ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Չափազանցված սպասումներ են՝ ՀՀ-ն չի կարող դառնալ միջազգային տարանցիկ ուղի

01 Դեկտեմբեր 2021

Վերջին շրջանում գնաճի կտրուկ աճի, ՀՀ-Իրան տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային տարանցիկ ուղիների մասին Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

– Գաղտնիք չէ, որ Հայաստանում գնաճը շարունակվում է։ Փաստորեն ամիսներ շարունակ այս մասով կայուն աճ ունենք։

-Պաշտոնական վիճակագրությամբ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին գնաճի մակարդակը կազմում է 6.9 %, միայն սննդամթերքն այս ընթացքում թանկացել է 10 %-ով, հատկապես մտահոգիչ է առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների երկնիշ գնաճը։ Առհասարակ, գնաճը երպես երևույթ բացասական չէ, եթե մարդկանց եկամուտները զուգահեռաբար աճում են։ Մեզ մոտ`այս տարվա ընթացքում, թոշակները մնացել են նույն մակարդակի, իսկ միջին անվանական աշխատավարձը աճել է ավելի քիչ քան գնաճի տեմպն է։ Այս պայմաններում կարող ենք արձանագրել, որ հասարակությունն է՛լ ավելի է աղքատանում, սոցիալական խնդիրներն է՛լ ավելի են սրվում։ Ունենք հետևյալ իրավիճակը. գյուղատնտեսության համար անհրաժեշտ վառելանյութերը, պարարտանյութերը թանկացել են, ունենք ցածր բերքատվություն, և սա հանգեցրել է արագ տեմպերով գնաճի։ Բայց մյուս կողմից, գնաճը պայմանավորված չէ արտաքին գործոններով, ինչը սիրում են կրկնել գործող իշխանությունները` տեսեք դրսում գները թանկացել են։ Սա պայմանավորված է մեր ներքին գործոններով: Այսինքն` Էկոնոմիկայի նախարարությունը ձախողել է գյուղոլորտի ծրագրերը, որի արդյունքում արտադրության ծավալները կրճատվել են, ինչը ևս նպաստել է գնաճի։ Եթե մենք կարողանանք տեղում արտադրել մեզ անհրաժեշտ գյուղմթերքը, ապա գնաճի մակարդակը այսպիսի մեծ ծավալների չէր լինի։ Հաջորդ տարվա համար մենք պետք է վերանայենք մեր գյուղատնտեսական քաղաքականությունը, եթե ցանկանում ենք խուսափել ավելի բարձր գնաճներից։

-Այսօր խոսվում է բենզինի ռեկորդային գնի մասին։ Ըստ մասնագետների՝ պատճառն այն է, որ Իրանից Հայաստան տևական ժամանակ բենզին չի ներկրվում` ադրբեջանական տուրքի պատճառով։ Ըստ Ձեզ, ինչպիսի՞ խնդիրների կարող է հանգեցնել այս ամենը և արդյո՞ք պատճառներից մեկն այն չէ, որ Հայաստանում կան մենաշնորհներ, այսինքն շուկան ազատականացված չէ։

-Վառելիքի շուկան աչքի է ընկել իր բարձր մենաշնորհացմամբ։ Այստեղ նախկինում գործում էին երկու տնտեսվարողներ, հիմա արդեն երրորդն է հայտնվել, որը կապված է գործող իշխանությունների հետ։ Նրանք շարունակում են նույն գնային քաղաքականությունը։ Ասեմ, որ մենք հիմնականում բենզին, դիզելային վառելիք ներկրում ենք Ռուսաստանից, շատ փոքր քանակությամբ դիզելային վառելիք վերջին տարիներին ներկրել ենք Իրանից։ Ասեմ, որ այդ ներկրման ծավալները մեծ ազդեցություն չունեն շուկայում (5%-ից ոչ ավել), իսկ վերջին շրջանում Իրանից եկող վառելիքի ծավալների նվազումը պայմանավորված է մի շարք գործոններով. առաջին` անվտանգային գործոնով, քանի որ Սյունիքը դարձել է բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնելու ռիսկային տարածաշրջան, դրան գումարած ավելացել են ծախսերը, եթե նախկինում իրանական բեռնատարները, մտնելով Հայաստան, առանց որևէ լրացուցիչ վճարի հասնում էին Երևան, ապա հիմա պարտադրված են գումար վճարել։ Սրանով է պայմանավորված, որ իրանական վառելիքի գինը թանկացել է շուկայում։ Ըստ էության տնտեսական և անվտանգային խնդիրներով պայմանավորված, որ դադարել է Իրանից ներկրման ծավալները, բայց դա չի կարող ազդել մեր տնտեսության վրա։

-Պարո՛ն Պարսյան, մեկ տարի շարունակ հայաստանյան փորձագիտական շրջանակները պնդում են, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը տարածաշրջանում ձեռնտու է միայն Ադրբեջանին ու Թուրքիային, իսկ ՀՀ իշխանությունն այլ բան է պնդում։ Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում, որքանո՞վ կոմունիկացիաների ապաշրջափակումը ձեռնտու կլինի Հայաստանին։

