ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խորհրդային ներքին սահմանների և սահմանազատման բանակցութիւններու մասին

23 Նոյեմբեր 2021

Վարչապետ Փաշինեանի Նոյեմբերի 23-ի մամլոյ ասուլիսի նախօրեակին,Դիմատետրի համայնքի ուշադրութեան կը յաձնեմ հետևեալ կարևոր հանգամանքը, կապուած՝ խորհրդային ներքին սահմաններու վաւերականութեան հարցին։

Խորհրդային ներքին սահմանները ընտրելով որպէս չափորոշիչ, Նոյեմբեր 9, 2020-ի Եռակողմանի Յայտարարութեան ստորագիր կողմերը (յանձինս Ռուսաստանի, Ազրպէյճանի և Հայաստանի պետերուն) հաստատած են շատ ծանրակշիռ մէկ նախընթաց, որ յղի է աննախատեսելի հետևանքներով ոչ միայն Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան համար, այլև Արցախի Հանրապետութեան կարգավիճակին։

Գաղտնիք չէ, որ Արցախի հողատարածութեան մօտ 70%-ը յափշտակած Ազրպէյճանը այսօր բացայայտօրէն կը խօսի ամբողջ Արցախը իւրացնելու հռետորաբանութեամբ և այլևս կը մերժէ ԵԱՀԿ-ի Մինսքի Խումբի Համանախագահութեան միջնորդութիւնը։ Գաղտնիք չէ նաև, որ ան ունի Թուրքիոյ անվերապահ զօրակցութիւնը այս խնդրին մէջ։ Իսկ թէ ի՞նչ կը մտածէ ներկայիս Մոսկուան այս հարցի կապակցութեամբ ծրարուած է թանձր մշուշի մէջ։

Մէկ կողմէ կը խօսուի Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան մասին…ներառելով Արցախը և միւս կողմէ առաջ կը քաշուի Արցախի ժողովուրդի ինքնորոշման դատը։ Այլևայլ նրբերանգներով, այս է էութիւնը մոսկովեան շփոթ խօսոյթին։

Յամենայն դէպս մէկ կարևոր հանգամանք հետզհետէ կ՚ուրուագծուի եռակողմանի դիւանագիտութեան խօսակցութիւններու խորապատկերին մէջ։

Խորհրդային ներքին սահմաններուն հապշտապ վաւերականութիւն շնորհելով (և Հայաստանն ալ կողմ դարձնելով այս որոշման), Մոսկուա և Ազրպէյճան ինքնաբերաբար իրաւական հող կը պատրաստեն ինքնորոշուած և ինքնիշխան
Արցախի անկախութեան վերջ տալու։ Իսկ Ազրպէյճանի պարագային, Արցախը ամբողջութեամբ իւրացնելու նպատակ ունեցող ազրպէյճանական յառաջիկայ նախայարձակումը (aggression) այժմէն իսկ արդարացնելու և «օրինականացնելու»։ Պարզ խօսքով, խորհրդային ներքին սահմանները չափորոշիչ ընդունելու սկզբունքը ինքնաբերաբար կ՚անտեսէ Արցախի ժողովուրդի մղած ազատագրական պայքարը Ազրպէյճանի լուծէն ազատուելու և Խորհրդային Միութեան Սահմանադրութեան իսկ ընձեռած իրաւունքներով օրինաւորապէս ինքնորոշուելու։

Վարչապետ Փաշինեան կը մեղադրէ Ազրպէյճանը իր վերջին ռազմական գործողութիւններով Եռակողմանի Համաձայնագրերու գործադրութիւնը խափանած ըլլալուն համար։ Իրականութիւնը, սակայն, բոլորովին տարբեր պատկեր կը պարզէ։ Խորհրդային ներքին սահմանները չափորոշիչ ընդունելով, ստորագիր եռեակը (Հայաստանի Վարչապետն ալ՝ ներառեա՛լ) ի յառաջագունէ հնարաւոր դարձուցած է Ալիևի սանձարձակութիւնը։ Հնարաւոր դարձուցած է Ալիևի անպատիժ յաղթարշաւը ՀՀ անկախութեան իրաւակարգով հաստատագրուած մեր երկրի տարածքային ամբողջականութիւնը ոտնակոխ ընելու և Արցախեան հիմնահարցը ամենէն արագ ձևով փակուած հռչակելու։  Պր. Վարչապետը՝ ի՛նք – խախտելով իր սահմանադրական պարտաւորութիւնները – իր ամէնօրեայ բառապաշարով և դիրքորոշումներով «վաւերականութիւն» ընծայած է մեր հայրենիքի սահմաններէն ներս Ազրպէյճանի կազմակերպած տարածքային բացայայտ կողոպուտներուն։ Պարզ չէ՞, որ Եռակողմանի Համաձայնագրերու կառուցակարգը (institution, ինստիտուտ) ի վերջոյ ստեղծուած է այս չարաշուք նպատակին համար և ոչ՝ զայն կանխելու։

Այս բոլորէն կը հետևի այն, որ խորհրդային ներքին սահմաններուն նոր կիրառութիւն տալու փորձերը նոր ողբերգութեան մը սկիզբն են և ոչինչ կայ դրական յիշեալ գաղափարին մէջ։ Սահմանազատման բանակցութիւնները այսօր կեանքի իրականութեան մաս կը կազմեն։ Անոնք պիտի ըլլան բարդ, կնճռոտ, ականապատուած և հայկական կողմէն հաստատակամութեան մեծ պաշարներ պահանջող։ Հայաստանը պէտք է մտնէ այդ բանակցութիւններուն մէջ նոր դիմագծով և քաղաքական կամքի նոր կարողականութիւններով օժտուած։

Այսինքն՝ նախ և առաջ իր կեանքէն դուրս քշելով Նիկոլ Փաշինեանի պարտութեան վարչակարգը։ Ուրկէ՞ կ՚անցնի ապագայի սահմանագիծը կախուած է բանակցային գործընթացին մէջ ցուցաբերուած կողմերու ուժային յարաբերութիւններէն և եռակողմ (և բազմակողմ) համակարգը կառավարելու մեր իմաստութենէն։ Խորհրդային ներքին սահմաններու չափորոշիչը, այս պարագային, կը գործէ միայն Հայաստանի գերագոյն շահերուն դէմ։ Ան թշնամին կը դնէ իրավիճակ թելադրողի միահեծան դիրքերու վրայ։ Այդ դիրքերը մենք պիտի զլանանք թշնամիին։

Սահմանազատման բանակցութիւններու ճակատագիրը կախուած է մեր ազգային համատարած զօրաշարժէն։ Այսինքն՝ ՀՀ ընդդիմադիր ուժերու հաւաքական բազուկէն և տարածաշրջանի խաղատախտակին վրայ ինքնուրոյն քաղաքական կամքով գործելու մեր անշեղ յանձնառութենէն։ Թշնամին և բարեկամը պիտի շուտով համոզուին, որ նոր, կորովի, նպատակախնդիր, ինքնավստահ, երիտասարդ և գործունակ Հայաստանն է, որ մտած է գործի ասպարէզ պատերազմի քոշմարը թողնելով իր ետին։

Կարօ Արմենեան
Նոյեմբեր 22, 2021

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company