ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ժիրայր Լիպարիտեանի վերջին հռետորաբանութիւնը

15 Դեկտեմբեր 2021

Ուշադրութեամբ և համբերութեամբ լսել պէտք էր Ժիրայր Լիպարիտեանի վերջին ելոյթները Երևանի մէջ։ Նոյն համբերութեամբ նաև կարդացի վերջերս այն «սպիտակ թուղթ»ը, որ յետպատերազմեան իրավիճակի քննարկումը կը փորձէր ընել և որուն համահեղինակներէն մէկն է ինք։ Թուղթին մէջ արծարծուած մտքերուն պիտի անդրադառնամ առանձին։ Պիտի անդրադառնամ նաև անոր խախուտ մեթոտաբանութեան։

Այսօր, սակայն, պէտք է խօսինք Ժիրայր Լիպարիտեանի Երևան այցելութեան մասին։ Պէտք է հարց տանք, թէ Լիպարիտեան իսկապէս ի՞նչ ունի ըսելիք մեր քաղաքական բեմին և մասնաւորապէս Հայաստանի և Արցախի ղեկավարութեան, ներառեա՛լ՝ անոր ընդդիմադիր շերտերուն։ Հայ անկախ պետականութիւնը կը գտնուի իր գոյութեան ճակատագրական հանգրուանին վրայ և իսկապէս ոչ ոք ժամանակ և ախորժակ ունի փուճ հռետորաբանութեան համար։ Ոչ ոք ունի լուսանցք ակադեմական մարզանքներու և վարժապետական յորդորներու։ Մեր երկրին պարտադրուած է ռազմական աղիտալի պարտութիւն մը, որուն բնոյթն ու պատճառները ճիշտ գնահատելու և անոր հետևանքները վճռականօրէն դիմագրաւելու խնդիր ունին այսօր մեր պետութիւնն ու ժողովուրդը և հետևաբար ժամանակն է հանրութեան սեղանին դնելու առաջարկներ՝ որոնք նոր և ստեղծարար և իրավիճակ փոխող ուժականութիւն կը հաղորդեն իրականութեան։

Մաղելէ ետք բոլոր դարձդարձիկ ոճաբանութիւնները Ժիրայր Լիպարիտեանի խօսոյթին մէջ, կը յանգինք շատ պարզ մէկ եզրակացութեան։ Լիպարիտեան կ՚առաջարկէ, որ մէկդի դնենք բոլոր մեր ազգային պահանջատիրական խնդիրները, ձերբազատուինք անկախ պետականութեան լինելիութեան հրամայականներէն, այդ հրամայականներէն թելադրուած կարմիր գիծերէն, անտեսենք Ազրպէյճանի ոտնձգութիւնները մեր ազգային տարածքներէն ներս, մոռնանք Թուրքիոյ և Ազրպէյճանի ցեղասպանական քաղաքականութիւնը և գործենք պարտուածի պէս…Պարզ խօսքով, ընդունինք մեր պարտութիւնը, հրաժարինք Արցախի ինքնորոշման դատէն, յանձնենք Արցախը Ազրպէյճանի, բանանք Սիւնիքի դարպասը Թուրքիոյ և Ազրպէյճանի առջև, յանձնենք մեր ճակատագիրը Մոսկուայի և այլ շահագրգռուած կողմերու և ապրինք պատանդի կարգավիճակով։ Եւ միայն այս սահմաններու մէջ ջանանք — դիւանագիտութեա՜մբ — ապահովել «առաւելագոյն»ը մեզի համար…Այս կը թուի ըլլալ հանրագումարը Լիպարիտեանի «ռազմավարութեան»։ Այս կը թուի ըլլալ իր կողմէ մեզի առաջարկուած հրաշագործ դեղահատը։

Բայց ասիկա այն իսկ վիճակն է, որուն մէջ կը գտնուի Հայաստանը այսօր։ Այն իսկ լուծումն է, զոր կ՚առաջարկեն Բաքուն, Անքարան և Մոսկուան իրենց այլևայլ սպրդասացութիւններով։ Ասիկա status quo-ն է։ Ասիկա այն իսկ անելն է, որմէ պիտի ջանայ դուրս գալ որևէ ինքզինք յարգող ազգ։ Հարցո՛ւմ։ Լիպարիտեան եկած է այս անե՞լը առաջարկելու ՀՀ պետականութեան և ժողովուրդին։ Եկած է այս անե՞լը մշտնջենաւորելու։ Մեր ժողովուրդը Լիպարիտեանի՞ն պէտք ունի հասկնալու համար, թէ ինչպիսի ճահիճ է գոյացած տարածաշրջանին մէջ, որուն զոհն է ինք և որուն մսաղացին զոհ գացած են իր հինգ հազարէ աւելի որդիները։

