ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

ԿԳՄՍ բյուջեում մշակույթի ոլորտին հատկացված է ընդամենը 7.3%». Լիլիթ Գալստյան

13 Դեկտեմբեր 2021

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն Aravot.am-ի հետ զրույցում 2022 թ բյուջեի մասին խոսելիս տարակուսանքով նշեց, որ բյուջեի ուղերձի այն նախադասությունը, թե «2021 թվականին տեղի ունեցած ԱԺ ընտրություններով հաղթահարվեց քաղաքական ճգնաժամը և ամուր հիմքեր ստեղծվեցին համախմբման և դեպի ապագա նայելու հայ ժողովրդի ձգտման համար», մեղմ ասած՝ ժպիտ է առաջացնում, որովհետեւ, ըստ նրա, քաղաքական մեծամասնությունը ինքնախաբեությամբ է զբաղված:

Լիլիթ Գալստյանի ձեւակերպմամբ, «ապագային նայելու հայ ժողովրդի ձգտման» ամենախոսուն ու ցավալի ցուցիչը վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանից հեռացած ավելի քան 100 000 քաղաքացիներն են։

Նրա խոսքով, արժեքային դեգրադացիայի համատեքստում, իր լավատեսությունը սպառվում է՝ տեսնելով բյուջեի առաջնահերթություններն ու ֆինանսական պատկերը. «Բյուջեի երեք առաջնահերթությունների մեջ նաեւ կրթության արդիականացումն է, ինչն ինքնին գնահատելի է, սակայն այն չի կարող արդյունավետ լինել առանց մշակութային բաղադրիչի, առանց երկու ոլորտների փոխշաղկապակցված և փոխլրացնող ծրագրերի և ռազմավարության։ Նախագծում տեղ գտած այն հաստատումը, թե մշակույթի ոլորտի ծախսերը 2021թ․ համեմատ աճել են, իրականում մանիպուլյատիվ է, համեմատության մեջ՝ ոչ շահեկան։ Այսպես, ոլորտի համար 2022 թ. նախատեսվում է հատկացնել 16,546.9 մլն դրամ՝ ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով հաստատված 15,403.9 մլն դրամի դիմաց: Ծախսերն աճել են 7.4 տոկոսով: Սակայն 2020թ. փաստացի կատարված մշակութային ծախսերի համեմատությամբ (եղել են՝ 20,128.935.9 դրամ, իսկ 2019-ին՝ 16.934.422 դրամ): Փաստորեն այս համեմատության մեջ ոչ թե աճ ունենք, այլ 2020թ համեմատ մոտ 15%-ի նահանջ։

Առհասարակ ոլորտի 7 ծրագրերի (կինեմատոգրաֆիա, մշակութային ժառանգության, գրահրատարակչություն և գրադարաններ, ազգային արխիվ, արվեստների ծրագիր, մարզերի մշակութային զարգացում, մշակութային և գեղագիտական դաստիարակություն) համար նախատեսված հատկացումները ֆինանսական իմաստով մնացորդային են, իսկ բովանդակային առումով դժվար է վերջնարդյունքային գնահատականներ տալ, մի կողմից՝ ռազմավարական նպատակների սահմանման բացակայության, մյուս կողմից՝ արդյունքային ցուցանիշների ոչ բավարար մշակված լինելու կամ առհասարակ չլինելու պատճառով»,-նշում է ԱԺ պատգամավորը: Նրա խոսքով, տպավորություն կա, թե ուղերձը բոլորովին այլ խումբ է գրել, անցյալից copy և paste անելով, իսկ ֆինանսական հատկացումները կատարել է դրանց հետ անհաղորդ մեկ այլ խումբ: Նա օրինակներով, փաստում է, որ չնայած պաթետիկ գեղեցիկ ձեւակերպումներին, իրականում կինեմատոգրաֆիայի ծախսերը 2020թ համեմատ նվազել են մոտ 52.3%-ով, իսկ անիմացիայի արտադրություն առհասարակ նախատեսված չէ, գրահրատարակչության և գրադարանների ծրագրի ֆինանսավորումը 2020թ համեմատ նվազել է 11.4%-ով, գրահրատարակչության ոլորտից դուրս են մնացել պետական պատվերի կամ պետական աջակցության ծրագրերը։

Լիլիթ Գալստյանն ընդգծում է, որ մշակութային վերափոխումների, երեխաների հոգևոր և գեղագիտական ընդունակությունների բացահայտման և զարգացման խոստում տվող իշխանությունը մշակութային և գեղագիտական դաստիարակությանն ուղղված ծախսերն անցյալ տարվա համեմատ նվազեցրել է 297.3 մլն դրամով, կամ 48.9 %-ով, իսկ 2020-ի համեմատ 52.3%-ով, մշակութային ժառանգության ծրագրի համար 2022 թվականին նախատեսված գումարը 2020թ հատկացումից (3,657.198.900) նվազ է մոտ 16.1%, նվազել են եւ վերականգնվող հուշարձանների թիվը, եւ գումարները՝ 300 մլն-ից հասնելով 70 մլն…

Ի թիվս այլնի, պատգամավորը նշում է, որ լրջագույն խնդիրներից մեկը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության մշակութային կազմակերպությունների աշխատողների միջին աշխատավարձի խնդիրն է, որը հանրապետության պետական հատվածի միջին աշխատավարձից մոտ 50 000 դրամով ցածր է, իսկ թանգարանային և գրադարանային կազմակերպությունների աշխատողների աշխատավարձը 68000-ից 120 000-ի միջակայքում է:

«Եվ քանի որ չկա մշակույթի պահպանման, զարգացման և տարածման պետական ծրագիր և քաղաքականություն, ոլորտային առանձին քաղաքականություններ և հայեցակարգեր, ինչը օրենքի պահանջ է, քանի դեռ ԿԳՄՍ նախարարի համոզմամբ ռազմավարությունը ընդամենը փիլիսոփայական բառ է, դժվար է ակնկալել, որ առաջիկայում և պետական պաշտոնյաների ընկալումներում կկարողանանք սերմանել մշակույթի՝ որպես ռազմավարական պոտենցիալի գիտակցումը»,-հավելում է մեր զրուցակիցը։

Լիլիթ Գալստյանը եւս մեկ ընդգծում է անում. «Բյուջեի նախագիծը, որտեղ ԿԳՄՍ բյուջեում մշակույթի ոլորտին հատկացված է ընդամենը 7.3%, գալիս է հիմնավորելու, թե որքան լուսանցքայնացված է մշակույթը, և որքան անհեռատես ու քայքայիչ էր, գուցեև նպատակային մեկ տանիքի տակ մի շարք ոլորտների համատեղումն ու ազգային պետության թուլացումը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company