ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Լարված սահմանը, ստացվող բոթերն ու վհուկների նիկոլական նոր որսը երկրում

11 Դեկտեմբեր 2021

Վաղ առավոտյան հերթական բոթն է գալիս առաջնագծից։ Այս անգամ թշնամական կրակահերթը չէ։ Ներքին կարգապահությունն է, որն այլևս շարունակական և համատարած բնույթ է կրում։ Սահմանային կահավորանքի բացակայությունը, չդադարող հարձակումները ՀՀ Զինած ուժերի եւ հրամկազմի վրա, բարձրագույն ղեկավարության կողմից իրարամերժ հանձնարարականները, վերջին օրերին ակտիվ քննարկվող գերիների, նրանց դեմ հարուցված քրեական գործերի շքահանդեսը, անցնող ամիսներին, պատերազմից հետո պարտադիր զինվորական ծառայությունից զանգվածային հրաժարականների փորձերն ու դրանց նկատմամբ կրավորական կեցվածքը, հարափոփոխ փոխատեղումները ՀՀ ԶՈւ բարձրագույն, բարձր կազմերում եւ պաշտպանության նախարարությունում, հանրային տրամադրվածությունն իրենց խորը ծանր դրոշմն են թողնում այս վիճակի վրա։

Կտրուկ գործողությունների անհրաժեշտություն կա, երբ շուտով սկսվելու է զինված ուժերի նոր համալրման փուլը, երբ ծառայությունը թողնելու է պատերազմական բովով անցած զինծառայողների հերթական խմբաքանակը, ու շարքը համալրելու են անփորձները՝ հետները տանելով հանրային տրամադրությունները, վաղվա օրվա նկատմամբ անվստահության բացիլները, անցնող մեկ տարում ծնողների ցույցերի արդյունքում ծառայությունից ազատվելու խայտառակ դրվագները, իշխանության ներկայացուցիչների վարդագույն հայտարարություններն ու առաջնագծի, կացարանների իրական պայմանները, ելակային ելույթներն ու ամուր տղամարդու համար նախատեսված ծառայությունը։

Այսօր առավոտյան զինվորի զոհվելու հերթական բոթը ստացանք։ Իսկ ի՞նչ արեց թիվ մեկ պատասխանատուն։

ՊՆ հաղորդագրությանը զուգահեռ Նիկոլը հերթական ֆեյսբուքյան ստասուսով մեղադրանքների նոր թեզն է շրջանառում, նոր դավաճաններ է փնտրում։

1. Հերթական անգամ սեփական կառավարման տապալման, պատերազմի սանձազերծման, ռազմա-քաղաքական խայտառակ, ապաշնորհ կառավարման, թիկունքի պարալիզացման ողջ պատասխանատվությունը բարդում է, ինչ որ մտացածին «շատ լրջորեն մտածված եւ երկար տարիներ նախապատրաստված հիբրիդային պատերազմի» կազմակերպիչների վրա։
2․ Ռազմական պարտության համար մեղադրում է առաջնագծում կանգնածներին, նրանց հրամանատարներին, թե չեն կռվել, քանի որ ներշնչվել են, «թե կռիվն ու պայքարն անիմաստ են, ամեն ինչ վերեւներում պայմանավորված է, «հողերը հանձնած են» եւ այս թեզերի միջոցով երկրի դիմադրողականությունը, զինվորի մոտիվացիան ու կամքը կոտրվի»։
3․ Հերթական թիրախավորմամբ իրենց քննադատողներին մեղադրում է ինչ-որ անորոշ արտաքին ուժերի հետ համագործակցության մեջ։

Ո՞ր արտաքին ուժերի։ Ո՞ր երկիրն է մեր թշնամին։ Անուն չի տալիս։ Բայց որքան փաստերը ցույց են տալիս՝ Թուրքիան ու Ադրբեջանն են, որ հիմա ուղղակի շարունակում են թշնամական պահվածքը։ Նրանց հետ էլ հո Նիկոլը լավ էլ լեզու է գտել։ Լավ էլ աշխատում է՝ Ալիեւի հետ ամիսներ շարունակ սահմաններն է վերաձեւում, նահանջում, ինչպես երեկ պատահեց՝ արտաքին խոշորագույն հարթակներում չի քննադատում։ Թուրքիայի հետ արդեն հարաբերույթուններն էլ այլ է դարձրել՝ իբր դրական ազդակներ է ստանում, նրա թշնամության մասին արտաքին հարթակներում չի խոսում, Հայոց Ցեղասպանության միջազգայնացման մասին մի բառ չի ասում, երեկ էլ լավ էլ 3+3 ձեւաչափով նրանց հետ նստած էր՝ դուռ բացելով, որ Թուրքիան արդեն Կովկասում լինի տեր ու տիրական։ Ո՞ր արտաքին ուժերի մասին է խոսքը։

Ինչո՞ւ այս գրությունը վաղ առավոտյան հղացավ ստատուսների սիրահարը։ Պարզապես մի քանի օր շարունակ շրջանառվող գերիներին թշնամի հռչակելու թեզը տապալվեց, սահմանում լարված է, իր խոստացած ապագայի փոխարեն ամեն օր հանրությունը ստանում է զոհի ու թշնամու հարձակման մասին լուր, ամեն օր նոր հարված ու պետք էր գտնել հերթական ներքին թշնամին։ Բայց քանի որ Նիկոլի միտքը մթագնել է, այդ իսկ պատճառով նորություն չի կարողանում գրել, ստիպված է մաշված ու չհաջողված ճանապարհով անցնել։ Դեռ պատերազմի առաջին օրերն էին, հոկտեմբերի 8-ը, երբ իր ու շրջապատի խելագարության հետեւանքով առաջնագծում մեծաթիվ կորուստներ եղան, առաջին անգամ հրապարակային խոսեց ներքին դավաճանությունից։ Հոկտեմբերի 8-ին իր անփոխարինելի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից հանեց ու գրառեց՝ «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»: Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում»:

Նրան միացավ կինը, իշխանականները։ Հետո պաշտոնապես պարզվեց, որ նման կազմակերպված դավաճանական ցանց եւ գործողություն չի եղել։

Հիմա կրկին Նիկոլը ներքին թշնամու դեմ պայքար է սկսում։ Արտաքինում շարունակում է ձախողումը, ճնշումները մեծանում են, խուսանավումներն այլեւս արդյունք չեն տալիս։ Պետք է ուշադրությունը շեղել։

Պատրաստվեք վհուկների նոր որսի։

Իսկ սահմանից ստանում ենք նորանոր բոթեր։ Միայն խնդրենք մեր զինվորին, զինվորականին, նյարդերդ ամուր պահեք։ Նայեք միշտ առաջ, կողքինի հետ թեւ ու թիկունք եղեք։ Աղաչում ենք։ Ձեր թշնամին միայն առջեւում է։ Բոլորիս թշնամին է առջեւում։ Երկրում, խրամատում թշնամի չի կարող լինել։ Հայրենիքի հարց է։

Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company