Հայաստանի իշխանությունների հետ գործակցություն չկա․ Հակոբ Տեր-Խաչատուրյան
07 Դեկտեմբեր 2021
«Երկրի հյուրասրահ»-ի տաղավարում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն անդրադարձել է Հայաստանում և Արցախում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև սփյուռքահայության ուժերով մեր առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ տարվող քրտնաջան աշխատանքներին` այդ թվում Հայ Դատի համասփյուռ ցանցի ներկայիս գործունեության արդյունքներին:
Խոսելով օրվա խորհրդի` 1988 թվականի երկրաշարժի և նրա պատճառած զոհերի ու ավերածությունների մասին` Հակոբ Տեր-Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Ավերիչ երկրաշարժի հերթական տարելիցի առիթով մենք խոնարհվում ենք այն անմեղ զոհերի հիշատակին, որ պատճառեց աղետը և կուզենայի ևս մեկ անգամ շեշտել, որ մենք վճռական ենք աշխատել, որ նրա վերջին հետքերն անգամ անհետանան: Այո, ճիշտ է, ավելի քան 30 տարի է անցել այդ աղետից, բայց տակավին ի հայտ են գալիս խնդիրներ, որոնց մենք` որպես ազգ, համազգային ճիգերով, և Հայաստանը` որպես պետություն կարողանանք մեկ անգամ և ընդմիշտ այդ էջը փակել»:
Մանրամասները` տեսանյությում: