ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դիմադրութիւն Յանուն Ազգային Նպատակներու

08 Նոյեմբեր 2021

Այսօր, 44-օրեայ պատերազմի անձնատուական աւարտի տարելիցի նախօրեակին, «Հայաստան» դաշինքը հրաւիրած է Համազգային հանրահաւաքի: Այս հանրահաւաքով «Հայաստան» դաշինքը կ՛ուզէ սկիզբ դնել համազգային Դիմադրութեան:

Դիմադրութիւն ինչի՞ դէմ: Հարցը ո՛չ տնտեսական-ընկերային դժգոհութեան (որ առկայ է), ո՛չ ոստիկանութեան, քննչական մարմիններու ու դատախազութեան վարուելակերպին (որ շատ յոռի երեւոյթներ կը պարզէ), ո՛չ ալ նոյնիսկ ընդդիմութեան կողմէ շարունակ շեփորուող իշխանափոխութեան պահանջին (որ արդարացի է) կը վերաբերի: Հարցը կը վերաբերի Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կարգավիճակին, Արցախի Հանրապետութեան կարգավիճակին, Հայաստանի սահմաններուն ու ինքնիշխանութեան սահմանումին:

Ուրեմն, քննարկուող խնդիրը ընթացիկ քաղաքականութեան հետ կապ չունի. մեզ տագնապեցնող խնդիրը ազգին ու հայրենիքին համար ճակատագրական ընկալում ունի, անիկա ազգային է, աւելի՛ն` անիկա համազգային է:

Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնը ժամանակաւորապէս վարող վարչախումբը համազգային տարողութեան հարցին կը վերաբերի իրեն յատուկ ոճով: Այսինքն` ժողովրդային քուէարկութեամբ մեծամասնութիւնն ստանալէ ետք, կառավարութիւն ձեւաւորելու ամէն տեսակի ու ամէն տարողութեան հարց լուծել կառավարական ծրագիրի տարտամ տրամադրութիւնները վկայակոչելով:

Ազգային ժողովի ընտրութեան միջոցով, ընտրողներու մեծամասնութիւնը երկրի կառավարման համար պատուէր մը տուած է ներկայ իշխանութեան: Այդ պատուէրը սակայն ո՛չ Արցախի կարգավիճակին, ոչ սահմանագծումին, ո՛չ ալ Հայաստանի պետութեան քաղաքական ու ընկերատնտեսական կարգավիճակին կը վերաբերի: Ասոնք ազգային ընդհանրական խնդիրներ են, որոնք կրնան լուծուիլ ազգի ընդհանրական մասնակցութեամբ: Եթէ պայմանները ձեռնտու չեն Սահմանադրութեան պահանջած հանրաքուէն կազմակերպելու, կը մնայ հարցին քննարկման մասնակից դարձնել ազգին բաղկացուցիչ բոլոր շրջանակները եւ ուժերը:

Հանրաքուէ թէ ազգային ընդհանրական մասնակցութիւն կ՛ենթադրեն հանրային ծաւալուն իրազեկում: Որեւէ որոշում կայացնելէ առաջ, պէտք է կատարուին թափանցիկ ու ազատ քննարկումներ, հակադիր գաղափարներու ու դիրքորոշումներու փաստարկուած ու լրջախոհ բախում, պատասխանատու բանավէճ ու համադրումի ճիգ: Այս ճամբով է, որ կարելի կ՛ըլլայ հասնիլ ազգային առաջադրանքներու ճշգրիտ սահմանումին:

Տարբեր գործելակերպ կ՛ենթադրէ ժողովրդային կամքին ստորադասումը անհատի մը կամ սակաւապետութեան մը կամքին: Նման գործելակերպը հակաժողովրդավարական է ու ինչ եղանակով ալ ներկայացուի` սողացող ամբողջատիրութիւն է:

Չիրազեկել ժողովուրդը պետութեան լինելութեան ու ապագային վերաբերող ծրագիրներուն մասին, նպատակները վարագուրել խաղաղութիւն բերելու տարտամ խոստումով, չյայտնել ժողովուրդին գինը խոստացուած խաղաղութեան, կը նշանակէ շնականօրէն խաբել ժողովուրդը: Կը նշանակէ անոր ապրած ընկճախտը շահագործելով` վզին փաթթել ու պարտադրել լուծում մը, որ ազգը իր հոգիին խոր ընկալումով, հայոց պատմութիւնը վկայ, չի կրնար ընդունիլ:

Համազգային հնչեղութեամբ հարցերու հետապնդման նման ընթացակարգի մերժումը պիտի ազատագրէ ժողովուրդը պարտութեան ու կորուստին յաջորդած տեղատուութեան հոգեբանական կապանքներէն: Զայն մղէ Դիմադրութեան` պարտուողական լուծումներու դէմ: Պարտադրելու իշխանութեան իր ամէնէն նուիրական իղձերուն համապատասխանող գործելակերպ: Հակառակ պարագային` ձեւաւորելու նոր իշխանութիւն:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company