ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Համակարգուած Զիջումներ

12 Նոյեմբեր 2021

Գորիս-Կապան ճանապարհահատուածին վրայ ազրպէյճանական անցակէտեր եւ մաքսակէտեր հաստատելու որոշումի հաղորդումը պաշտօնապէս կը նախանշէ արդէն նոր գործընթացի մը արագացման միտումները: Ըստ էութեան, սահմանազատումը գործնապէս կատարման ընթացքի մէջ է: Յայտնաբար նաեւ կայ քարտէս, որուն հիմամբ կը սահմանազատուին Հայաստանի Հանրապետութիւնն ու Ազրպէյճանը:

Այս գործընթացի արագացումը ազդարարեց պաշտօնական Մոսկուան, երբ ակնարկեց սահմանազատման եւ սահմանագծման անհրաժեշտութեան` երկարատեւ խաղաղութեան ձգտող անհրաժեշտ գործողութիւն իբրեւ:

Խնդիրը այն է, որ թէկուզ տխրահռչակ, այնուամենայնիւ նախապէս համաձայնեցուած նոյեմբեր 9-ի յայտարարութեան կէտերը առանց իրականացնելու կողմերը կ՛անցնին աւելի մեծ օրակարգի: Սկսած է գործել Ալիեւով յայտարարուած, ըստ խորքի սակայն Անգարայի որդեգրած բանաձեւը. «Արցախի հարցը անցեալին կը պատկանի»:

Չէ իրականացած գաղթականներու վերադարձը Լեռնային Ղարաբաղ եւ յարակից տարածքներ: Չէ իրականացած ռազմագերիներու, պահուող անձերու եւ զոհուածներու աճիւններու հայրենադարձումը: Կողմերը անցած են արդէն սահմանազատման: Այսինքն` ուղղակի կը շրջանցուին հրադադարի համաձայնութեան 7-րդ եւ 8-րդ կէտերը:

Համաձայնութեան միջնորդական երաշխաւորութիւնը եւս շրջանցուած է այս պարագային. քաղաքական մեկնաբանութեամբ` լուռ համաձայնութիւն կայ. աւելի ճիշդ` համակարգում:

Հայկական կողմին կը պարտադրուին նոր զիջումներ:

Սահմանագծումէն ետք է միայն, որ Ազրպէյճան համաձայն պիտի ըլլայ անցնելու նոյեմբեր 9-ի յայտարարութեան 9-րդ կէտին` ապաշրջափակման: Բայց ապաշրջափակումէն առաջ կը դրուի նոր նախապայմանը: Ճանչնալ, իրաւապայմանագրային ձեւաչափով անշուշտ, Ազրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը: Ահա թէ ինչու թուրքեւազրպէյճանական կողմը համոզուած է, որ Արցախի հարցը անցեալ է արդէն:

Այս բոլորին արդարացման համար կը յանկերգուին խաբուսիկ հիմնաւորումներ: Թէ`

Գորիս-Կապան ճանապարհահատուածը, որուն վրայ Ազրպէյճան մաքսակէտեր եւ անցակէտեր տեղադրած է արդէն, Հայաստանի Հանրապետութեան տարածք չէ: Թէ` Սիւնիքի համայնքները այս ձեւով շրջափակման մէջ չեն յայտնուիր: Կամ` այս բոլորը կը բացատրուին ընդամէնը երթեւեկութեան տրամաբանութեան փոփոխութեամբ, որ հայկական գիւղերը չի հատեր: Տակաւի՛ն. կը յայտարարուի, որ Հայաստանի քաղաքացիները կրնան վճարումով օգտագործել ճանապարհը: Նաեւ` Սիւնիքի օդակայանի շինարարական աշխատանքներուն թափ կը տրուի Երեւան-Կապան թռիչքներու մեկնարկի խոստումով:

Ամէնէն ուշագրաւ արդարացումի բացատրութիւնը հետեւեալն է. «Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների ու բեռների նկատմամբ որեւէ սահմանային հսկողութիւն չիրականացնելու գինը եղել է միջանցքային տրամաբանութիւնը, ինչը անընդունելի է մեզ համար»:

Այսինքն. հայկական կողմը կը զիջի Գորիս-Կապան ճանապարհահատուածը` կասեցնելու կամ կանխարգիլելու համար Զանգեզուրեան միջանցքի կառուցումը:

Եւ շարունակելով տրամաբանութիւնը` եթէ մինչեւ հիմա չենք զիջած այդ հատուածը, հայկական կողմը պատճառ դարձած է, որ հակառակորդը առաջադրէ Զանգեզուրեան միջանցքի ծրագիրի իրականացումը…

Համաթուրանականութեան եւ համաթրքութեան գաղափարախօսութեան եւ անտեղիտալի նպատակին միտումնաւոր անտեսումը աւելին է, քան քաղաքական տհասութիւնը: Արդէն իսկ համակերպիլն է, համաձայնիլը` ենթարկուելու այլոց ճշդած խաղի կանոններուն եւ այդ բոլորը ժողովուրդին ընդունելի դարձնելու:

Կայ նաեւ սահմանադրական արգելք վարչատարածքային փոփոխութիւններ կատարելու: Առ ի յիշեցում`

Յօդուած 205. թիւ 1 կէտ.

«Վերպետական միջազգային կազմակերպութիւններին Հայաստանի Հանրապետութեան անդամակցութեան, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան տարածքի փոփոխութեանը վերաբերող հարցերը լուծւում են հանրաքուէների միջոցով»:

Այդ իրաւադրոյթի արգելքը եւս, կատարուած յայտարարութիւններով, փորձուած է շրջանցել եւ պաշտօնապէս ըսուած է, որ խնդրոյ առարկայ ճանապարհահատուածը Հայաստանի Հանրապետութեան տարածք չէ:

Քաղաքական եւս մէկ դիտարկում: Պաքուն իր վերահսկողութիւնը անցակէտերու եւ մաքսակէտերու տեսքով Գորիս-Կապան հատուածին պաշտօնապէս կը սկսի իրականացնել միայն այն ատեն, երբ հայկական կողմը կը յայտարարէ, որ այլընտրանքային ճանապարհը պատրաստ է երթեւեկութեան համար: Գործողութիւնները համակարգուած են. իսկ համակարգողը կ՛ազդանշէ գործընթացներու մեկնարկը:

«Ա.»

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company