Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՅԴ կոմիտեությունների ներկայացուցիչների հետ
20 Նոյեմբեր 2021
Նոյեմբերի 20-ի երեկոյան ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Արամ Մանուկյան» կենտրոնում հանդիպել է ՀՅԴ կոմիտեությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ժամանակ Իշխան Սաղաթելյանը խոսել է Դիմադրության շարժման գործընթացի մեկնարկի, տարվող կազմակերպական աշխատանքների և համազգային դիմադրություն ձևավորելու անհրաժեշտության մասին։
Քննարկվել են ներքաղաքական իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր և պարզաբանվել այդ հարցերում ՀՅԴ դիրքորոշումը։