Քաղաքական մեծամասնությունը, չարաշահելով իր լիազորությունները, մերժեց մեր առաջարկը. Իշխան Սաղաթելյան
15 Նոյեմբեր 2021
Ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջարկել էին, որ այսօր, ժամը 20:00-ին պետք է հրավիրել արտահերթ նիստ, որտեղ պետք է Նիկոլ Փաշինյանը գար և հաշվետվություն տար երկրում ստեղծված սահմանային իրավիճակի մասին. ԱԺ-ում տված իր ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ քաղաքական մեծամասնությունը, հերթական անգամ չարաշահելով իր լիազորությունները, մերժել է իրենց առաջարկը:
«Հետևաբար՝ մենք այս իրավիճակում չենք պատրաստվում գալ և քննարկել բյուջետային կամ ընթացիկ հարցեր, որոհետև մեր երկիրն ու օրակարգն այս պահին ուրիշ են: Այդ կապակցությամբ երկու ընդդիմադիր խմբակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ», – ասաց ԱԺ փոխնախագահը:
Անդրադառնալով մանդատտները վայր դնելու հարցին՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Մենք մանդատները դիտարկել ենք այս պայքարի համար կարեւոր գործիքներից մեկը, որ օրը հասկանանք, որ դա արդյունավետություն չունի այլեւս, դրանից էլ կհրաժարվենք, այս պահին, ամեն դեպքում, նման որոշում չունենք, որովհետեւ մանդատները մեզ չեն կաշկանդում փողոցում մեր օրակարգերը տարբեր ուղղություններով սպասարկել»:
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցի մանրամասները՝ տեսանյութում.
https://youtu.be/uSRYnc3xCOQ