ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հյուծվող տնտեսություն և աճող աղքատություն ունենք. հետևանքներն արդեն իսկ ծանր են․ Թադևոս Ավետիսյան

02 Դեկտեմբեր 2021

Հայաստանում 2020թ.-ին աղքատության մակարդակը գնահատվել է 27 %, որը 0,6 տոկոսով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Վիճակագրական կոմիտեի տվյալներից պարզ է դառնում, որ ոչ աղքատ բնակչության թիվը ևս պակասել է՝ 2009-ից ի վեր ամենացածր ցուցանիշը գրանցվել է հենց 2020-ին: Անդրադառնալով հրապարակված ցուցանիշներին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ, ցավոք, նախկինում ունեցած կանխատեսումները հիմնավորվեցին նաև պաշտոնական վիճակագրությամբ:

«Իհարկե, այս դեպքում ևս վիճակագրական տվյալներն այդքան էլ հավատ չեն ներշնչում, քանի որ 2020-ին աղքատության վրա ավելի մեծ ճնշում գործադրող ու ավելի մեծ աղքատություն ծնող գործոններ կային: Նշված հանգամանքը հիմնավորվում է նաև Համաշխարհային բանկի՝ դեռ ամիսներ առաջ արված կանխատեսումներով: ՀԲ-ն իր ընթացիկ գնահատականներում Հայաստանի համար աղքատության մոտ 7 տոկոս աճ էր կանխատեսել: Ինչ վերաբերում է աղքատության մակարդակի աճի գործոններին, ապա նախ պետք է ընդգծել 2020-ին 2019-ի համեմատ արձանագրված 7,4 տոկոս տնտեսական անկման մասին: Այդ անկումը բերել է նաև ազգային եկամտի, այդ թվում՝ նաև իրական եկամուտների նվազմանը: Այս համատեքստում հաշվի առնենք նաև գնաճի գործոնը:

Տնտեսությունը կրճատվել է, գներն ավելացել են: Ավելի հստակ՝ մարդկանց անվանական եկամուտները նվազել են, իսկ գնաճն ավելի մեծ ազդեցություն է ունեցել եկամուտների նվազման վրա: Հաջորդ գործոնը Covid-ն է՝ իր հետևանքներով: Այս տեսանկյունից անգամ մինչև պատերազմն էր ակնհայտ տնտեսական անկումն ու տնտեսության հյուծումը: Ամեն դեպքում, այս ամենին գումարենք նաև 44-օրյա պատերազմն ու դրա նաև սոցիալական հետևանքները: Արցախի Հանրապետությունից մեր հայրենակիցների ներհոսք եղավ, իսկ նրանք առանց որևէ նյութական հնարավորությունների էին եկել: Այս առումով սոցիալական լարվածությունը ևս խորացավ»,-ասաց Թ. Ավետիսյանը:

Ինչ վերաբերում է 2021 թվականին ու աղքատության էլ ավելի խորացման վտանգին՝ նա շեշտեց. «2021-ին տնտեսությունը դեռևս չի վերականգնվել: 2020-ի համեմատ մոտ 4 տոկոս տնտեսական ակտիվություն ունենք: Ըստ էության, տնտեսական վիճակի վերականգնման ցածր տեմպերը շարունակվում են, որոնք ազդելու են նաև 2021-ի աղքատության ցուցանիշի վրա: Իսկ հաջորդ գործոնը՝ գնաճը, ոչ միայն պահպանվել, այլև ահագնացել է: Եթե նախորդ տարի սպառողական գների ինդեքսը մոտ 4,5 տոկոսով փակվեց, ապա այս տարի արդեն անցել ենք 7 տոկոսը: Այս տարի առնվազն 7,5 տոկոս միջին գնաճ կունենանք: Բացի այդ, ո՛չ 2020-ին, ո՛չ 2021-ին անապահով խմբերի համար ֆինանսական աջակցության չափերը չեն բարձրացել: Խոսքն անապահովության նպաստների, թոշակների մասին է, նվազագույն աշխատավարձի բարձրացում ևս չունենք: Այս ամենը գնաճային շարունակվող առաջանցիկ ֆոնին աղքատության ցուցանիշի ավելացման վրա լրացուցիչ ճնշումների է հանգեցնելու:

Որքան էլ վիճակագրությունը փորձեն քաղաքական նպատակներով խմբագրել, իրողությունն այն է, որ գներն ավելանում են, մարդկանց անվանական եկամուտները կա՛մ չեն ավելանում, կա՛մ ավելացման դեպքում համարժեք չեն գնաճին: Խոսքը, օրինակ՝ միջին աշխատավարձի մասին է, որի աճն էապես ցածր է գների աճից: Մեծ հաշվով, հարվածը ստանում է ոչ միայն ողջ հանրությունը, այդ թվում՝ աշխատողները, այլև հատկապես ու առանձնապես սոցիալապես խոցելի խմբերը. այդ հատվածում եկամուտների աճ բացարձակ չունենք, բայց ունենք գների առաջանցիկ աճ: Եթե ընդհանուր գնահատենք նշված իրավիճակը, ապա, ըստ էության, հյուծվող տնտեսություն և աճող աղքատության մակարդակ ունենք»:

Անդրադառնալով նշվածից բխող հնարավոր հետևանքներին՝ Թադևոս Ավետիսյանը մի քանի օրինակ բերեց: «Հետևանքներն արդեն իսկ ծանր են: Այստեղ ամենակարևորն այն է, որ աղքատություն ծնող, տնտեսական արագ վերականգնմանը խոչընդոտող գործոնները ոչ միայն չեն վերանում, այլ առաջանցիկ ավելանում են՝ բերելով արդեն լրացուցիչ հետևանքների: Գործում է շատ պարզ սխեմա. գներն աճում են, մարդկանց իրական եկամուտները՝ նվազում: Սա ակնհայտորեն բերում է աղքատության ու հատկապես ծայրահեղ աղքատության ավելացման, ինչն ամենավտանգավորներից է: Այս ամենն անգամ աշխատող աղքատների թվի ավելացմանն է հանգեցնում: Ծայրահեղ աղքատ բնակչության հիմնական եկամուտը պետության կողմից վճարվող ընտանեկան ու սոցիալական նպաստներն են, որոնք չեն ավելանում: Եկամուտ են նաև թոշակները, որոնք ևս, եթե ընդհանուր առմամբ դիտարկենք, չեն ավելանում:

Միջին կենսաթոշակի բարձրացում չի եղել 2021-ին, գրեթե չի փոխվելու նաև 2022-ին: Նվազագույն աշխատավարձը 2020-ի հունվարի 1-ից 68 հազար դրամ է, 2021-ին էլ է նույնը, 2022-ին՝ ևս նույնն է լինելու: Բայց արդեն այսօր մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղն ավելի քան 70 հազար դրամ է: Այսինքն, այսօր մարդկանց 25 տոկոսը, որոնք նվազագույն աշխատավարձով աշխատողներ են, արդեն աղքատ է: Նրանք արդեն չեն կարող մեկ անձի հաշվով ունենալ անգամ իրենց նվազագույն սպառողական զամբյուղը: Մինչդեռ առաջանցիկ և հետևողականորեն գների աճը նաև նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի մեծացմանն է հանգեցնում: Այս իրավիճակում, տոգորված լինելով իրենց ստացած քվեներով, օրվա իշխանությունները բերում են հաջորդ տարվա բյուջեն, որը հակասոցիալական է ու խորացնելու է արդեն իսկ առկա և սպասվող լուրջ խնդիրները, որոնք վերաբերում են մարդկանց ամենօրյա կյանքի որակին: Հաջորդ տարվա բյուջեում աղքատություն ծնող գործոնների վրա ուշադրություն չի դարձվել»,ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, եթե նշված խնդիրները հաշվի առնեին, ապա վերոնշյալ ֆինանսական աջակցությունները գոնե պետք է գնաճին հավասար ինդեքսավորվեին:

«Այսինքն, գնաճին հավասար պետք է բարձրացվեին, որ հաջորդ տարի մարդիկ ավելի վատ չապրեն, քան այս տարի: Եթե այս տարի ավելի վատ են ապրել, քան նախորդ տարի, իսկ հաջորդ տարի էլ ավելի վատ են ապրելու, քան այս տարի, նշանակում է, որ մենք ավելի շատ խորացող սոցիալական խնդիրներ ենք ունենալու: Իրավիճակն այսպիսին է, իսկ օրվա իշխանությունների բացատրությունները շատ պրիմիտիվ, պարզ ու պոպուլիստական են: Ասում են՝ դե, գիտեք, կորոնավիրուսով, պատերազմով պայմանավորված՝ հնարավորություն ու միջոց չկա: Նաև ասում են՝ եղած միջոցներն ուղղում ենք կապիտալ ծախսերին, որպեսզի տնտեսության զարգացման հիմքեր ստեղծվեն ու լուծվեն սոցիալական խնդիրները:

Ու այս ամենը դիտարկում են 5 տարվա համատեքստում: Իրենց թվում է, որ այսպիսի կառավարմամբ դեռ 5 տարի իշխանության են լինելու ու երեկ տված խոստումները հիմա էլ հինգ տարվա մեջ են փռել: Իրականում, եթե նախորդ ուղեգիծը պրոյեկտենք այսօրվա վրա, ամբողջովին պարզ է, թե ինչ է կատարվում: Կրկին մեղավորներ են գտնելու ու փորձելու են իրենց արդարացնել այնպես, ինչպես արել են նախորդ 3 տարիներին: Իհարկե, հայի տեսակն աշխատող, ստեղծող է, մարդիկ իրենց գլուխը, այսպես ասած, պահում են: Բայց տնտեսության վերականգնման, սոցիալական խնդիրների լուծման մեջ պետության մասնակցությունը չկա: Հանրային կյանքի բոլոր ոլորտներում պետական քաղաքականությունը տոտալ ձախողված է»,եզրափակեց Թ. Ավետիսյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company