Դաշնակցությունը 1920-ին փոխանցեց իշխանությունը, բայց դա պատասխանատվությունից խուսափել չէր․ Կիրո Մանոյան
06 Դեկտեմբեր 2021
Հայ-ադրբեջանական լայնածավալ պատերազմի ժամանակ Ռուսաստանի և հարևան պետությունների վարքագիծն ավելի կոշտ է լինելու։ Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հնչեցրեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ խոսելով տարածաշրջանային առկա և հնարավոր զարգացումների մասին։
Արցախի խնդրում այսօր Հայաստանի բանակցային ուժը մնում է ցածր՝ գտնում է Մանոյանը։ Նա նաև նշեց, որ պարտված իշխանությունը պետք է հեռանա, ինչպես մեկ դար առաջ հեռացավ Դաշնակցությունը․ «ՀՅԴ 1920-ին փոխանցեց իշխանությունը, բայց դա պատասխանատվությունից խուսափելու մասին չէր խոսում»։
Ինչ վերաբերում է գլոբալ խնդիրներին, Մանոյանը գտնում է՝ Թուրքիան որքան մեկուսանա, այդքան ավելի վտանգավոր է դառնալու։
Մանրամանսերը՝ տեսանյութում