ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Երեք հարց ամենագետ ծռերին

19 Նոյեմբեր 2021

Երբ մեկ դար առաջ ութդարյա մաքառումից հետո ձեռք բերված անկախությունը փլվեց բոլշևիկների ու քեմալականների ոտքի տակ, օրվա հայ քաղաքական էլիտային դրա համար այսօր մի շարք պատմաբաններ, քաղաքագետներ մեղադրում են արևմտամետ լինելու, Սևրի պայմանագրին ու դրա հեղինակ երկրներին հավատ ընծայելու, տարածաշրջանային ուժերի դասավորվածությունը չհասկանալու և ժամանակին «չկարմրելու»՝ այսինքն խելամիտ դիվանագիտություն չբանեցնելու և երկրում ժամանակին խորհրդային կարգեր չհաստատելու մեջ: Հանիրավի չեն այդ մեղադրանքները:

Հիմա՝ մերօրյա քաղաքական «անտերուդսության» պայմաններում, երբ թվում է, թե ամեն հնարավոր սխալ արդեն գործվել է, «ոչ անցյալ, ոչ ներկա» նշանաբանով առաջ են վազում քաղաքական չհիմնավորված հավակնություններով առլեցուն մի խումբ արկածախնդիրներ՝ արժանավոր զավակունք Քաջն Նազարի, որոնց ամբողջ խոսույթն այն է, որ Արևմուտքը պիտի գա, մեզ փրկի սև և սպիտակ թուրքերից, հատկապես սպիտակ թուրքից: Դարձյալ նույն կրավորական հոգեվիճակն է՝ ուրիշը պիտի գա, փրկի, մենք միայնակ չենք կարող, ու էս մեր հերոսներն ընկած, մի հանգի Նժդեհ է, որ ցիտում են, ասես մեծբրիտանական ամբողջ նավատորմը եկել, բարձրացել էր Սյունաց լեռներ և օգնում էր Նժդեհին ու Լեռնահայաստանին:

Ինչևէ, վերադառնանք մեր ոչխարներին, ավելի ճիշտ՝ ծռերին: Վխտում են փողոցներով՝ իրենց գլխին հավաքելով դյուրահավատ ու թերահավատ մարդկանց, ու պետությունների դրոշների դաս հիշեցնող մի շքերթ է ծայր առնում դեպի այս կամ այն երկրի դեսպանատուն՝ երեսին թքելու կամ ճակատ համբուրելու նպատակով: Եվ հպարտ ու վեհորեն փողփողեցնում են դրոշները՝ ԱՄՆ-ի՝ որի Վիլսոնյան իրավարար վճռի արևով պատրաստ են երդվել մեր հերոսները՝ մոռանալով, որ այդ վճռի իրագործման համար ԱՄՆ-ն մատը մատին չտվեց, Մեծ Բրիտանիայի՝ մոռանալով վերջինիս կեցվածքը Հայոց Ցեղասպանության ողջ ընթացքում, ընդհուպ մինչև Ցեղասպանության կազմակերպիչներին Մալթայում պատսպարելն ու փրկելը. իսկ ինչու՞, մտածե՞լ եք, Ֆրանսիայի՝ մոռանալով Կիլիկիայի անխոս հանձնումը Քեմալին՝ հայերով հանդերձ, ովքեր բնականաբար կամ կոտորվեցին, կամ, լավագույն դեպքում, գաղթեցին:

Հասկանալի է, որ նրանց հետևից քայլարշավող ոչ բոլորն են պարտավոր տեղյակ լինել, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Սերբիան մենակ մնաց Ավստրոհունգարիայի դեմ, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Չեխոսլովակիան՝ Հիտլերի դեմ: Սրանք Արևմուտքի տված խոստումների «կատարման» դասական օրինակներ են: Խոստումներ, որոնցով ապրում ու շնչում են մեր հերոսները: Ուսանելի է նաև ԱՄՆ-ի դաշնակից Վրաստանի օրինակը օգոստոսյան հնգօրյա պատերազմի ժամանակ:

Ինչևէ, այս շարքը շատ երկար է, անցնենք բուն թեմային, այն է՝ երեք հարց՝ ուղղված բևեռականներին, նույն իրենք՝ սասնա ծռեր:

1. Դուք համոզվա՞ծ եք, որ ԱՄՆ-ը պատրաստ է զոհել ՆԱՏՕ-ի երկրորդ բանակ Թուրքիայի շահերը հանուն Հայաստանի: Չնայած այսօրվա ռուս-թուրքական հեղհեղուկ ու անհաստատ սիրախաղին, թե՛ Թուրքիան և թե՛ ԱՄՆ-ը քաջ գիտակցում են, որ վաղ թե ուշ Թուրքիան վերադառնալու է Արևմուտքի տաքուկ ու իր համար մշտաբաց գիրկը:
2. Գոյություն ունի՞ որևէ փաստաթուղթ կամ այլ փաստ, համաձայն որի՝ Արևմուտքը պարտավոր է կամ գոնե լուրջ ցանկություն ունի, կամ գոնե-գոնե ազգային շահ ունի մեր տարածաշրջանում և պարտաստ է օգնություն տրամադրել Հայաստանին (Վիլսոնյան մանդատը այսպես էլ մնաց գետնին):
3. Եվ եթե հանկարծ պարզվի, որ այնուամենայնիվ այդպիսի շահեր կան, ի՞նչ տրամաբանությամբ պետք է օգնություն ցուցաբերի (հատկապես հիմա) իրենից լուրջ ուժ չներկայացնող Հայաստանին, այլ ոչ, ասենք, այս պահին ավելի հզոր ու խոստումնալից դաշնակից Ադրբեջանին:

Եվ հիշեք, այնուամենայնիվ, որ եթե լինեին իրական և լուրջ շահեր, Արևմուտքը վաղուց արդեն այստեղ ներկա կլիներ:

Այս հարցերի խելամիտ պատասխանները կուզենայի լսել, եթե, իհարկե, կան դրանք, այլ ոչ թե զգացմունքաշաղախ գոռգոռոցներ՝ ուղղված տարածաշրջանում հեգեմոն ճանաչված երկրին:

Տիգրան Չանդոյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company