Հանրությունը պետք է հասկանա, որ վաղուց արդեն այս իշխանություններից ազատվելու ժամանակն է
03 Նոյեմբեր 2021
Այսօր բացի առաջնային խնդիրներից՝ անվտանգություն, համավարակ, նաև այլ կարևոր և օրակարգային թեմաներ կան, ինչպիսին է օրինակ՝ համայքնների խոշորացումը։ Մենք տեսնում ենք, որ ամեն դեպքում իշխանությունն ինչ որոշում է, գրեթե միշտ կյանքի է կոչում։ Այսօր տեղի ունեցող Համայնքների խոշորացմամբ իշխանությունն ի՞նչ խնդիր է ցանկանում լուծել և հետևանքները որո՞նք են լինելու։
Երեկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ասում էր, որ պետք է որպես ժողովուրդ հստակեցնենք մեր երկրի սահմանները, և սա լավ է, թե վատ, այլ հարց է, բայց պետք է լինի հստակ, ու մեր առջև նպատակ դնենք այդ սահմաններում հզորանալ։ Ի՞նչ կարելի է հասկանալ նախարարի այս ասածից, մենք որպես ժողովուրդ մեր երկրի սահմանները ինչպե՞ս պետք է հստակեցնենք։ Այս և այլ հարցերի մասին Yerevan.Today-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում