Հեշտ չի լինելու հասնել այս իշխանության հեռացմանը. Արմենուհի Կյուրեղյան
02 Դեկտեմբեր 2021
«Խորհրդարանական և արտախորհրդարանական պայքարը մեզ համար կարևոր է. մեր առաջնային խնդիրը երկիրն օր առաջ այս իշխանություններից ազատելն է»,- Factor.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
«Այս իշխանությունները նույնիսկ պատրաստ են մեր զինվորների արյան գնով երկարացնել իրենց պաշտոնավարումը: Նրանք պատերազմներ են խրախուսում, մի օր ավել իշխանության մնալու համար:
Մենք պետք է ձևավորենք համազգային դիմադրության շարժում, համազգային ընդվզում՝ այս իշխանություններին հեռացնելու համար»,- նշեց պատգամավորը՝ ընդգծլով նաև, որ հեշտ խնդիր չի լինելու հասնել այս իշխանության հեռացմանը:
Մանրամասները՝ տեսանյութում: