Ժողովուրդը, ի վերջո, պետք է աչքերը բացի, հասկանա, որ սա ոչ թե իշխանության կռիվ է, այլ հայրենիքի լինելիության կռիվ. Արծվիկ Մինասյան
07 Դեկտեմբեր 2021
Գործադիր իշխանությունն ու քաղաքական մեծամասնությունն իրենց պահում են անպատասխանատու և հայրենիքի, ազգի համար միայն սեփական փոքր խմբակով որոշում կայացնելու վիճակում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկում էին «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» հայտարարության ընդունել, որը մերժվեց։
«Հենց այս հայտարարությունը պետք է օգտագործվեր, որ ոչ միայն պատասխան տրվեր Ալիևին ու նրա նմաններին, այլև հստակ համահայկական ուժի համախմբմանն ուղղված գործողություն իրականացվեր։ Այս նախագծով ՀՀ իշխանություններից պահանջվում է զերծ մնալ որևէ համաձայնությունից, բանակցությունից, որտեղ կխախտվի ՀՀ ինքնիշխանությունը, մեր անկախության հռչակագրով ամրագրված՝ հայ ժողովրդի հավաքական կամքը, Արցախի ժողովրդի ինքնորոշման երաշխավորված իրավունքի իրացումը, կդատապարտվի Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիան, և պահանջներ կառաջադրվեն։ Հիմա, քանի որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը թշնամուց վախեցած է, ապա նրանից սպասել, որ հերոսություն պետք է գործի, ուղղակի անիմաստ է»,-ասաց պատգամավորը, նշելով, թե այժմ իրենց հույս ժողովուրդն է։
«Ժողովուրդը, ի վերջո, պետք է աչքերը բացի, հասկանա, որ սա ոչ թե իշխանության կռիվ է, այլ հայրենիքի լինելիության կռիվը՝ հայ ժողովուրդը, ի վերջո, ապրելու՞ է այս տարածքում, թե՞ չի ապրելու, սա հայ ժողովրդի հայրենի՞քն է, թե՞ ոչ։ Այս հայտարարությունը միայն ԱԺ-ում գտնվող ընդդիմության հայտարարության նախագիծ չէ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ դրանում ամփոփված են մշակութային, ռազմական գործիչների, մտավորականների տեսակետները։
Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանն ու «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հայտարարություններին՝ Մինասյանն ասաց․
«Եթե ՀՀ-ն իր բազմաթիվ ուղղություններով ճանապարհներ է տալիս Ադրբեջանին, և այդ հատվածներում Ադրբեջանն սկսում է իր վերահսկողական գործառույթն իրականացնել, դրա անունն ինչ էլ դնենք, նշանակում է՝ ՀՀ-ն բզկտել, մասնատել, ոչնչացնել։ Ալիևը կդնի միջանցք, Նիկոլ Փաշինյանը՝ ճանապարհային ենթակառուցվածք, թե ինչ, կարևոր չէ։ Այսօր ՀՀ-ին թուրք-ադրբեջանական և ծայրահեղ իսլամիստական կողմից ներկայացված է այնպիսի պահանջ, որը վերացնում է հայ ժողովրդի գոյությունը այս տարածաշրջանում։ Դրան դիմագրավելու արտաքին անվտանգության համակարգը մեր ռազմավարական գործընկերները պետք է լինեն, ներքին անվտանգության համակարգը՝ մեր բանակը, որը պետք է վերակառուցվի, և ժողովուրդը։ Այդ ուղղություններով իշխանությունը քայլ չի կատարում»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Հայաստանին ներկայացված է թուրք-ադրբեջանական եւ ծայրահեղ իսլամիստական ուժերի կողմից պահանջ, որը վերացնում է հայ ժողովրդի գոյությունն այս տարածաշրջանում։ ասաց Արծվիկ Մինասյանը։
«Ենթադրենք Հայաստանն իր բազմաթիվ ուղղություններով ճանապարհ է տալիս Ադրբեջանին, եւ այդ արանքում Ադրբեջանը սկսում է իր գործառույթներն իրականացրել։ Սա նշանակում է Հայաստանը բզկտել։ Ինչ անուն էլ դնեն, Ալիեւը դնի միջանցք, Նիկոլ Փաշինյանը դնի ճանապարհային ենթակառուցվածք։ Դրան դիմագրավելու համար պետք են արտաքին եւ ներքին ռեսուրսներ։ Արտաքին ռեսուրսը պետք է լինեն մեր ռազմավարական գործընկերները, իսկ ներքինը՝ մեր բանակն ու ժողովուրդը։ Այս երկուսի ուղղությամբ էլ իշխանությունը քայլ չի անում, հակառակը՝ թուլացնում է։ Հայ ժողովուրդը պետք է համախմբվի հայոց փրկության հարցի շուրջ»,- նշեց նա։
Մինասյանի խոսքով՝ իշխանափոխությունից հետո շատ հարցերի պետք է պատասխաններ տրվեն։
«Բոլոր այն քաղաքացիները, որոնք քիչ թե շատ առնչություն ունեն, մեր թիրախում են։ Բոլորն անխտիր․ կապ չունի նախագահ է, կառավարության ղեկավար է, կառավարության անդամ է, ենթակա մարմնի ղեկավար է, թե ով է։ Նրանք նույն պատասխանատվությունը կիսում են, եւ երբ իշխանափոխություն եղավ այս հարցին պետք է պատասխան տրվի»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
https://youtu.be/U5DlYV9845c