ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Հայ դատի մեր գրասենյակներն ու հանձնախմբերը նկատում ենք որպես «երկրորդ բանակ»․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

06 Դեկտեմբեր 2021

ՀՅԴ Հայ դատի խորհրդաժողովի օրակարգի առյուծի բաժինը Արցախին էր նվիրված, որովհետև պատերազմից հետո անհրաժեշտ էր, որ ունենանք մարտավարական ճշգրտումներ և մեր աշխատանքի թափին հատուկ ներուժ հաղորդենք՝ Արցախում Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, որը Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում մասնակցել էր ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների 5-օրյա խորհրդաժողովին։

«Մեր աշխատանքները երբեք չեն դադարել՝ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում ՀՅԴ Հայ դատի աշխատանքները միշտ շարունակել ենք՝ ի նպաստ Արցախի, ի նպաստ Հայաստանի և բոլոր այն ոլորտների, որ կազմում է մեր Հայ դատի օրակարգը։ Ունեցել ենք առցանց խորհրդաժողովներ Հայ դատի առնչությամբ, բայց սա առաջին խորհրդաժողովն էր դեմ առ դեմ, որ ունենում ենք Արցախի պատերազմից հետո։ Հիմնական օրակարգը Արցախի նկատմամբ ճակատամարտի պարտությունից հետո ստեղծված իրավիճակի քննարկումն էր, մարտավարական հստակեցումներն էին, աշխատանքին նոր թափ հաղորդելու հրամայականն էր, և, բնականաբար, Արցախի մասով մենք ունենք թե՛ ինքնորոշման իրավունքի շեշտավորում, թե՛ Արցախի անկախության ճանաչման խնդիր, նաև միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների մեջ հատուկ աշխատանքներ տանելու անհրաժեշտություն»,-ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։

Նա վստահեցրեց, որ եկել են՝ Արցախի ժողովրդին հաղորդելու, որ նրանք մենակ չեն։

«Ոչ միայն մեր «երկրորդ բանակն» է այստեղ՝ մենք Հայ դատի մեր գրասենյակներն ու հանձնախմբերը նկատում ենք որպես «երկրորդ բանակ», որ մեր առաջին՝ պանծալի բանակի կողքին տանում են պայքար աշխարհով մեկ՝ պաշտպանելու Հայաստանի և Արցախի շահերը։ Արցախի շահերի պաշտպանության համար մենք նաև գործի ենք լծել մեր օտարերկրյա բարեկամներին՝ «Պրո Արցախ» համախմբման մեջ մենք ունենք ավելի քան 500 բարեկամներ աշխարհով մեկ՝ բոլոր մայրցամաքներից, որոնք աջակցում են մեր պայքարին քարոզչական, քաղաքական առումով, և այդ ուղղությամբ հասել ենք մեծ հաջողությունների»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Իբրև օրինակ նա նշեց միայն վերջինները․ ընդամենը 1-2 օր առաջ Հարավային Ամերիկայում Նոբելյան մրցանակակիրները հատուկ պատգամ ուղղեցին, որում հստակորեն նշեցին, որ Արցախի պատերազմը ադրբեջանական ագրեսիայի հետևանք էր, և սա անընդունելի երևույթ պետք է դիտվի աշխարհի կողմից, որովհետև դա ամբողջական ռևանշիզմ էր, նույնիսկ ֆաշիզմի հասնող հայատյաց քաղաքականության հետևանք։ Հաջորդ օրինակը Կիպրոսի խորհրդարանի բանաձևն է, որն ընդունվեց օրերս, որը հստակորեն դատապարտում է Ադրբեջանի հարձակողական քաղաքականությունը, Թուրքիայի ներխուժումը, նաև վարձկանների ներկայությունը այս հողերի վրա։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

https://youtu.be/KNig1zGfC84

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company