ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Աշխարհագրական առավելությունը զիջել թշնամուն` նշանակում է կնքել կապիտուլյացիա տնտեսական դաշտում. Թադևոս Ավետիսյան

04 Դեկտեմբեր 2021

Աղքատության մակարդակի կտրուկ աճի, ջրի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման, թուրքական ապրանքների արգելքի հնարավոր չերկարաձգման մասին Yerkir.am-ը զրուցել է տնտեսագետ, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թադևոս Ավետիսյանի հետ։

– Վիճակագրական կոմիտեի` օրեր առաջ հրապարակած զեկույցի համաձայն՝ 2020 թվականին աղքատության մակարդակը կազմել է 27 տոկոս, այսինքն՝ նախորդ տարվա համեմատ, աղքատների թիվն ավելացել է 0,6 տոկոսով։ Նկատի ունենալով այս տարվա բարձր գնաճը, սահմանային լարվածությունը և տնտեսական վիճակը` արդյո՞ք աղքատության մակարդակը կշարունակի աճել, ի՞նչ լրջագույն խնդիրների առաջ կկանգնի Հայաստանը։

-Եկեք փաստենք հետևյալը, որ այն ցուցանիշը, որը հրապարակել է Վիճակագրական կոմիտեն, իմ կարծիքով, այնքան էլ արժանահավատ չէ։ Առաջին պատճառն այն է, որ նույն ժամանակահատվածի համար Համաշխարհային բանկն իր մեթոդաբանությամբ գնահատել է էապես ավելի բարձր աղքատության մակարդակը Հայաստանում։ Երկրորդը` 2020թ.-ի տնտեսական ցուցանիշների բացասական միտումները և աղքատության մակարդակի աճը ևս համապատասխան չեն. մենք ունեցել ենք 7.4% տնտեսական անկում (նույն պաշտոնական վիճակագրությամբ), միջին գնաճը եղել է 4.5%, առաջին անհրաժեշտության ապրանքների գներն են կտրուկ աճել։ Միևնույն ժամանակ, անվանական եկամուտները, ըստ էության, չեն աճել` գներն աճել են, տնտեսությունը կրճատվել է, զուգընթաց կրճատվել են աշխատատեղերը։ Այսպիսի պարագայում, երբ տարվա զգալի հատվածն էլ տոտալ լոքդաունի մեջ էինք, խոսել ընդամենը աղքատության 0.6% աճի մասին… Իմ կարծիքով` ահռելի ազդեցություն է ունեցել քաղաքական պատվերը։ Իսկ թե հետագայում մեզ ի՞նչ է սպասվում, ասեմ, որ տնտեսությունը դեռևս չի վերականգնվել, որովհետև 7.4% անկման դիմաց տեսնում ենք (տասը ամիսների տվյալներով)` 4.3% տնտեսական ակտիվություն, ավելի մտահոգիչ է` տնտեսական ակտիվությունն էլ գնալով նվազում է։ Գնաճը գնալով ահագնանում է, առաջանցիկ գնաճ ունենք. միջին գները դարձել են 7%, իսկ, օրինակ, սննդամթերքի գները, նախորդ տարվա համեմատ, աճել են 11%-ով։ Ցավոք, գնալով և՛ միջին գներն են ավելի աճում, և՛ սննդամթերքի գները: Այս մասով ունենք բացասական միտում, որը աղքատություն ծնող հիմնական պատճառներից մեկն է։ Նպաստները և թոշակները չեն բարձրացել, միջին աշխատավարձը չի բարձրացել: Փաստն այն է, որ գնալով մարդկանց իրական եկամուտները նվազում են, գնողունակությունը նվազում է` նպաստելով սոցիալապես խոցելի խմբերի աղքատությանը։ Եթե կանխատեսենք հաջորդ տարին, ըստ էության, նույն ձևով այս գործոնները շարունակվելու են` հանգեցնելով աղքատության խորացման: Հաջորդ տարի նվազագույն աշխատավարձի, հանրային ծառայության վարձատրության, կենսաթոշակների, նպաստների բարձրացում չի նախատեսվում։ Բյուջեի նախագծով կանխատեսվում է, որ ունենալու ենք 5.5% միջին գնաճ։ Այս տեմպերով գնալու դեպքում գնաճը, ըստ էության, ավելի բարձր է լինելու, քան նախատեսված է։

-Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա։ Ջրի գնի բարձրացմամբ, փաստորեն, տապալվեց Փաշինյանի նախընտրական քարոզարշավի խոստումներից հերթականը, թե` ջրի գնի բարձրացում չի լինի մինչև 2024թ.-ը։ Ձեր կարծիքը` ջրի գնի թանկացման վերաբերյալ, և ինչի՞ է ձգտում հասնել իշխանությունը նման վարքագծով։

– Հերթական պոպուլիզմ, իսկ թե ինչի՞ է ձգտում հասնել այս իշխանությունը` ամեն գնով, և՛ անվտանգության շահերը ստորադասելով, և՛ տարածքային զիջումներ անելով, և՛ սոցիալական խնդիրներն անտեսելով, և՛ պոպուլիզմի գերդոզաներ կիրառելով, ձգտում է մի պարզ բանի` պաշտպանել սեփական աթոռը, սեփական իշխանությունը: Ըստ էության, դա էլ է հասկանալի. այնքան բան են հասցրել անել այս 3,5 տարում, որ քրեական օրենսգրքի բոլոր հոդվածներով մեղադրանքներ ունեն։ Ոչ միայն ջրի սակագինը, հայտարարեցին էլեկտրաէներգիայի թանկացման մասին, հետո էլ այս իներցիայի մեջ նաև գազի սակագինը կբարձրանա։ Սա բազմապատկիչ էֆեկտով կբերի նոր գնաճային ճնշումներ, գների էլ ավելի առաջանցիկ բարձրացում։ Փաստ է, որ հաջորդ տարվա բյուջեում (ես այն անվանում եմ` հակասոցիալական բյուջե), որը կհաստատեն, կոճակները կսեղմեն, պարզ ասվում է` ինձ վրա հույս չդնեք հանկարծ, ձեր գլխի ճարը տեսեք։ Այս իշխանությունները 2021թ.-ին մանիպուլյացիայով իրենց քվեն ստացել են, և նրանց դաշտում է գնդակը, ինչպես ուզում, այնպես էլ խաղում են։

-Հայտնի դարձավ, որ Հայաստանի պետական պարտքը վերջին տասը ամսում աճել է 15.6%-ով։ Մինչդեռ Փաշինյանը 2016թ.-ին ԱԺ-ում իր ելույթում ասել էր, թե բոլոր հիմքերը կան, որ ՀՀ տնտեսությունն ընկել է վարկային տենդի մեջ։ Փաստորեն, վարկային տենդն անվերահսկելի է դառնում այսօր` իրենց իշխանության օրոք. ՀՀ պետական պարտքը գերազանցել է ՀՆԱ-ի 60 տոկոսի շեմը։ Ձեր գնահատականներն այս փաստի վերաբերյալ, ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում։

