ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայ-ազրպէյճանական սահմանագծի խնդիրը ծուռ հայելիի մէջ

25 Նոյեմբեր 2021

Վարչապետական կայքէն, ուշադիր հետևեցայ Վարչապետ Փաշինեանի մամլոյ ասուլիսին, որ կ՚ընդգրկէր հարցերու լայն շրջանակ մը ի նախապատրաստութիւն Պրիւքսէլի մէջ կայանալիք Փաշինեան-Ալիև հանդիպման և անոր յաջորդելիք Սոչիի եռակողմանի գագաթաժողովին՝ Փութինի, Ալիևի և Փաշինեանի միջև։

Յայտնեմ անմիջապէս, որ Պր. Վարչապետի թէզերը, կապուած՝ հայ-ազրպէյճանական սահմանագծի ճշտման խնդրին, լուրջ հարցականներու ծնունդ կու տան և պարտադիր կը դարձնեն ՀՀ հանրութեան աչալուրջ հսկողութիւնը վերոյիշեալ միջ-պետական բանակցային գործընթացներու հոլովոյթին։ Պր. Վարչապետն ու իր պարտութեան վարչակարգը կը պատրաստուին միջ-պետական խորքային յանձնառութիւններու առանց հանրային բաւարարող բանավէճի մը բովէն անցուցած ըլլալու սահմանագծի հիմնահարցը։

Վարչապետը կը շարունակէ պնդել, թէ Ազրպէյճանի հետ Հայաստանի Հանրապետութեան օրինական սահմանագիծը խորհրդային ներքին սահմաններն են։ Միաժամանակ ան կը խօսի Ազրպէյճանի նախայարձակման (aggression, ագրեսիա) փաստին մասին և չի տեսներ սերտ կապը այս վերջինին և նախկին խորհրդային ներքին սահմաններու անհեթեթութեան միջև։

Նախ չմոռնանք յիշել մէկ շատ կարևոր հանգամանք։ Հայաստան և Ազրպէյճան ընտրեցին անկախութեան ուղին հետևելով իրարմէ բոլորովին տարբեր օրինական ռեժիմներու։ Հայաստան իր անկախութեան իրաւակարգը հաստատեց յարգելով Խորհրդային Սահմանադրութեան տառն ու ոգին։ Մինչդեռ Ազրպէյճան ընտրեց անմիջական խզման (secession) ճանապարհը ի յառաջագունէ ինքզինք ազատ կացուցելով Խորհրդային Միութեան օրինակարգէն։ Բայց նաև ներառեա՛լ՝ խորհրդային ներքին սահմաններու վաւերականութենէն։ Այս լոյսի տակ, յստակ է, թէ ինչո՞ւ Ազրպէյճան առաջին իսկ օրէն ինքզինք դրաւ Հայաստանի հետ պատերազմական յարաբերութիւններու ընթացքին մէջ։ Առաջին իսկ օրէն, ան դիմեց շարունակական սահմանային ոտնձգութիւններու թէ՛ Արցախի և թէ՛ Հայաստանի նկատմամբ։ Հայաստան և Արցախ երբեք առիթը չունեցան բարիդրացիական սահմանային ռեժիմ հաստատելու Ազրպէյճանի հետ։ Անոնք ստիպուեցան հսկայ զոհողութիւններու գնով պաշտպանական մեծ համակարգ ստեղծելու զրկելով իրենց ժողովուրդը կենսական կարիքներու գոհացումէն։ Ո՞ւր էին Պր. Փաշինեանի անգտանելի խորհրդային ներքին սահմանները, երբ մեր ժողովուրդը կը կռուէր իր երկիրը պաշտպանելու ազրպէյճանական ներխուժումներու դէմ թէ՛ Արզախի և թէ՛ Հայաստանի սահմանային ճակատներուն վրայ։ Խորհրդային ներքին սահմանները առաջին իսկ օրէն մնացին մեռեալ տառ և ուրիշ ոչինչ։

Փաստը այն է, որ հայ-ազրպէյճանական սահմանագիծը ԵՐԲԵՔ չէ հիմնուած խորհրդային ներքին սահմաններու սկզբունքին վրայ։ Ազրպէյճան ԵՐԲԵՔ չէ ընդունած նման մէկ սահմանագիծ։ Ազրպէյճան ամէն ինչ ըրած է ժխտելու այդ սահմանները Հայաստանի և Արցախի նկատմամբ։ Ընդհակառակն հայկական ուժերը ի գին ծով արեան իրենց մագիլներով յաջողած են գծել մէկ ուրիշ սահման, որ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ կենսական սահմանագիծն է, որ ապահոված է Արցախի և Հայաստանի զոյգ պետականութիւնները թշնամիին դէմ։ Եւ այդ սահմանագիծն է, որ մտած է միջազգային իրաւունքի ոլորտէն ներս զինադադարի այն համաձայնագրերով, որոնց վրայ կը գտնուի նաև Ռուսաստանի Դաշնութեան պաշտօնական ստորագրութիւնը։

ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ԱՅՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾՆ Է, ՈՐ ԵՂԱԾ Է ԻՐԱԿԱՆ ԵՒ ԻՐԱՒԱԿԱՆ ՀԻՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԵՒ ԱԶՐՊԷՅՃԱՆԻ ՄԻՋԵՒ։ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ԱՅՍ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ ՄԷՋ ԸՆԴԳՐԿՈՒԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐ ՆԱԽԱՊԱՏԵՐԱԶՄԵԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ, ԱՐՑԱԽԸ ԻՐ ՆԱԽԱՊԱՏԵՐԱԶՄԵԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ ԵՒ ԱԶԱՏԱԳՐՈՒԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ։ ԱՅՍ Է ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ։ ԵՒ ԱՅՍ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՍՏԵՂԾՈՒԱԾ ԵՆ ԱԶՐՊԷՅՃԱԱՆԻ ՅԱՐՁԱԿԱՊԱՇՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ։ ՊՐ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ Չ՚ԸՆԵՐ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ ԱՄԷՆ ՔԱՅԼԱՓՈԽԻՆ ՄԵՂԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԹՈՅՆԸ ՆԵՐԱՐԿԵԼՈՎ ԱԶԱՏԱԳՐՈՒԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԲԵՐՄԱՄԲ։ ԱՅԴ ԿԵՆՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ ԱՐԻՒՆ ԹԱՓԵՑ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ։

Ճիշտ է, յետագային ՀՀ իշխանութիւնները – ԵԱՀԿ-ի Մինսքի Խումբի Համանախագահութեան գլխաւորած բանակցութիւններու բովին մէջ — պատրաստակամութիւն յայտնեցին ազատագրուած տարածքները զիջելու Ազրպէյճանին ապահովելու համար շարք մը յանձնառութիւններ, որոնք հետևողականօրէն մերժուեցան Ալիևի կողմէ, որմով նաև նմանօրինակ առաջարկը մնաց թուղթի վրայ և գործնականօրէն դադրեցաւ ի զօրու ըլլալէ հակառակ Մատրիտեան փաթեթներու իրերայաջորդ տարբերակներուն, որոնք ևս մեռեալ տառ են այսօր։

Երբ Փաշինեան կը պնդէ խորհրդային սահմաններու վաւերականութեան վրայ, ան ինքնաբերաբար Հայաստանը կը դնէ նախայարձակի (aggressor, ագրեսոր) դիրքին մէջ և թշնամին՝ «հայրենիք ազատագրող»ի՛։ Եւ ի յառաջագունէ կը կորսնցնէ ՀՀ դատը թշնամիին դէմ։ Երբ Փաշինեան կը պնդէ խորհրդային սահմաններու վաւերականութեան վրայ, ան ինքնաբերաբար կը թաղէ Արցախի ինքնրոշման դատը թշնամիին դէմ։ Երբ Փաշինեան կը պնդէ խորհրդային սահմաններու վաւերականութեան վրայ, ան ինքնաբերաբար կ՚ոչնչացնէ մեր դատը միջազգային բոլոր այն չքնաղ «հարթակ»ներուն առջև, որոնց յղում կատարելէ մեծ հաճոյք կը թուի առնել ան իր վերջին ելոյթներուն մէջ։ Այլ հարց՝ թէ առհասարակ այդ «հարթակ»ներէն որևէ դրական արդիւնք ակնկալելը պարտութեան վարչակարգի մը կողմէ ցոյց կու տայ Պր. Վարչապետի արտաքին քաղաքականութեան ամբողջական սնանկութիւնը։

Կը գտնուինք ծանրակշիռ իրականութեան մը առջև, զոր յաղթահարելու համար Հայաստանը պէտք է ունենայ համապարփակ ռազմավարութիւն հիմնուած իրական գործօններու ուժականութեան վրայ։ Պիտի ունենայ ոգեզինուած քաղաքացիական հասարակութիւն։ Պիտի ունենայ ներկայ սպառնալիքներու մակարդակով գործող ատակ ղեկավարութիւն։ Մոգութեամբ և հանրութիւնը ապակողմնորոշելով կարելի չէ երկիրը դուրս բերել ներկայ քաղաքական ճահիճէն։

Կարօ Արմենեան
Նոյեմբեր 24, 2021

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company