ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Պետք է պայքարի ջահը միշտ վառ պահել. Հովիկ Սալիբա

13 Դեկտեմբեր 2021

Գորիսից Կապան ճանապարհի հատվածը, որ հանձնվեց թշնամուն, Սյունիքի տարբեր հատվածներում ադրբեջանական զորախմբերի առաջխաղացումը ամբողջ տարածքը դնում են վտանգի տակ, որ եթե Ադրբեջանը որոշի հավելյալ հարձակման դիմել, մեր պաշտպանողական դիրքերն արդեն իսկ տկարացած են՝ Սյունիքում Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ԿԿ անդամ Հովիկ Սալիբան, որը տարբեր երկրների 50-ից ավելի ներկայացուցիչների հետ մասնակցում էր ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների 5-օրյա խորհրդաժողովին, որն անցկացվեց Երևանում, Գորիսում ու Ստեփանակերտում։

Խորհրդաժողովը Սյունիքում և Արցախում կազմակերպելը լուրջ ուղերձ է, ասաց նա, որովհետև այսօր մեր անվտանգության ամենակարևոր գոտու մեջ ենք գտնվում։

«Սա միայն Սյունիքի, Արցախի, Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը չէ, այլ մեր ազգի անվտանգության հարցն է իր ամբողջական հասկացողութամբ՝ թե՛ աշխարհագրական, թե՛ ժողովրդագրական իմաստով։ Այս ամենը այնքան այժմեական կդարձնեն պատմական այս պահը, որ այս խորհրդաժողովը եկավ՝ ճշտելու Հայ դատի հանձնախմբերի համաշխարհային ցանցի անելիքները առաջիկա օրերին»,-ասաց Հովիկ Սալիբան։

Արցախյան պատերազմի առաջին օրերին՝ 1991-93 թթ, մի կամուրջ էր ստեղծվել Արևմտյան Ամերիկայի և Արցախի միջև, հիշեց նա, և այդ կամուրջը եկավ իր մասնակցությունը բերելու պայքարի նորագույն փուլին։

«1994 թ-ին, երբ զինադադարի պայմանագիր կնքվեց, կարծում եմ, մենք ոսկի առիթ բաց թողեցինք իբրև հաղթանակած կողմ, որ ավելի ևս պահանջներ դնեինք թշնամիներին, որ կարողանայինք այսօրվա օրը արդեն չեղյալ համարել 1994 թ-ին։ Մենք կարող էինք պարտադրել մեր մոտեցումները Արցախի խնդրի լուծման, պահանջատեր լինեինք, որ ստեղծեինք այնպիսի սահմաններ, որ անվերադարձնելի դարձնեին Արցախը»,-ասաց նա։

44-օրյա պատերազմը, նրա համոզմամբ, «հաղթելու կռիվ չէր»։

«Բոլորի համար հստակ է, որ, դժբախտաբար, մեր երկրի ղեկավարության մոտ ամբողջական ազգային մտածողությունը տեղ չգտավ, իսկ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը գնաց վերադառնալու 1992 թ-ի հնչող մտքերուն, որ Արցախը մեզ համար դժվարություն է, որը հաղթահարելու համար պետք է զիջումներ անենք։ Մենք այդ զիջումներին գնացինք սարքված պատերազմով, որի ավարտին ստորագրվեց պայմանագիր։ Նույն այդ ստորագրված պայմանագիրը մինչև այսօր դեռևս Ադրբեջանը իր պարտավորութունները չի կատարել, իսկ ՀՀ իշխանությունները չեն արձագանքել հանդիպումների ժամանակ»,-ասաց Հովիկ Սալիբան։

Մենք ունենք գերիների հարց, արձանագրեց նա, այդ հարցը, որ պայմանագրի մեջ նշված է, մենք չենք կարողացել Արդրբեջանին մինչև այսօր պարտադրել։

«Համաձայնագրում նշված էր, որ զորքերը պիտի մնան ուր որ են․ ոչ միայն չմնացին ուր որ են, այլ նաև սկսեցինք նահանջ, և ոչ միայն Արցախի ազատագրված տարածքներն են, որ տվինք, այլ Հայաստանի սուվերեն իրավունքը իր հողի վրա, ադրբեջանցիները առանց իսկ վայրկյան մտածելու սկսեցին զետեղվել այնպիսի դիրքերում, որ իրենք թելադրող լինեն»,-ասաց Հովիկ Սալիբան։

ՀՀ գործող իշխանությունների կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը, նրա համոզմամբ, շատ վատ հետևանք կարող է ունենալ․ արդեն իսկ վատ է ներկա պայմաններում։

«Գորիսից դեպի Կապան ճանապարհի այդ հատվածը, որ հանձնվեց թշնամուն, Սյունիքի տարբեր հատվածներում ադրբեջանական զորախմբերի առաջխաղացումը ամբողջ տարածքը դնում են վտանգի առջև, որ եթե Ադրբեջանը որոշի, որ իրենք հավելյալ հարձակման դիմեն, մեր պաշտպանողական դիրքերն արդեն իսկ տկարացած են, մենք այնպիսի դիրքեր չունենք այսօր, որ ունեինք 1992 թ-ին, երբ հող ազատագրեցինք։ Այդ դիրքերը դիտմամբ ապագա ինչ-որ ծրագրերի հաջողության համար տրվեցին։ Հայաստանի համար դժվարություն ստեղծող այս իրավիճակը ստեղծվել է, քանի որ գաղափարական առումով այսօրվա իշխանությունները կա՛մ չեն տեսնում վտանգը, կա՛մ տեսնելով հանդերձ անտեսում են՝ ի շահ տարբեր պետությունների կողմից իրենց վրա դրված պարտադրանքների»,-ասաց Հովիկ Սալիբան։

Նա հիշեցրեց Դաշնակցության հիմնադիրներից Քրիստափոր Միքայելյանի միտքը, որն իր հարատև պայքարի մտածողության մեջ ասում է, որ դու պետք է պայքարի ջահը միշտ վառ պահես՝ սպասելով այն օրվան, որ քաղաքական հավասարակշռությունը թեքվի դեպի քեզ։

«Մենք ունեցանք այդպիսի հնարավորություն, չկարողացանք լավագույնս օգտագործել։ Շատ աշխատանք ունենք անելու՝ պետք է «զրո» կետից ետ սկսենք դժբախտաբար, այսինքն, «զրո» էլ չէ՝ նահանջի կետից ետ պետք է սկսենք։ Ես հավատում եմ, որ կարող ենք այդ ներուժն ունենալ, բայց մեզ համար հիմնական է, որ ՀՀ իշխանությունները ճիշտ դիրքորոշում ունենան, չլինեն այն ուժերը, որ մեզ պիտի ավելի վտանգավոր տեղեր առաջնորդեն»,-ասաց նա։

Հովիկ Սալիբայի խոսքով՝ եթե դա պետք է նշանակի այսօրվա իշխանության փոփոխություն, ապա այդ փոփոխությունը պիտի տեղի ունենա, բայց մեր ժողովուրդը պիտի դա որոշի, ժողովուրդը պիտի անդրադառնա, որ իր գոյատևման համար կարևոր է, որ մենք այսօր այլևս նահանջի տեղ չուենանք, դարձնենք անիվը դեպի առաջ։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

https://youtu.be/1GiaAdctins

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company