– Նախ` ասեմ, որ 70%-ի շեմն էլ: Այն, որ նրանց տնտեսության պատասխանատուն հայտարարեց (կարծեմ` հունվարի 8-ին) երկնիշ ներդրումների մասին, օտարերկրյա ներդրումների շատ չնչին աճ ենք ունեցել։ Համեմատած անցած տարվա հետ (երբ ավելի շատ կապիտալի փախուստ էր եղել)` այս տարի ունենք դրական հաշվեմնացորդ, չնայած դա չնչին է` 80-90 դոլար։ Ասում եմ` չնչին, քանի որ սա միլիարդավոր ներդրումներ չեն, սա տնտեսության երկնիշ աճ չէ։ Հաշվի առնենք այն, որ պաշտոնական վիճակագրությունը գործում է քաղաքական աննախադեպ ճնշումների պարագայում, և այսպիսի պարագայում գործող թվանկարագրությունը ցույց է տալիս, որ միլիարդավոր դոլարներ չեն։ Երկնիշ աճ եղավ, բայց արտաքին պարտքի առումով, արտաքին պարտքը աճեց երկնիշ լավ է` եռանիշ չաճեց։ Չեղան միլիարդավոր դոլարների ներդրումներ, բայց եղավ միլիոնավոր դոլարների` արտաքին պարտքի ավելացում։ Ունենք, փաստորեն, խոստումներ, և խոստումների ճիշտ հակառակ պատկեր: Սա դասական պոպուլիզմ է` իր ողջ «հմայքով»։

-Բոլորս գիտենք, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին։ Մի շարք հասարակական կազմակերպություններ Փաշինյանին նամակ են ուղարկել, որով պահանջում են երկարաձգել թուրքական ապրանքների՝ ՀՀ ներկրման արգելքը, կիրառել նաև վաճառքի արգելք։ Իշխանությունների որդեգրած քաղաքականության ֆոնին, հնարավո՞ր է երկարաձգվի ներմուծման արգելքը։

– Կարող ենք հստակ չակնկալել, որովհետև 180 աստիճան պտտվել է այսօրվա իշխանությունների` թուրքական ներմուծման, և ընդհանրապես Թուրքիայի հետ համագործակցության վերաբերյալ տեսակետը։ 2020-ին բերեցին սահմանափակումը, այն հիմնավորումները և դրական արդյունքները, որ դրանից պետք է ակնկալվեր, եղավ ճիշտ հակառակը։ Հիմա էլ հիմնավորում են, թե ինչ լավ կլինի, որ տարածաշրջանում ապաշրջափակում լինի։ Հիմա էլ դա են դրել անունը, որովհետև վախվորած վիճակում, կապիտուլյացիա ստորագրելուց հետո, բնականաբար, իշխանությունը պահելու համար այլ բան չի մնում, քան ասել, թե այսքան վատ իրավիճակը որքան լավը կարող է դառնալ։ Այս ամենը օդի մեջ չէ, այլ գրված է հինգ տարվա ծրագրում։ Եվ այդ ծրագրում հստակ գրված է, որ մեր երկրի տնտեսության գոյությունը և կայուն զարգացումը կապել են տարածաշրջանի ապաշրջափակման հետ։ Նրանք անգամ չգիտեն, թե թուրք-ադրբեջանական տանդեմը ինչ կպարտադրի (այդ օրակարգի մեջ են մենք հիմա), ի՞նչ զիջումներ կպարտադրի. ի դեպ, դրանով պետք է դանդաղ կերակրեն հասարակությանը, որովհետև այդքան թույնը միանգամից կարող է մահաբեր լինել իրենց իշխանության համար։ Կարևոր է արձանագրել, որ, այո, իրենք, թուրքի օրակարգով, ստիպված բերել են ապաշրջափակման գեղեցիկ քողի տակ այն հետագա կապիտուլյացիաները, որոնք սպասում են արդեն տնտեսության ոլորտում. թուրքացնում են մեզ, այդ թվում` նաև տնտեսությունն են փորձում թուրքացնել։ Հիմնական նպատակը` կցորդ դարձնել մեր տնտեսական համակարգը թուրք-ադրբեջանական տանդեմին։ Այսպիսի նպատակադրման պարագայում ի՞նչ խոսք սեփական տնտեսությունը զարգացնելու մասին։

