ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • ՀՅԴ Այլ շրջաններ

ՀՅԴ Լիբանանի ԿԿ և Հայաստանի ԳՄ ներկայացուցիչները Երևանում հանդիպել են հայրենադարձ լիբանանահայերի հետ

21 Նոյեմբեր 2021

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի նախաձեռնությամբ նոյմբերի 20-ին հանդիպում է տեղի ունեցել Հայաստանում գտնվող ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ եւ Լիբանանի ԱԺ-ում Հայկական պատգամավորական խմբի նախագահ Հակոբ Բագրատունու եւ հայրենադարձ լիբանանահայերի միջև։

Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ու ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ Ավետիս Կիտանյանը։

Հանդիպմանը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հաստատել է հայրենադարձների հետ շարունակական հանդիպումների կարևորությունը։ Նա նաև հայտնել է ՀՅԴ Հայաստանի կառույցի եւ ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորների պատրաստակամությունը՝ հնարավոր միջոցներով աջակցել հայրենադարձների առջև ծառացած խնդիրների լուծմանը։

Հակոբ Բագրատունին առաջին հերթին ընդգծել է ՀՅԴ ամբողջ աշխարհում սփռված կառույցների միջև համագործակցությունը՝ ի խնդիր թե’ համայնքներում, թե’ հայրենիքում ապրող մեր հայրենակիցների բարօրության։

Լիբանանի ԱԺ-ում Հայկական պատգամավորական խմբի նախագահն անդրադարձել է նաև Լիբանում տիրող իրավիճակին ու հաստատել, որ Լիբանանում հայ համայնքը մնում է աշհարհասփյուռ հայության կարևորագույն օղաներից մեկը, այն քաղաքական միավոր է երկրի սահմանադրությամբ ու քաղաքական դրվածքով։ Հ. Բագրատունին նաև հավելել է, որ այսօր Լիբանանում տիրում է շատ ծանր իրավիճակ, ու որոշ չափանիշերով նույնիսկ աւելի վատթար, քան քաղաքացիական պատերազմի օրերին։

Հակոբ Բագրատունին հարց է տվել՝ ի՞նչ անել և ապա նշել, որ պատմության ընթացքում հավաքական կամովին հայրենադարձությունը երբեք չի հաջողվել, իսկ Հայաստանի մերօրյա իշխանությունները ոչ մի կերպ պատրաստ չեն պետական մասշտաբով հայրենադարձություն կազմակերպելու՝ այդ քայլի պահանջած սոցիալական, տնտեսական, մշակութային ու այլ պահանջներով։

«Հետևաբար, որոշել ենք մնալ ու պայքարել։ Իսկ այդ նշանակում է՝ ամեն ճիգ թափել, որ Լիբանանի մեր համայնքը երկրի ներկա տագնապի մեր կարելիության սահմաններում թեթեւացնենք»,- հայտնել է Հակոբ Բագրատունին՝ շեշտելով, որ Լիբանանի հայ համայնքի օժանդակության կոչին դրական ու գործնական քայլերով արձագանգել են բոլորը, սկսած Հայաստանի ու Արցախի ՀՅԴ կառույցներից, մինչև Կաթողիկոսություններ ու հայկական կազմակերպություններ, միություններ։

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հյուրասիրություն, որի ընթացքում մեծ թվով հայրենակիցներ իրենց կապի տվյալները փոխանցեցին Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի անձնակազմին՝ շարունակական կապի պահպանման համար։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company