ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փոխլրացնող զուգահեռներ՝ անվտանգություն, բարեկեցություն և արդարություն

18 Նոյեմբեր 2021

Հանրային հավաքական դաշտում կեցության և զարգացման համար ցանկալի մթնոլորտի ստեղծումը պայմանավորվում է երեք անհրաժեշտ բաղադրիչների՝ անվտանգության, բարեկեցության և արդարության առկայությամբ: Յուրաքանչուր գաղափարական հոսանք իր համոզմունքներից և սկզբունքներից ելնելով՝ իր ուրույն մեկնաբանությունն ունի այդ բաղադրիչների իմաստների վերաբերյալ և փորձել ու փորձում է կառավարման համակարգում ներդնելով գործոններ՝ հնարավորություն ստեղծել նշյալ բաղադրիչներով մթնոլորտ ձևավորելու համար: Վերջին հաշվով, պետությունների գոյությունը հենց այդ մթնոլորտի ձևավորման գործառույթով է իմաստավորվում:

Առանձնաբար անդրադառնանք պետության գոյությունը իմաստավորող գործառույթներին:

Անվտանգությունը լայն հասկացություն է, սակայն պարզեցված առումով կարելի է լինելիության և գոյատևման երաշխավորությամբ իմաստավորել այն: Ապրելը իրավունք է. դա թե՛ ֆիզիկական և թե՛ հոգևոր կյանքի իրավունքն է: Երբ բռնություն է գործադրվում կյանքի, ապրելու իրավունքի նկատմամբ՝ դա անվտանգության խախտում է համարվում: Պետությունը պարտավոր է երաշխավորել յուրաքանչյուր անհատի և հանրության կյանքի ապահովության իրավունքը՝ զերծ պահելով թշնամու ոտնձգություններից:

Բարեկեցության երաշխավորը ևս պետական համակարգն է: Հանրային ծառայությունները՝ լայն առումով, իսկ մասնավորաբար՝ առողջապահությունը, կրթությունը, կենցաղային պայմանների ապահովումը պետական կառավարման համակարգի կարևորագույն գորառույթներից են, որոնց շնորհիվ յուրաքանչյուր անհատի տրվում է բարեկեցիկ պայմաններում ստեղծագործելու կամ պարզապես ապրելու հնարավորություն:

Իսկ հանրության մեջ միասնական հոգսերով ապրելու, զարգանալու և միասնական ցավ ու բերկրանք զգալու գաղտնիքը միայն այնժամ կարող է շոշափելի դառնալ յուրաքանչուր անհատի մոտ, երբ տիրում է արդար մթնոլորտը: Արդարության հաստատման համար պետական կառուցվածքում ստեղծվել են համակարգեր՝ հանցավորին պատժելու, հարստությունն արդար բաշխելու և, վերջապես, արդար դատելու նպատակով:

Անվտանգության, բարեկեցության և արդարության ապահովումը առանձնաբար կարևոր են և անհրաժեշտ, սակայն, միևնույն ժամանակ, ընդհանրության մեջ այս երեք գործոնները փոխլրացման և փոխադարձ համատեղության պայմանում են արդարացվում: Այլ խոսքով՝ որևէ մեկի բացակայությունը խաթարում ու թերի է դարձնում մյուսի լինելիությունը:

Արցախը 2020 թվականի պատերազմից հետո գտնվում է ճգնաժամային իրավիճակում: Պետական գործառույթները հաճախ իրականացվում են պահի թելադրանքից ելնելով: Պետական մակարդակով կայացվող որոշումները հաճախ առօրեական են: Այս գործելաոճը անհեռանկարային է և չի կարող ապահովել ակնկալվող արդյունքը: Պետք է ի նկատի ունենալ, որ վերը նշված բաղադրիչներից միայն մեկի կիրառումը, այս պարագայում՝ միայն բարեկեցության համար տարվող աշխատանքը չի կարող սպասված արդյունքն ապահովել: Չի ստացվի շաբաթական երկու անգամ ՀՀ կառավարության մոտ հայրենիքից բռնի տեղահանված հայրենակիցների բողոքի ակցիաների առկայության դեպքում գովազդել բնակարանաշինությունը Ստեփանակերտում: Անընդունելի է Արցախի բարձրաստիճան պաշտոնյայի այն արտահայտությունը, ըստ որի՝ «Արցախի բնակչությունը պետք է իմունիտետ ձեռք բերի անորոշության մեջ ապրելու համար». դա ուղղակի հարվածում է անվտանգությանը, իսկ այս պարագայում բարեկեցությանը միտված բնակարանաշինությունն էլ, աշխատավայրի ստեղծումն էլ, մեղմ ասած, ջուրն են ընկնում: Բնակարանաշինությանը զուգահեռ՝ արդեն խոսվում է բնակարանների բաշխման հարցում խնամի-ծանոթ-բարեկամ հարաբերությունների մասին, կամ փոխհատուցումների հերթերը խախտվում են թիմակից լինելու կամ չլինելու պատճառով: Երբ պակասում է արդարության հանդեպ վստահությունը, այլևս ի՞նչ բարեկեցություն:

Հեռանկար ունենալու և արդյունավետ աշխատելու համար երեք զուգահեռներով տարվող աշխատանքները պետք է համահունչ լինեն ու համադրված և փոխլրացնեն միմյանց:

«Ապառաժ»-ի խմբագրական
17 Նոյեմբերի, 2021թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company