-Ադրբեջանական լրատվամիջոցները ակտիվ լուսաբանում են այն, որ Ադրբեջանը երկաթգիծ է կառուցում դեպի Հայաստան։ Հայտնում են, որ Ադրբեջանը մտադիր է ավարտել երկաթգծի շինարարությունը մինչև հաջորդ տարի, որը, որոշ տեղեկություններով, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մի հատվածն է լինելու: Հայաստանում շարունակում են հերքել միջանցքային տրամաբանությունն` առհասարակ։ Եթե, այնուամենայնիվ, Հայաստանի տարածքով անցնի Ադրբեջանը Նախիջևանին կապող երկաթգիծ, ինչպիսի՞ անվտանգային և տնտեսական խնդիրների առջև կկանգնի Հայաստանը: Փաստացի, միջանցքի բացման դեպքում Հայաստանը կորցնում է վերահսկողությունն այդ տարածքի նկատմամբ, որով կտրամադրվի այն։

– Նախ և առաջ, ընդհանուր գնահատականը այս ամենի առումով` ապաշրջափակում, տնտեսության զարգացում և այլն, շղարշ է։ Իրականում, պատերազմից և ռազմական դաշտում կապիտուլյացիայից հետո գործընթացները տարածաշրջանում շարունակվում են բացառապես թուրքի օրակարգով։ Թուրքի օրակարգը սպասարկվում է, ցավոք, այսօրվա իշխանությունների կողմից։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ միջանցքային տրամաբանություններին, հիմա մոլորեցնում են հայ հանրությանը, բայց փաստն այն է, որ թուրքն ինչ ասում է, մենք տեսնում ենք իրագործված։ Հիմա մենք մտել ենք երկրորդ փուլ` տնտեսական ներխուժման փուլ, թշնամին մեր տարածքում քայլ առ քայլ առաջ է մղում իր տնտեսական զավթումը։ Իրականում այսպիսի հյուծված տնտեսությամբ, երբ նոր պատերազմ է կախվել մեր գլխին, թուրքը գտնվում է մեր սուվերեն տարածքում, մենք փաստացի տնտեսական, սոցիալական խոր խնդիրների առջև ենք. մեր տնտեսությունը չի եղել, չկա և ապագայում չի կարող լինել Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսության արժանապատիվ մրցակից։ Այսպիսի իրավիճակում մեկ հատ էլ մեր աշխարհագրական առավելությունը զիջել թշնամուն` նշանակում է կնքել կապիտուլյացիա տնտեսական դաշտում։ Նախկինում երկկողմանի շրջափակումը, ըստ էության, դառնում է եռակողմ շրջափակում։ Մենք գործ ունենք թշնամու հետ, որի դարավոր նպատակը մեզ բնաջնջելն է։ Այս նպատակը նրանք չեն թաքցրել և իրականացնում են, իրականացրել են հարյուր տարի առաջ, իրականացնում են հիմա, կիրականացնեն վաղը` մինչև իրենց վերջնական նպատակին չհասնեն։ Թուրքի նպատակը Հայաստանի տնտեսությունը զարգացնելը չէ, Հայաստանի հետ տնտեսապես մրցակցելը չէ, թուրքի նպատակը մեկն էր, մեկն է և մնալու է մեկը`մեզ բնաջնջել, վերացնել, մեզ զրկել հայրենիքից և անկախ պետություն ունենալու իրավունքից։ Իսկ ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, դա ուզենք, թե չուզենք մեզ պետք է, տնտեսական ինտեգրումը տարածաշրջանում Հայաստանին կարող է ձեռնտու լինել, բայց ոչ` այս օրակարգով և այս վիճակում։ Երբ մենք այսօր հյուծված տնտեսություն ունենք, չլուծված տարբեր անվտանգային խնդիրներ, և թշնամին մեզ սպառնում է, այս իրավիճակում բացարձակապես ժամանակավրեպ է և չի բխում մեր շահերից, որ այդ զիջումները մենք անենք, քանի որ դրանք միակողմանի զիջումներ են լինելու։

Լենա Կարապետյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company