ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Իշխանությունը չի ուզում անդրադառնալ սահմանազատման ու սահմանագծման գործընթացին. Արմեն Ռուստամյան

06 Դեկտեմբեր 2021

Ակնհայտ դարձավ, որ ընդհանրապես ԱԺ քաղաքական մեծամասնությունը չի ուզում որեւէ կերպ անդրադառնալ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին: Այս մասին այսօր, դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Այսինքն ակնհայտ է, որ խուսափում են որեւէ ձեւով հրապարակային դարձնել այն պրոցեսը, որը տեղի է ունենում, մեր խորին համոզմամբ, ժողովրդի թիկունքում: Մենք ակնհայտ նպատակ էինք հետապնդում այս հայտարարության միջոցով, հասնել նրան, որ մեր շահերը շատ հստակ արձանագրվեն սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում: Ակնհայտ է, որ գոյություն ունի լրջագույն գործընթաց, որի մասին մենք իմանում ենք միայն պոստֆակտում` կատարված փաստերի առաջ կանգնելով: ԱԺ-ն կառավարման մեր այս համակարգում խորհրդարանական ունի շատ կարեւոր դերակատարություն, մեկ անձի վրա չպետք է թողնել այս գործընթացը: Դա երկու առումով է սխալ` մեկ անձը չի կարող ամբողջական այնպիսի պրոցես իրականացնել, որտեղ սխալներ, թերացումներ չլինեն, եւ մյուս կողմից ակնհայտ է, որ արտաքին ճնշումները ՀՀ-ի վրա ուժեղացած են եւ չի կարելի թույլ տալ, որ այդ ճնշումները կենտրոնանան մեկ անձի վրա: Այս տրմաբանությունը չընկալվեց հանձնաժողովի կողմից»,- ասաց նա:

Ռուստամյանի կարծիքով` տեղի է ունենում մի պրոցես, որից մենք պետք է օր առաջ դուրս գանք. «Կա բանավոր եւ գրավոր համաձայնությունների գործընթաց եւ մենք ականատեսն ենք լինում այդ բանավոր համաձայնությունների կործանարար հետեւանքներին միայն դրանք պոստֆակտում կատարելուց հետո եւ սա սպառնալիք է ուղղակի մեր ազգային շահերին, մենք փորձում էինք կանխել սա, իրենք էլ ապացուցեցին, որ կա բանավոր պրոցես, մի խանգարեք, մեր ղեկավարը գիտի` ինչ է անում: Դա մերժելով տվեցին այն տպավորությունը, որ այո΄, արդեն կատարվել են բանավոր զիջումներ, որոնք եթե մենք հիմա ֆիքսենք, դուրս կգա, որ Կառավարությունը ԱԺ-ին հակառակ է գործել, որը հիմք է հանդիսանում կառավարության անվստահությանը»:

Արմեն Ռուստամյանը խայտառակություն որակեց ՀՀ կողմի արձագանքը Ադրբեջանի այն հայտարարությանը, որ ԱԳ նախարաների հանդիպում չի կայացել, քանի որ հայ պատգամավորները այցելել են Արցախ:

«Բարձրաստիճան պաշտոնյաներին արգելվել է, ըստ էության, գնալ Արցախ եւ մենք այդ մասին լսում ենք, երբ Ադրբեջանից հայտարարություններ են լինում, իսկ մեզ ասում են` դե ինչ եք Ադրբեջանի հայտարարություններով առաջնորդվում: Շատ հստակ է, որ խափանվել է բանակցությունը Ստոլկհոլմում, որ Ադրբեջանը ասել է` ինչու են պատգամավորները գնացել Արցախ: Այսինքն մարդիկ ճնշումներ են ամեն տեղ բանեցնում առ այն, որ Ղարաբաղյան հարց գոյություն չունի, դա ադրբեջանական տարածք է եւ դուք իրավունք չունեք գնալ այնտեղ»,- հավելեց պատգամավորը:

Մանրամասները` տեսանյութում:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company