ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հիմա շուկան բաց է միայն իշխանության սիրելի օլիգարխների համար. Թադևոս Ավետիսյան

05 Դեկտեմբեր 2021

2020 թվականին Կառավարությունը որոշեց արգելք դնել երկիր ներկրվող թուրքական ապրանքի վրա։ Արգելքի ժամկետը սահմանվեց 6 ամիս։

Ժամկետը լրանալուց հետո առաջարկվեց ևս 6 ամսով որոշումը երկարացնել։

Չնայած այս բոլոր արգելքներին մեր տնտեսվարողները ելքեր գտնում էին երրորդ երկրի միջոցով թուրքական ապրանքների ներկրման համար։

«Այդ սահմանափակումը, որ 2020 թվականին պատերազմի ընթացքում կիրառվեց, ըստ էության, այն նպատակները, որ դրվել էին սահմանափակման առջև, որևէ մեկը դրական իմաստով չի կատարվել, այսինքն ասվում էր, որ սահմանափակելով թուրքականի ներկրումը երկու կարևոր խնդիր ենք լուծում։ Մեկը, որ մենք կապվածությունը թուրքական ներկրումից կբացառենք և ներմուծումը կփոխարինվի տեղական արտադրանքով, և երկրորդը, որ պետական աջակցությամբ տնտեսվարող սուբյեկտները կգտնեն ներմուծման այլ շուկաներ ու թուրքական ներմուծումը կփոխարինվի չինական կամ ԵԱՏՄ անդամ երկրների ներմուծումով»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ հավելելով, որ պետական աջակցություն չեղավ, ինչպես հատուկ է այսօրվա իշխանություններին, ընդամենը պոպուլիստական հայտարարության ձևով էլ մնաց։

«Ոչ տեղական արտադրանքով, ըստ էության, փոխարինվեց, ոչ էլ շուկաները փոխվեցին։ Այո, մենք այս սահմանափակման ընթացքում, չգիտես ինչպես, բայց փաստը այն է, որ թուրքական ապրանքների պակաս չենք ունեցել, որովհետև այդ ապրանքները չգիտեմ ով և ինչ ճանապարհներով ներկրել է և լավ էլ հատնվում էր Հայաստանի շուկայում»,-ասաց Ավետիսյանը։

Ըստ նրա՝ իշխանությունն արդեն «հետողորմեա» է անում թուրքական մերձեցման երեկոյի շրջանակներում ու, եթե հիմա էլ որոշումը չեղարկեն դրական որևէ արդյունք չենք ունենա, բայց բացասականն ունենք։

«Սահմանափակումների ընթացքում այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք փոքր և միջին ձեռնարկություններ էին, դուրս մղվեցին շուկայից, իսկ իրենք այդ թուրքական ներկրմամբ տարիներ շարունակ ստանում էին եկամուտներ, նաև իրենք որոշ աշխատողներ ունեին, որ զբաղվում էին առևտրով , դուրս մղվեցին ու ոնց որ թե շուկան մաքրվեց. «բացվելուց» հետո արդեն բավականին տեղ է ստեղծելու խոշոր խաղացողների համար, իսկ այդ խաղացողները արդեն նշմարվում են։ Դրանք այսօրվա իշխանությունների սրտի օլիգարխներն են, որոնք նաև իշխանության ներսում են, կարճ ասած, այդ հարյուրավոր փոքր բիզնեսմենները, որոնք այդ գումարով նաև իրենց էին պահում ու նաև որոշ աշխատողների, հիմա մաքրվել են ու շուկան կփոխանցվի խոշոր ձեռնարկատերերի վերահսկողության տակ»,-ասաց տնտեսագետը։

Նրա պնդմամբ՝ կա նաև երկրորդ բացասական կողմը։

«Որոշ տնտեսվարողներ, հույսը դնելով այսօրվա իշխանության ասածի վրա, որ թուրքական ապրանքները արգելված են ներկրել, փորձել են և ներդրումներ են կատարել տեղական արտադրանքի համար, իսկ այդ ներդրումները հիմա օդից կախված են, որովհետև եթե բացվեց շուկան, իսկ դա ժամանակի հարց է, որովհետև հիմա մեր իշխանությունները բռնել են թուրքացման ճանապարհը, այդ մարդիկ կկորցնեն իրենց ներդրումները, որովհետև ներմուծման արգելքների վերացումը և նաև այլ արգելքների վերացումը, ու այսպես կոչված թուրքացումը բնականաբար չի թողնելու, որ այդ տնտեսվարողները լինեն մրցունակ»,-ասաց Ավետիսյանը։

Տնտեսագետն ասում է՝ սա կլինի ևս մեկ դաս Հայաստանում ներդրում իրականացնողների նկատմամբ։ Իսկ Թուրքիայի տնտեսության համար, ոչ մի նշանակություն չունի Հայաստան չներկրված ապրանքը։

«Մեր համար մեծ է վնասը, որովհետև մեր ներկրման 5 տոկոսը, էական մասը, Թուրքիայից է, իսկ Հայաստանից Թուրքիա արտահանվող ապրանքները, ծավալային, որ հասկանանք, մոտ 150-160 անգամ ավելի քիչ արտահանում ենք Թուրքիա քան ներմուծում ենք։ Իսկ մեր արտահանումը իրենց ներմուծման մեջ տոկոս չի կազմում, էական ազդեցություն չի կարող ունենալ։ Մեծ հաշվով՝ սա լավ առիթ էր և այդպես էլ նպատակը դրված էր, որ հնարավորություն ստեղծվի այդ 2-3 հարյուր միլիոն դոլարի ներմուծումը Թուրքիայից չվճարենք թուրքին, որ հետո Բայրաքթարի ձևով մեր վրա կիրառվի, այլ օրինակ տեղական արտադրանքով դա անենք, շահույթը մնա մեր երկրում, եթե հնարավոր էլ չի դա անել, պետք է ներկրենք, ապա ներկրենք բարեկամ երկրներից, օրինակ՝ Չինաստանից, ԵԱՏՄ անդամ երկրներից»,-պնդեց տնտեսագետը՝ հավելելով, որ դրա տարբերակը կար։

«Թուրքիան, որ Հայաստան արտահանում է հագուստ, կոշիկ և այլն, դա հիմնական հումքը ներկրում է Չինաստանից, տեխնոլոգիան ներկրում է Չինաստանից, հիմա ինչն էր խանգարում, որ որոշակի նաև պետական աջակցությամբ մեկնարկային փուլում մեր երկիր ուղիղ Չինաստանից այդ ամեն ինչը բերվեր ու արտադրվեր։ Ու ոչ միայն Հայաստանի շուկան բավարարվեր, այլ նաև մեծ պահանջարկ ունեցող ԵԱՏՄ երկրների շուկա արտահանվեր՝ չեղավ, որովհետև դրվեց նպատակ, որը ճիշտ էր և մենք դա գովեցինք ու գնահատեցինք բայց ապիկար իշխանությունները ուղղակի վերածեցին դա պոպուլիզմի, շատ արագ մոռացան, որևէ քայլ չձեռնարկեցին ու շատ արագ մոռացան»,-եզրափակեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Սեդա Մակարյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company