Յստակ է, թէ որքա՞ն անիրազեկ դիրքերէ կը խօսի վերլուծաբան Լիպարիտեանը։ Ան տեղեակ չէ, թէ ի՞նչ տեղի ունեցած է տարածաշրջանին մէջ իր բացակայութեան տարիներուն։ Տեղեակ չէ, թէ յարաբերութիւններու ինչպիսի՞ վերիվայրումներ տեղի ունեցած են տարածաշրջանի դերակատարներուն միջև։ Իր վերլուծումը կը հանգչի մէ՛կ հիմնական կարծրատիպի վրայ։ Այն օրէն ի վեր, որ իշխանափոխութիւն տեղի ունեցաւ և պաշտօնանկ եղաւ Առաջին Նախագահը, Հայաստանը ինկաւ ապիկարներու ձեռք։ Հետևաբար այսօրուան անելին համար պատասխանատու են բոլոր յաջորդող նախագահներն ու վարչապետները, քանի որ այդ օրէն սկսած սխալ քաղաքականութիւն վարեցին բոլորը (թէև, ըստ Լիպարիտեանին, Փաշինեանը հիմա աւելի զգաստ վարքագիծ ունի…)։ Այս աղէտին համար պատասխանատու են նաև «ազգայնական» գիծ հետապնդող կազմակերպութիւնները։ Անշուշտ, առաջին հերթին, ի մտի ունի Դաշնակցութիւնը։

Լիպարիտեան շատ կը սիրէ կրկնել Պիզմարքի յայտնի խօսքը «հնարաւորի արուեստին» մասին։ Քաղաքականութիւնը, ըսած է միաւորուած Գերմանիոյ առաջին վարչապետը 1867-ին, հնարաւորի արուեստն է»։ Այդ օրէն ի վեր, այս խօսքը մտած է համաշխարհային շրջանառութեան մէջ և երկրէ երկիր ի վերջոյ դարձած՝ սնանկ բանավիճողներու ապաստանը։ Քաղաքականութիւնը, պարոնայք, հնարաւորի՜ն արուեստն է։ Չէք տեսներ, թէ ձեզմէ որքա՜ն աւելի իմաստուն է զայն ըսողը։ Իրականութեան մէջ, սակայն, «հնարաւոր»ը, որպէս չափանիշ, մեծապէս յարաբերական իմացութիւն է։ Ան դիւրաւ կրնայ ըլլալ պատրուակն ու գործամիջոցը ծոյլերուն, անգործունակ մարդոց, պարտականութենէ փախուստ տուողներուն, անպարկեշտներուն։ Հետևաբար ան, որ կ՚ապաւինի այս խախուտ լոզունգին, պարտի նախ և առաջ յստակացնել «հնարաւոր»ի իր չափանիշը։ Իր սեմը։ Արամ Մանուկեանի չափանիշը Սարդարապատն էր և Բաշ Ապարանը։ Նժդեհի չափանիշն էր Սիւնիքը որպէս հայ պետականութեան անքակտելի մաս։ Անիրապա՞շտ էր Արամը։ Ոչ, անիրապաշտ չէր։ Փա՛ստ՝ որ ան գիտցաւ կանգ առնել այն կէտին վրայ, երբ կարևոր էր կանգ առնել։ Փա՛ստ՝ որ ան երկիրը չտարաւ ինքնասպանութեան։ Ան երկիրը տարաւ յաղթանակի։ Անիրապա՞շտ էր Նժդեհը։ Պր. Լիպարիտեան լաւ կ՚ընէ, որ հնարաւորի դասեր չտայ մեր ժողովուրդին։

Կովկասեան տարածաշրջանին մէջ, իրավիճակը հաստատել ուզողները մեծապետական ուժերն են։ Ընդունիլ այդ իրավիճակը առանց հարցադրութեան և առանց ինքնիշխանութեանդ չափորոշիչները սահմանելու և անոնց համար պայքար մղելու իրապաշտութիւն չէ։ Իմաստութիւն չէ։ Խոհեմութիւն չէ։ Ուշիմութիւն չէ։ Ընդունիլ այդ իրավիճակը դասալքութիւն է։ Անպարտաճանաչութիւն է։ Անազնւութիւն է։ Ինքնասպանութիւն է։

Կարօ Արմենեան
Դեկտեմբեր 15, 2021

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company