Պսևդոխաղաղության դարաշրջան կամ Հայաստանի ապաշրջափակման լեգենդը
22 Նոյեմբեր 2021
Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանի մայրաքաղաքում հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսատաֆաևի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Ղասեմիի միջև, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի և Իրանի միջև տրանսպորտային ու տնտեսական հարա¬բերություններին և միջպետական ճանապարհներին առնչվող խոչընդոտների վերացմանը: Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանը և Ադրբեջանը կբանակ¬ցեն Աստարաչայ գետի վրայով սահմանային կամրջի կառուցման, մասնավորապես՝ երկա¬թուղային միջանցք Ռաշտ-Աստարա երկաթուղու նախագծի և Նախիջևան-Մաշհադ մարդա¬տար գնացքի ակտիվացման շուրջ։
Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի Ադրբեջանին հանձնված հատվածում ադրբեջանական մաքսակետում իրանցի վարորդների հետ կապված միջադեպը հստակ նպատակ ուներ իրանական կողմին հասկացնելու, որ առկա ենթակառուցվածքների հետագա շահագործումը առաջացնելու է խոչընդոտներ, ինչը, սակայն, այնքան ուղղված չէր Իրանի դեմ, որքան որ հերթական փորձն էր Հայաստանի շրջափակումը ուժեղացնելու: Միջադեպին հաջորդած մեզ հայտնի դեպքերը ապացուցում են, որ Հայաստանի գործող վարչակարգը անուղղակի դիտավորությամբ կամ ուղղակի անգիտությամբ պատրաստ չէ գործուն քայլեր ձեռնարկելու ոչ միայն Հայաստանի նկատմամբ վարվող շրջափակման հերթական քաղաքականության դեմ, այլ նաև ընդառաջ չգնաց հայ-իրանական հարաբերությունների վատթարացման հերթական դեպքը կանխելու իրանական կողմի ջանքերին:
Վերոնշյալն էլ տեղի ունեցածի տրամաբանական ընթացքն էր, քանի որ Իրանը, քաջ գիտակցելով իր դեմ ուղղված քալերը Իսրայելի և վերջինիս համախոհ երկրների կողմից, պարզապես չի կարող թույլ տալ ենթակառուցվածքների շրջափակում իր նկատմամբ՝ ի տարբերություն մեզ:
Սրան զուգահեռ Ադրբեջանի կողմից ակտիվ աշխատանքներ են ընթանում Արցախի գրավյալ տարածքներում. արդեն կառուցվել է Գանձակ-Քարվաճառ-Քաշաթաղ-Սիսիան-Նախիջևան մայրուղու մի հատվածը՝ որը, այսպես կոչված, Սյունիքի միջանցքով Ադրբեջանը Նախի¬ջևանին ու Թուրքիային միացնող առանցքային հատվածներից մեկն է:
Խաղաղության դարաշրջանի ուտոպիան տարալուծվում է այս ամենի համապատկերում, քանզի թշնամին, կիրառելով ոչ միայն ռազմական ուժի միջամտությունը, այլ նաև դիվանագիտության գոծիքակազմը, և հատկապես օգտվելով Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած անգործության (կամ անգործունակության) քաղաքականությունից, լցնում է տարածաշրջանային քաղաքական վակուումը իր ներկա¬յությամբ՝ ակտիվորեն փորձելով ներգրվել այստեղ նաև թյուրքախոս երկրներին: Սրա դրսևորումն է հոկեմբերի 22-25-ին Ստամբուլում կայացած թյուրքախոս երկրների համա¬ժողովը, որի ընթացքում, ի թիվս մշակությաին և տնտեսական մի շարք հայտարա-րությունների, հնչեցին նաև քաղաքական հայտարարություններ՝ կապված Արցախի հետ:
Վերոշարադրյալը ընդհանրացնելով՝ բնական հարց է առաջանում, թե գործող քաղաքական իշխանությությունները ի՞նչ գնով են հասնելու խաղաղության այս տարածաշրջանում և այս միջազգային ու տարածաշրջանային քաղաքական իրադրության պայմաններում:
Տիգրան Չանդոյան