-Հայաստանը չի կարող դեմ լիներ կոմունիկացիաների ապաշրջափակման գաղափարին, այսինքն` ինչպես Հայաստանը, այնպես էլ տարածաշրջանի երկրները պետք է ունենան հնարավորություններ բեռնափոխադրման, ուղևորափոխադրման համար։ Խնդիրը այլ է, որ հայկական կողմը նախատեսում է ճանապարհների, ենթակառուցվածքների ապաշրջափակում, որը ենթադրում է, օրինակ` ինչպես վրացական բեռներն են մտնում Հայաստան, այստեղից էլ`Իրան։ Այսինքն այդ տրամաբանության մեջ է Հայաստանը հասկանում ապաշրջափակում, կոմունիկացիաների բացում, իսկ Ադրբեջանը հասկանում է միջանցքի գաղափարը, այսինքն մի ճանապարհ, որի նկատմամբ Հայաստանը կկորցնի իր վերահսկողությունը, և ադրբեջանական բեռներն առանց որևէ վերահսկողության Հայաստանի տարածքով կգնան Նախիջևան։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի համար սա մեծ տնտեսական էֆեկտ չի կարող ապահովել, ուստի, պահանջը քաղաքական է. նրանք ցանկանում են ցույց տալ, որ մուտք գործեցին Սյունիքի մարզ։

Իրանը երբեք Հայաստանի տարածքով իր բեռները չի տեղափոխելու դեպի Թուրքիա. նրանք օգտագործում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, որը ավելի արագ է, քան հայկական երկաթգիծը։ Ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանի համար կարևոր է ապաշրջափակումը, քանի որ դեպի Ռուսաստան արտահանում իրականացվում է հիմնականում Լարսի ճանապարհով, այն կարող է ժամանակ առ ժամանակ փակվել. մենք կարող ենք օգտագործել Ադրբեջանի տարածքը որպես այլընտրանքային ճանապարհ, իսկ երկաթգծի միջոցով բեռների փոխադրումը, բնականաբար, մեզ համար նախընտրելի տարբերակ է, բայց այստեղով էլ բեռների փոխադրումը ժամանակատար և ծախսատար է։

Փաստենք նաև, որ ճանապարհների ապաշրջափակումը չի նշանակում շուկաների բացում, այսինքն մենք կարող ենք թույլ տալ, որ մեր տարածքով ադրբեջանական բեռնատարը անցնի, բայց դա չի ենթադրում, որ պետք է թողնենք, որ ադրբեջանական ապրանքը վաճառվի Հայաստանում։ Մի կողմից՝ մենք չպետք է ասենք, որ Հայաստանը դառնալու է տարանցիկ երկիր, քանի որ Ադրբեջան-Թուրքիա, արևելք-արևմուտք բեռները արդեն աշխատում են, իսկ հյուսիս-հարավ բեռների փոխադրումը նրանք կարող են իրականացնել նոր կառուցված Մաստարա-Ռաշ երկաթգծի միջոցով։ Մենք կարող ենք օգտվել մեր ներկրումներն անելու համար, բայց Հայաստանը տարանցիկ նշանակություն չի ունենալու. չափազանցված սպասումներ չպետք է ունենալ։

-Որոշ փորձագիտական շրջանակներ ասում են՝ եթե Հայաստանը ցանկանում է դառնալ միջազգային տարանցիկ ուղի, պետք է վերագործարկվի Նախիջևանի տարածքով Հայաստանը Իրանին կապող երկաթուղին։ Կցանկանայինք լսել Ձեր կարծիքը այս ամենի վերաբերյալ։

– Մենք կարող ենք մեր բեռները տեղափոխել և լավագույն դեպքում կարող ենք տեղափոխել վրացական բեռները։ Բայց հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք` այս ցանցից մենք դուրս ենք մնացել. ոչ մեկին տնտեսական տեսանկյունից ձեռնտու չէ Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնել։ Մենք կարող ենք օգտվել, բայց ասել, որ Ռուսաստանը կամ Թուրքիան իր բեռները պետք է փոխադրի` դա տեղի չի ունենա։ Եթե գործարկվի այդ երկաթգիծը, ապա լավագույն դեպքում Վրաստանը կարող է իր բեռները տեղափոխել դեպի Իրան։

-Եթե իրադարձություններն այնպես զարգանան, որ ՀՀ ներկայիս իշխանությունները Ադրբեջանի հետ կնքեն, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր, ՀՀ սուվերեն տարածքով Ադրբեջանը կապ հաստատի Նախիջևանի հետ և իրականա «Զանգեզուրի միջանցք» կոչվող ադրբեջանական ծրագիրը, ապա ի՞նչ եք կարծում, ՀՀ-ի տնտեսական զարգացմանը նպաստող Մեղրու ազատ տնտեսական գոտին և Իրանի հետ տնտեսական և առևտրային համագործակցությունն ինչպիսի՞ վնասներ կկրեն։

-Մեղրու ազատ տնտեսական գոտին, կարելի է ասել, թղթի վրայի նախագիծ է, քանի որ առ այսօր այդ գոտին չի գործում և մրցակցային հնարավորություններ էլ չունի։ Իսկ միջանցքը, ըստ էության, մեր երկրի անվտանգության խնդիրն է. ավելի շատ քաղաքական է, քան տնտեսական։ Այստեղ կարող է Նախիջևանը շահել, որովհետև ամենակարճ ճանապարհով կստեղծվի Նախիջևան-Ադրբեջան կապը։ Դարձյալ ասում եմ` խնդիրը ճանապարհների ապաշրջափակման մեջ չէ, խնդիրը այն է, որ այդ ճանապարհների նկատմամբ Հայաստանը շարունակի պահպանել իր սուվերեն իրավունքը, և Հայաստան մտնող բեռները վերահսկվեն: Հակառակ դեպքում՝ այդ ճանապարհով Ադրբեջանը վտանգավոր բեռներ կարող է տեղափոխել։

Լենա Կարապետյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company