ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ինչո՞ւ տեղի չունեցավ Արցախի վերամիավորումը. դեկտեմբերի 1-ի դասերը

01 Դեկտեմբեր 2021

32 տարի առաջ՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ին, Հայաստանի Հանրապետության և Արցախի խորհրդարանների համատեղ որոշումով հռչակվեց Արցախի վերամիավորումը մայր Հայաստանին։ Այս պատմական որոշումը սեփական ուժերին ապավինած հայ ժողովրդի արդար պոռթկումն էր՝ իր արդար իրավունքները վերականգնելու հաստատակամ վճռականության, որին պետք է հաջորդեին արդեն փաստացի վերամիավորմանն ուղղված ինտեգրման քայլեր՝ ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ուղղություններով։

Դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումը կայացվեց ժողովրդի աննախադեպ ճնշման արդյունքում։ Ղարաբաղյան շարժման առաջնորդների մեծ մասը՝ ԼՏՊ-ի գլխավորությամբ, որոնք այն ժամանակ կոմունիստների հետ կիսում էին իշխանությունը, դեմ լինելով վերամիավորմանը, ստիպված էին ժողովրդի ճնշման ներքո տեղի տալ։

Որոշումը պաշտպանում էին Հայաստանում գործող մի շարք կազմակերպություններ՝ «Միացում», «ՀԱԿ», «ՍԻՄ», «Ազատ Հայք», «ՀՈՒԴ» և այլն։ Որոշումից անմիջապես հետո, վարչապետ Մարգարյանցի որոշմամբ, կառավարությունում ստեղծվեց Արցախի տնտեսական ինտեգրացման հանձնաժողով՝ Իգոր Մուրադյանի գլխավորությամբ, որը կարճ ժամանակահատվածում կարողացավ Հայաստանի մի շարք խոշոր ձեռնարկությունների մասնաճյուղեր բացել Արցախում և այլն։

Ցավոք, այս գործընթացը երկար չտևեց, որովհետև Հայաստանում և Արցախում մի շարք առաջնորդներ ընտրեցին այլ ճանապարհ՝ Արցախը դարձնել երկրորդ հայկական պետություն և, հիմք ընդունելով ազգերի ինքնորոշման նորմերը, հասնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը (չնայած վերամիավորման հիմքում ևս դրված էին արցախահայության ինքնորոշման ազատ կամարտահայտության սկզբունքները)։ Այդ մոտեցումը բերեց նաև շարժման ղեկավարության փոփոխության, և, շարժման գլուխ անցնելով, ԼՏՊ-ն ու նրա կողմնակիցները, ըստ էության, լուսանցք մղեցին վերամիավորման գաղափարը և կողմնակիցներին։

Գերագույն խորհրդում իշխանության գալուց հետո ԼՏՊ-ն նաև դադարեցրեց Արցախի հետ ինտեգրման հանձնաժողովի հետ աշխատանքները։ Հայաստանում 1991 թ. խորհրդարանական ընտրություններին ընտրատեղամասեր չկազմվեցին հյուսիսային Արցախի Շահումյանի և Գետաշենի տարածաշրջանում, որոնք դեկտեմբերի 1-ի որոշմամբ Արցախի մաս էին կազմում։ Նման գործելակերպը կիսում էին նաև Արցախի մի շարք առաջնորդներ, որոնք արդեն իրենց պատկերացնում էին առաջին հանրապետության ղեկավարներ։ Հայկական երկրորդ հանրապետության հռչակման կողմնակիցները կարծում էին, որ այս քայլով կխուսափեն Ադրբեջանի ռազմական հարձակումից (որը եղավ 1 տարի անց), ԼՂՀ-ն արագորեն կճանաչվի միջազգային հանրության կողմից։

Ցավոք, անցած 30 տարիներին այդ մոտեցումներն իրականություն չդարձան։ Միջազգային հանրությունն այդպես էլ չճանաչեց հայկական երկրորդ պետության գոյությունը։ Չնայած Հայ դատի գրասենյակների, հայկական լոբբինգի և դիվանագիտության գործադրած ահռելի ջանքերին՝ այդպես էլ ոչ մի պետություն, նույնիսկ՝ մեր ամենաբարեկամ երկրները, ոչ մի միջազգային կառույց չճանաչեց ԼՂՀ-ն՝ որպես արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացման փաստ և իրողություն։ Ավելին՝ նույնիսկ ՀՀ-ն պաշտոնապես չճանաչեց այն՝ չնայած ընձեռված մի քանի բացահայտ հարմար առիթների (1992-94 թ. հաղթական պատերազմ, 2016 թ. քառօրյա պատերազմ, 2020 թ. 44-օրյա պատերազմ)։

Ակնհայտ էր, որ Ադրբեջանի և Թուրքիայի ցեղասպան և հակահայ ծրագրերը երբեք կանգ չէին առնի և չեն առնելու` լինի ԼՂՀ-ն անկախ, թե՝ վերամիավորված ՀՀ-ի հետ։ Սակայն Հայաստանի հետ վերամիավորված լինելու դեպքում մեր պայքարն ավելի համախմբված կլիներ և արդյունավետ, իսկ դաշնակից երկրների համար՝ ավելի հստակ և որոշակի, որովհետև Հայաստանի նկատմամբ ստանձնած ռազմավարական պարտավորությունները կվերաբերեին նաև Արցախին։

Ինչևիցե, պատմությունը չի սիրում հետադարձ վերլուծություններ, ուստի կարևոր է այն, թե արդյո՞ք հետևություններ արել ենք նախորդ սխալներից, արդյո՞ք Հայաստանը կարող է այսօր միջազգային օբյեկտից կրկին դառնալ միջազգային սուբյեկտ, չեզոքացնել իր և Արցախի գլխին կախված՝ հայաթափման և ցեղասպանության նոր սպառնալիքները: Այստեղ մեզ հարկավոր է կրկին լինել սկզբունքային և վճռական՝ այնպես, ինչպես 1989 թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ին։

Հրայր Կարապետյան
ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company