ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Ստամբուլի շուկան ու ՍՈՔԱՐ-ի էժան բենզինը

14 Դեկտեմբեր 2021

Նայեցի «Ազատություն» ռադիոկայանին Ժիրայր Լիպարիտյանի տված հարցազրույցը։ Վստահ եմ, որ արտահայտած մտքերին շատ արձագանքներ կլինեն ու չեմ ուզում ծավալվել։ Գաղափարները նոր չեն․ մարդիկ 25 տարուց ավելի նույնն են ասում։ Հիմա զգուշացնում է նաև պատերազմից հետո ստեղծված ողորմելի իրավիճակի մասին ու կոչ անում «մեղմել» ակնկալիքները։ Բայց մի քանի կետի վրա կցանկանայի սևեռել ձեր ուշադրությունը։

1․ Պատահական չէր, որ պրն․ Լիպարիտյանը խոսեց երեկ։ Իր հարցազրույցի հետ նույն ժամանակային տիրույթում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշողլուն հայտարարել էր Հայաստանի հետ ուղիղ բանակցություններ սկսելու մասին։ Անկասկած մեզ սպասում են նոր հայ-թուրքական արձանագրություններ, որոնք շատ ավելի կործանարար են լինելու քան 2008-ին ստորագրածը (եթե կյանքի կոչվեին)։ Ժողովրդին պետք է պատրաստել նոր շոկի ու նոր պարտության։

2․ Փաշինյանն այսօր ու վաղը Բրյուսելում հանդիպում է Ալիևի հետ։ Որևէ դրական սպասում չկա։ Կա՛մ մոսկովյան բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների սցենարը կկրկնվի, կա՛մ կունենանք պայմանավորվածություն, որն էլի կհարվածի մեր շահերին։ Ի դեպ, երկրորդ սցենարն ավելի հավանական է։ Չմոռանանք, որ Բրյուսելում է որոշվելու 2,6 մլրդ եվրոն տալ-չտալու հարցը, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Ալիևի հետ բանակցություններն արդյունք ունենան։ Լավ, թե վատ, Եվրոպային կարող է շատ չհուզել էլ, բայց կոնֆլիկտային գոտիում ոչ ոք փող չի դնի։ Սա աքսիոմ է։ Պարտված ջարդված Փաշինյանը հազիվ թե կարողանա փորձառու ու հաղթանակից «հաբռգած» Ալիևից ինչ-որ դրական բան պոկել։ Կապը տեսնու՞մ եք։ Եթե Արցախի հարցը, միևնույն է, անլուծելի է, ապա ինչու 2,6 մլրդ եվրոյից հրաժարվել։ Ինչու՞ ոչ, կարելի է նաև պրն․ Լիպարիտյանի փաստարկներն էլ հիշատակել հերթական կապիտուլյացիան արդարացնելու համար (չնայած, արդարության համար ասենք, որ Ժիրայր Լիպարիտյանը, մեղմ ասած, «նախշեց» Փաշինյանին)։

3․ Պրն․ Լիպարիտյանը խոսեց Կոսովոյի և Աբխազիայի ու Օսեթիայի մասին, բայց չխոսեց Հյուսիսային Կիպրոսի մասին։ Ի դեպ, Կոսովոյի օրինակն իր իսկ առաջադրած թեզի ժխտումն էր։ Հյուսիսային Կիպրոսը ճանաչվել է միայն Թուրքիայի կողմից։ Բանակցությունները համարյա 50 տարի է շարունակվում են։ Հորիզոնի վրա պարբերաբար հայտնվում են «լուծման» տարբեր այլընտրանքներ, բայց դա Կիպրոսի թուրքերին չի խանգարում ապրել փաստացի անկախ կարգավիճակով։ 2000-ականների սկզբի աժիոտաժը չկա, բանակցային տենդն անցավ, բայց դա թուրքերին շատ քիչ է հուզում, ավելին՝ նրանց շահերից է բխում։

4․ Պրն, Լիպարիտյանը արտաքինից շատ ռացիոնալ, բայց խորքի մեջ շատ վտանգավոր թեզ է շարունակում խրախուսել․ Արցախի տերիտորիալ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, որը հնարավորություն կտա հայերին ապրել ապահով, նույնիսկ բարեկեցիկ ու երջանիկ։ Վերջինս, սակայն, չի անդրադառնում ադրբեջանցիների իրական ցանկություններին՝ հայաթափել Արցախն ու փաստացի ոչնչացնել Հայաստանը։ «Հայերը 3,000 տարի ապրել են Արցախում և կարևոր է, որ էլի 3,000 տարի ապրեն» (բառացի չեմ հիշում, բայց գաղափարը դա է)։ Ադրբեջանցիք շատ լավ հասկանում են, որ հայերը չեն հանդուրժելու ադրբեջանական գերիշխանությունը։ Արցախը միշտ է պայքարել օտար տիրապետողների դեմ։ Ուրեմն ինչու՞ հանդուրժել, որ Արցախի հայությունը հանգիստ ապրի ու զարգանա իր պապենական հայրենիքում։ Եթե կարմիր եղեռնը չհաջողի, կգործարկվի սպիտակ եղեռնի տարբերակը։ Միգուցե դրա համար ավելի երկար ժամանակ պահանջվի, բայց վերջնարդյունքը նույնն է լինելու՝ Արցախն առանց հայերի։ Նախիջևանը հայաթափվեց 70 տարում, Արցախի հայաթափման համար կարող է պահանջվել 170 տարի։ Հետո ի՞նչ։ Պրն․ Լիպարիտյանը չէր կարող այսքանը չգիտակցել։ Ուստի իր առաջարկը ոչ այլ ինչ է քան Արցախից «անցավ ու աննկատ» հրաժարում։

5․ Եվ վերջապես պատահական չէր պրն, Լիպարիտյանի նուրբ ակնկարկը, որ Արցախի իշխանություններն իրենց քաղաքականությունն են վարում։ Միջին վիճակագրական քաղքենուն ուղղված այս խոսքերը մեկ բան են նշանակում․ «ղարաբաղցիք իրենց գլխի ճարը կտեսնեն, դու քո դարդը լացիր»։ Սա «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտիչ քաղաքականության շարունակությունն է, որը թուլացնում է մեր ազգի կարողունակությունը։ Դե եթե ղարաբաղցիք իրենց հարցերը լուծում են, հայաստանցիներն ինչու՞ չպետք է ադրբեջանցիների ու թուրքերի հետ «նորմալ» չապրեն։ Հետևաբար, պետք չէ Բրյուսելում պայքարել հանուն Արցախի (2,6 մլրդ եվրոյի մասին չմոռանաք), իսկ թուրք բանագնացներին պետք է ջերմ ընդունել ու պատվել, որ թողեն Ստամբուլում հայերն առևտուր անեն ու Անթալիայում հանգստանան, իսկ Սոքարից էժան բենզին գնեն։

Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company