ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հայաստանը շարունակում է գտնվել թուրք-ադրբեջանական օրակարգի մեջ. ՀՀ-ն ընդունում է Թուրքիայի նախապայմանը. Արծվիկ Մինասյան

14 Դեկտեմբեր 2021

Պատմությունը ցույց է տվել՝ երբ մարդիկ արհամարհում են ժողովրդի ցանկությունը, նպատակը, ազգին բերում են կործանման եզրին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Շատ ակնհայտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանն այսօր թուլացած Հայաստանից, իրենց շահերը սպասարկող իշխանություններից ցանկանում են պոկել ամեն ինչ, այս վտանգավոր միտումը տանելու է մեր պետականության վերջնական կործանման», – ասաց նա՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ պետք է նշանակվի երկու կողմերից էլ, և հարցին՝ ինչպե՞ս է ինքը՝ որպես ընդդիմության ներկայացուցիչ, վերաբերվում այս գործընթացին։

«Այս վտանգավոր միտումը, ի վերջո, տանելու մեր պետականության վերջնական կործանմանը։ Այս մարդիկ կա՛մ չեն գիտակցում, կա՛մ հատուկ են անում այդպես, որ մենք անընդհատ հայտնվենք թուրք-ադրբեջանական ճիրաններում»,-ասաց պատգամավորը։

Հարցին՝ ի՞նչ զարգացումներ եղան, որ Անկարայից նման հայտարարություն է հնչում, Մինասյանն արձագանքեց, թե այդ հարցը պետք է ուղղել իշխանություններին, քանի որ նրանք էին կառուցողական որակում Ադրբեջանի ղեկավարին, դրական ազդակներ էին ստանում Թուրքիայից։ «Ակնհայտ է, որ սա մեր ազգային նպատակներին չի ծառայելու»,-նշեց ընդդմիադիր խմբակցության քարտուղարը։

Հարցին՝ ՀՅԴ-ն դե՞մ է, որ ՀՀ-ն ու Թուրքիան փորձեն բարիդրացիական հարաբերություններ ձևավորել, Մինասյանն արձագանքեց․ «Եթե խոսքն առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին է, բազմիցս ենք ասել, որ դրան համաձայն ենք։ Բայց երբ ասում ենք՝ բարիդրացիական, ու՞մ հետ բարիդրացիական՝ մի պետության, մի իշխանության, որն ուզում ոչնչացնե՞լ քեզ։ Իր հետ ի՞նչ բարիդրացիություն։ Դու պետք է միջազգային իրավունքի շրջանակներում քո իրավունքները պաշտպանես»,-ասաց նա՝ հարց հնչեցնելով՝ առանց ազգային իրավունքները պաշտպանելու, ազգին պատուհասած արհավիրքները ճանաչելու, հետևանքները վերացնելու ի՞նչ բարիդրացիական հարաբերություններ կարող են լինել։

«Եթե ձեր թշնամին, թեև ձեր հարևանն է, պատրաստ է ամեն օր և ամեն ժամ մորթել, ոչնչացնել ձեզ, ձեր տունը խլել ձեր ձեռքից, իր հետ ի՞նչ բարիդրացիություն եք ուզում»,-ասաց նա։

Ըստ Մինասյանի՝ մի բան հստակ է՝ սա նոր գործընթաց չէ, ինչու՞ էին Թուրքիան ու Ադրբեջանը մինչև պատերազմի սկիզբը հրաժարվում։ «Եթե իրենք այս գործընթացով հասնում են իրենց նպատակին, դա մեր շահերի՞ց է բխում։ Այսինքն՝ ՀՀ-ի, Արցախի, հայ ժողովրդի ոչնչացումն իրենց նպատակն է, և իրենք նման քայլ են իրականացնում, եթե ՀՀ իշխանությունը մի փոքր ազգային մտածողություն ունենա, չպե՞տք է գնահատի՝ ինչու են նրանք անպայման ուզում այս նպատակն իրականացնել»,-նշեց պատգամավորը։

Հարցին՝ Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու, Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու հարցե՞ր կան, Մինասյանն արձագանքեց՝ ակնհայտ է՝ թուրքական նախապայմանները որոնք են եղել։

«Նախապայմանների մի մասն իրենք արդեն համարում են չեզոքացված, ոչնչացված։ Եթե այդ համաձայնությունը ՀՀ-ն տալիս, նշանակում է՝ ընդունում է այդ նախապայմանի չեզոքացումը։ Իսկ նախապայամանն Արցախի հարցի փակումը, վերացումն է»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company