ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Ի՞նչ ես թողնելու քո հետևից կամ թագավորը մերկ է

11 Դեկտեմբեր 2021

Արդյոք ՍԴ երեկվա որոշումն է դրդել նիկոլին էլի ընկնել հոգեխանգարմունքի մեջ ու հերթական ինքնախոստովանական գրառումն անել։

Վստահաբար, կլինիկական հոգեբանները, հենվելով Զիգմունդ Ֆրոյդի՝ անձի հուզական խանգարումների ախտորոշման տեսության վրա, ավելի պրոֆեսիոնալ պատասխան կտան։

Իսկ պատերազմը դեռ այստեղ է․ թշմանու կողմից գրավված ՀՀ 41 քառակուսի կմ տարածք, ռուսական պրոտեկտորատի տակ դեռևս գոյությունը պահող Արցախյան մի բեկոր, գրեթե ամենօրյա զոհեր, դիվանագիտական սկանդալներ ու անմեղսունակություն, Սյունիքի գլխին կախված սուր, քայքայվող տնտեսություն, կազմաքանդված պետականություն, վհուկաորս, ազգային նվաստացում, պառակտված ու ապատիկ հասարակություն, ինքնության ճգնաժամ․․․ ու այս ամենի գիտակցումից մեռնելու չափ՝ ցավ, ցավ, ցավ․․․

Ու մերկ «թագավորը», բոլոր ռեսուրսներից ու հնարավոր զենքերից, ունակ է օգտագործել միայն իր միակ, վերջին շնչում թպրտացող զենքը՝ մեղադրելու, ստելու, մոլորեցնելու ու քանդելու զենքը։ Նա դեռ քանդում է․․․

Կառավարության շենքի իր կաբինետում՝ հավանաբար նայելով շագրենի կաշվի պես փոքրացող Հայաստանի քարտեզին, լսելով ճակատից եկող գույժերը, ըմբոշխնելով աշխարհաքաղաքական կենտրոններից եկող ապտակները, գնահատելով մեկը մյուսին հաջորդող ու տեղապտույտի մեջ ոչինչ չփոխող սնանկ կադրային զինանոցը, առերեսվելով օրեցօր մաշվող սեփական վարկանիշին, զգալով ոտքի տակից ՏԻՄ-երի տեսքով սողացող հողը, Հայաստանի պաշտպանական գիծն ԱԺ փոխադրած ու հարձակվողի գործառույթ ստանձնած փոքրիկ վահագնին, դարանակալող ու հետրից խփողներին, մի քանի կուսակցություն փոխածներին, դառնացած եզրակացնում է՝ «Ավերակացս ո՞նց թագավորեմ»։

Բայց, անխմբագրելի սովորույթի ուժով սա մեղքն էլի ուրիշների վրա է գցում՝ բարձրաձայնելով թե․ «Ոմանց կողմից գեներացվող «դավաճան իշխանության» ռիտորիկան ամենեւին էլ կորսված հայրենիքի ցավի ձայնարկումը չէ: Դա շատ լրջորեն մտածված եւ երկա՜ր տարիներ նախապատրաստված հիբրիդային պատերազմի դրվագ է»:

Այ, հենց այս ակամա խոստովանությամբ էլ ամեն ինչ ասված է, ցավալիորեն ճշգրիտ՝ ԿՈՐՍՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔ, որի մեղավորն ու պատասխանատում մեկ անուն ունի՝ նիկոլ։

«Երբ գա Արցախի ու Հայաստանի շահերը զենքով պաշտպանելու ժամանակը՝ հնչի միտքը, թե կռիվն ու պայքարն անիմաստ են», համոզված ամրագրում է վերտուոզ ստախոսն ու ազգադավը՝ մոռանալով, որ ինքն էր ինչ ուզող՝ այն էլ բանակցողը, որ ինքն էր «Արցախն Հայաստան է ու վերջ» մարտահրավերի ու նաև ամեն ինչ Օ-ական կետից սկսելու մոլագար հրձիգը, Հայաստանը միջազգային մեկուսացման մեջ հասցրած «մերկ թագավորը»։

Իսկ իմ դաշնակցական ընկերները կռիվն ու պայքարը համոզումով, զենքով ու սեփական կյանքով իմաստավորեցին։ 44 -օրյա պատերազմի 56 դաշնակցական ընկերներիս շիրիմներն են նաև սրբացնում Եռաբլուրը։ Ու հինգ հազար մեր բոլոր նահատակները, որոնց քո հրամանատարության քաոսում մսաղացի բաժին դարձրիր․․․

Թուրքիայից դրական ազդակներ ստացող ու մուրացող, Վրաստանում պաշտոնական այցելության ժամանակ տարակուսելի բացեր արձանագրած, միջազգային կասկածելի դրամաշնորհներից սնվածներին ու օտար կազմակերպությունների գործակալներին իրեն գաղտնի խորհրդական ու բանագնաց կարգած, տարբեր դեսպանատներում տանիք ստացած «թավշյա հեղափոխության» պահապաններին ԱԺ ու կառավարություն լցրած նիկոլը՝ փորձում է ընդդիմությանը մեղադրել արտաքին ուժերի հետ «փոխշահավետ համագործակցության մեջ»։ Եթե միայն ողբերգական չլիներ ամեն բան, կարելի էր զվարճանալ․․․

«Մեր առանցքային խնդիրը պետականության եւ պետական ինստիտուտների կայացածության ցածր մակարդակն է, եւ հիմնական անելիքը պետականության եւ պետական ինստիտուտների զարգացումը»․ էլի ճիշտ ես, նիկոլ, բայց երեսպաշտորեն կիսատ, որովհետև մինչև վերջ չես խոստովանել, որ անցյալ երեսուն տարիներին զարգացման ու կայացման որոշակի ճանապարհ այցած այդ ինստիտուտները ամրացնելու փոխարեն՝ կազմաքանդել ես ու ջախջախել․ որովհետև քոնը կառուցելը չէր, քոնը ատելությունն էր ու մերժումի կիրքը, որովհետև դու եկել էիր քանդելու, քեզ ընդդիմադիրներին քաղաքական բանտարկյալ ու հալածյալ դարձնելու, մեկ կոճակի ԱԺ ունենալու, քո հիվանդագին փառասիրությունն ամեն՝ ներառյալ Հայրենիքի ու պետականության գնով, իրացնելու։ Եվ դու գիտեիր, թե ինչ ես անում․․․

«Ինչ են թողել իրենց հետևից մեր նախնիները, ոչինչ, ավելի քան ոչինչ։ Ոչինչը այն է, որ դու պետք է սկսես 0-ից»։ Սա քո 2005-ին հրապարակած հոդվածից հատված է․․․

ԵՐԿԻՐՆ ԷՐ ԱՓՍՈՍ
11.12.2021

Լիլիթ Գալստյան
ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company