ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ

Հայեցի դաստիարակության մեջ գլխավոր տեղում Հայ դատն է, անկախ, միացյալ Հայաստանի գաղափարը․ Վաչե Նաջարյան

02 Նոյեմբեր 2021

Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) կենտրոնական վարչության լիագումար նիստին մասնակցելու համար 26 երկրի 110 մասնաճյուղերից պատվիրակներ են եկել Երևան՝ Yerkir.am-ի հետ հարցազրուցում ասաց ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Վաչե Նաջարյանը։

Կենտրոնական վարչությունն ընտրվել է 2019 թ-ին։ Հայաստանում անցկացվող լիագումար նիստն առիթ է՝ քննարկելու նախորդ 2 տարվա աշխատանքները, որոնք Քովիդի պատճառով մեծ փոփոխությունների են ենթարկվել։

«Արժևորեցինք մարտահրավերները, դժվարությունները և փորձեցինք, դրանց վրա հիմնվելով, մեր հաջորդ երկու տարվա աշխատանքները ծրագրել։ Կան տնտեսական, առողջապահական և տարբեր տեսակի մարտահրավերներ, որոնք պատանիների հետ աշխատանք տանելու դժվարություններ ստեղծեցին ՝ սկաուտական և մարզական հարթություններում։ Մանավանդ մարզականը հիմնված է ֆիզիկական աշխատանքի՝ հավաքի վրա, և երբ հնարավոր չէր իրար մոտ հավաքել պատանիներին, այդ աշխատանքը շատ դժվար էր։ Սկաուտական աշխատանքը քանի որ ավելի դաստիարակչական ծրագրով է՝ ավելի դյուրին էր առցանց տարբերակով ներկայանալ, և առցանց կարողացանք մենք սկաուտական շատ աշխատանքներ անել»,-ասաց Վաչե Նաջարյանը։

Քանի որ Կենտրոնական վարչության անդամները հավաքվել էին Երևանում, ՀՄԸՄ Հայաստանի ազգային սկաուտական միության հետ համադրելով՝ Բյուրականի բանակավայրում երկու կարևոր նախաձեռնություն իրականացրին․ առաջինը՝ հուշակոթող բացեցին նվիրված է 44-օրյա պատերազմի ՀՄԸՄ-ական նահատակներին, և բոլոր կամավորներին, որոնք այդ բանակավայրից գնացել են պատերազմ և կոչեցին «Խիզախների պուրակ», երկրորդը՝ բանակավայրը կոչեցին նախկին ատենապետներից Գառնիկ Մկրտչյանի անունով, որը մեծ ներդրում է ունեցել վերջին 20 տարվա ընթացքում։

Հաջորդ տարի՝ 2022թ-ին, Երևանում անցկացվելու են ՀՄԸՄ-ական մարզախաղեր 26 երկրներից 1000 մարզիկների մասնակցությամբ։

«Մեր նախկին խաղերը եղան 2017 թ-ին և ունեցանք 1200 մարզիկ։ Այսպիսով, խանդավառություն կա, միշտ հայրենի հողի վրա վերադառնալու և մեր ծրագրերը անելու։ 2023-ին նախատեսել ենք ՀՄԸՄ-ի սկաուտական բանակումը Բյուրականում՝ նաև նվիրված մեր բոլոր սկաուտական աշխատանքներին, որ նորից հավաքելու է մի շարք երկրների սկաուտների»,-ասաց Վաչե Նաջարյանը։

ՀՄԸՄ-ի համար սկաուտությունն ու մարզանքը միջոց են, վստահեցրեց նա, նպատակը հայ տիպար քաղաքացի պատրաստելն է՝ հայ անհատ հայ ոգով։ Այդ դաստիարակության շնորհիվ էր, որ վերջին պատերազմում շատ ՀՄԸՄ-ականներ կամավորագրվեցին, շատերն էլ, ցավոք, նահատակվեցին։

«Հայեցի դաստիարակության մեջ գլխավոր տեղում Հայ դատն է, անկախ, միացյալ Հայաստանի գաղափարը։ Մեր հայրենիքը որևէ օտարի չի կարող զիջել իր իրավունքներից կամ իր հողերից։ Դա մենք անում ենք ոչ թե զուտ գաղափարական իմաստով, այլ իբրև դաստիարակություն հայրենիքի տեսլականով»,-ասաց ԿՄԸՄ ԿՎ ատենապետը։

Նա վստահեցրեց, որ իրենց մոտ կրթվող պատանիները գիտեն, որ ուր էլ լինեն՝ տեր պետք է կանգնեն հայ մշակույթին, հայ լեզվին, և երբ հայրենիքը պաշտպանեու կոչը տրվի՝ ներկա պետք է լինեն։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

https://youtu.be/0J7kgdC_WQM

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company