ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

«Հայաստան» դաշինքի անունով հետընտրական փուլում հանդես չգալու մեջ ընդհատակյա պատճառ տեսնելն անհեթեթություն է

05 Նոյեմբեր 2021

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին առաջադրել է իր թեկնածությունը 20 համայնքում։ Կուսակցությունը 11 համայնքում հանդես կգա առանձին, իննում՝ դաշինքով։ Ակնկալիքների և սպասվող պայքարի մասին NEWS.am-ը զրույցել ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանի հետ։

-Պարոն Եսայան, ինչո՞վ է պայմանավորված կուսակցության նման ակտիվությունը այս ՏԻՄ ընտրություններում։

-Մենք այն եզակի կուսակցություններից ենք, որն ակտիվ է եղել բոլոր ընտրությունների ժամանակ, և այս ընտրությունները ևս բացառություն չեն։ Մեր նպատակն է՝ թույլ չտալ ամբողջատիրության հաստատում երկրում։ Մեր ցուցակներում ընդգրկված են նաև տեղական համայնքներում հեղինակություն վայելող մարդիկ, նաև համայնքապետներ, որոնք այս իշխանության կողմից հետապնդման են ենթարկվել հունիսի 20-ից հետո՝ «Հայաստան» դաշինքին աջակցելու համար։ ՏԻՄ օրենքի խախտումով այս իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի իր իշխանության և վերահսկողության տակ վերցնի նաև տեղական ինքնակառավարման մարմինները։

-Ի՞նչ սկզբունքով են ընտրվել այն համայնքները, որտեղ մասնակցելու եք ընտրությունների։

-Մենք հաշվի ենք առնում մեր մարզային կենտրոնների կարծիքները։ Մեր տեղի մարմինների դերը շատ կարևոր է, որովհետև իրականում մեզ համար Երևանում նստած շատ բարդ կլիներ ասել, թե որ թեկնածուն ինչպիսի շանսեր ունի։Կուսակցական կենտրոնները մանրամասն հասկացել են հարցերը, տեղում ուսումնասիրել են իրավիճակը, թե ինչ ուժեր են պատրաստվում մասնակցում, ինչ դիմադրության մեջ արժե է մտել և ինչպիսի դիմադրության մեջ պետք չէ մտնել ընդդիմադիր մյուս կուսակցությունների հետ։ Մեր տեղական մարմինները հայտարություն կանեն ընտրությունների նախաշեմին, թե որ ուժերին ենք սատարում այն համայնքներում, որտեղ չենք մասնակցում ընտրությունների։

-Ըստ Ձեզ՝ ո՞ր համայնքներում Դաշնակցությունն ունի հաղթելու ամենաբարձր շանսերը։

Մենք բոլոր համայնքներում ենք պայքարելու հաղթելու համար։ Բայց որոշ համայնքներում շատ բարձր շանսեր ունենք հաղթելու, օրինակ՝ Ախուրյանի համայնքը, որը խոշորացված համայնք էր, բայց մի անգամ էլ խոշորացրին, որովհետև իրենց անհաճո համայնքապետեր էին այնտեղ աշխատում։ Նոր Հաճնում մեր թեկնածուն անկուսակցական է, երկար տարիների փորձ ունի ձեռնարկատիրական ոլորտում։ Սպիտակում է շատ համառ է լինելու պայքարը, և մենք ուղղակի պայքարելու ենք հաղթանակի համար։ Կոչ կանեմ տեղի բնակչություններին ուշադիր հետևել քարոզարշավին՝ տարբերակելու համար մարդկանց, որոնք իրապես կարող են լուծել համայնքների խնդիրներն այն մարդկանցից, որոնք ուղղակի լինելու են դրածոներ այս դավաճան իշխանությունների կողմից։

-Հնարավո՞ր է, որ Գորիսում Առուշ Առուշանյանի բացարձակ հաղթանակը ևս խթան հանդիսացավ Դաշնակցության համար նման մեծ ծավալով ՏԻՄ ընտրություններին մասնակցելու։

-Գորիսի ընտրությունները եղան այն ժամանակ, երբ մեր մասնկացության մասին որոշումների մեծ մասն արդեն կայացված էր։ Իհարկե, Գորիսի արդյունքները նաև ոգևորող էին, բայց դրանով չէին պայմանավորված մեր դիրքորոշումները տարբեր համայնքներում։

-Դաշնակցությունը ՏԻՄ ընտրություններին մասնակցում է առանձին կամ դաշինքներով, որոնք «Հայաստան» անունը չեն կրում։ Ի՞նչն է սրա պատճառը։

-«Հայաստան» դաշինքի անունով հետընտրական շրջանում հանդես գալը մի փոքր տարօրինակ կլիներ, որովհետև «Հայաստանը» նախընտրական դաշինք էր՝ ստեղծված արտահերթ ընտրություններին մասնակցելու համար, և այն քաղաքական միավոր է խորհրդրական գործընթացներում։ Բնականաբար, մեր համագործակցությունը շատ սերտորեն շարունակվում է նաև ընտրություններից հետո՝ վառ օրինակ սպասվող հանրահավաքները, որոնք չնայած ոչ թե կուսակցական, այլ համաժողովրդական բնույթ են կրելու։ Հնարավոր չէ նույն անունը կրող դաշինքի անունով հանդես գալ նաև հետագա ընտրություններում։ Նույն «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ մենք ունենք դաշինքով մասնակցելու դեմքեր, բայց այդ դաշինքը չի կոչվում «Հայաստան» դաշինք։ Դաշնակցությունը որպես 131 տարվա պատմություն ունեցող ինքնուրույն կուսակցություն մասնակցում է այն ձևաչափով ինչով, որն ինքը հարմար է գտնում, և որևէ ընդհատակյա պատճառ տեսնելն անհեթեթություն է։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company