետք է մեր բանակը լայնածավալ հակահարված հասցնի թշնամուն եւ դրանից հետո նոր տեղի կունենա բանակցություններ», ես իրեն շատ հստակ հարց տվեցի, արդյոք, դու այդ հնարավորությունը քննարկել ես բանակի հետ եւ բանակը ունի այդ հնարավորությունը, նա ասաց, որ նման հարցերը չեն քննարկում, պետք է հանձնարարենք եւ բանակը կանի: Այսինքն` սա է եղել էդ մարդու պատկերացումը»,- ասաց Սաղաթելյանը:

Սաղաթելյանը պատմեց, որ հոկտեմբերի 12-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը ներկայացրել է, որ ունենք կորուստներ, կորցրել ենք Թալիշը, Մատաղիսը եւ մարտեր են ընթանում Հադրութի մոտակայքում:

«Ես իրեն ընդհատեցի եւ ասեցի, որ Հադրութը հանձնված է, նա ինձ հակաճառեց, թե որտեղից այդ տեղեկությունը, ես ասել եմ, որ այդ տեղեկությունը հստակ է: Մոտ կես ժամ անց նա իրեն բերված մի զեկույց կարդաց, որ իբր Հադրութում մարտեր են ընթանում: Այդ հանդիպման ժամանակ ես ասել եմ, որ եթե հաղթենք, բոլոր դափնիները քոնն են, բայց եթե պարտվենք միակ մեղավորը դու ես: Նաեւ այդ հանդիպամն ժամանակ բարձրաձայնվել է զոհերի իրական թիվը, որը տարբեր էր հայտարարված թվից»,- պատմեց Սաղաթելյանը:

Հոկտեմբերի 16-ին Սաղաթելյանը ընդդիմադիր ուժերի հետ հանդիպում է հրավիրել, որի ժամանակ որոշվել է ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ շտաբ, որի մեջ պետք է ներգրավվեն Արցախի նախագահները, ՀՀ նախկին նախագահները, արտքաին գործերի նախարարները, պաշտպանության նախարաները, Գլխավոր շտաբի նախկին պետերը, եւ այս որոշման նպատակն էր բեկում մտցնել ե΄ւ ռազմի դաշտում, ե΄ւ արտաքին քաղաքականության մեջ:

«Ի պատիվ այս մարդկանց, բոլորը համաձայնվեցին, որ ստեղծվի այդ մարմինը եւ մտնեն պատասխանատվության տակ: Այսինքն բոլոր պատրաստ էին կանգնել Փաշինյանի կողքին, այլ ոչ թե երկիրը վերցնել նրա ձեռքից, սակայն այս առաջարկը մերժվեց Փաշինյանի կողմից, քանի որ մենք կռվում էինք պարտվելու համար, ոչ թե հաղթելու համար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանի խոսքով` հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին, որի ժամանակ Փաշինյանը ասել է. «Ես ունեմ առաջարկ պատերազմը կանգնեցնելու եւ դրա գինը հետեւյալն է` 5+2 շրջան հանձնելով հնարավոր է պատերազմը կանգնեցնել, ու շարունակեց, որ այլ ելք չկա, հնարավոր չէ ռազմաճակատում բեկում մտցնել, ես հարցրեցի` գոնե կարգաիճակի հարց կա, ինքը ասաց, որ չէ, չկա: Ես ասել եմ, որ դու փասատորեն 23 օր հաղթելու եմ ասելուց հետո գնում ես ստորագրես կապիտուլյացիայի փաստաթուղթ եւ երկրը կանգնեցրել ես աղետի առաջ»:

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company