ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ

Ինքնորոշման իրավունքը արցախահայության բնական իրավունքներից է․ Քեն Խաչիկյան

16 Դեկտեմբեր 2021

Ինքնորոշման իրավունքը արցախահայության բնական իրավունքներից է, հետևաբար, այո՛, այն կշարունակի մնալ նույնիսկ պատերազմից հետո, որովհետև պատերազմը չի կարող վերացնել այդ իրավունքը որպես այդպիսին․ վերջին 60 տարում 80 նոր երկիր է ստեղծվել, Արցախն էլ կարող է՝ համոզված է իրավագետ Քեն Խաչիկյանը։

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախկին երկարամյա ղեկավար, Արդարադատության եւ մարդու իրավունքների հայկական կենտրոնի նախագահ Քեն Խաչիկյանը Yerkir.am-ի հետ զրուցել է Արցախի ինքնորոշման իրավունքի առաջմղման հնարավորության, ռազմագերիների խնդրի, Թուրքիայի հետ սահմանը բացելու, Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարի հետագա առաջմղման և առանցքային այլ հարցերի մասին, որոնց վրա այս պահին կենտրոնացած է նաև իր ղեկավարած կենտրոնը։

-Դուք ամբողջ աշխարհի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ Սյունիքում եք, ապա գնալու եք Արցախ՝ ձեր զորակցությունը հայտնելու տեղի բնակչությանը։ Արդարադատության եւ մարդու իրավունքների հայկական կենտրոնը ի՞նչ աշխատանք է տանում, որը կնպաստի նաեւ այս բնակավայրերի բնակիչների դատի պաշտպանությանը։

– Արդարադատության և մարդու իրավունքների հայկական կենտրոնը երկու ուղղությամբ է աշխատում՝ առաջինը Հայոց ցեղասպանության ճանաչումն է աշխարհում, երկրորդը՝ օգնելը Արցախի Հանրապետությանը ինքնորոշման իրավունքի շուրջ բանակցությունների հարցում։

Հատկապես 2020 թ-ից հետո հիմնական կենտրոնացումը Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների վրա է, ինչպես նաև գերիների վերադարձման ընթացակարգերի վրա։

-Մեծ աշխատանք է տարվել հայ գերիների հարցի հետ կապված․ այս պահին ի՞նչ փուլում է այդ աշխատանքը եւ ի՞նչ դատական գործեր կան միջազգային դատարաններում։

-Յուրաքանչյուր ռազմագերու համար 40-50 էջանոց փաթեթներ ենք հանձնել Եվրոպայի մարդու իրավունքների դատարան, ներկայում հանձնել ենք ավելի քան 120 հատ այդպիսի փաթեթ, որոնցից 111-ը ընդունվել են և ամեն ընդունված փաթեթի համար առանձին դատավարություն պետք է գնա տվյալ ռազմագերու խնդրի առնչությամբ։

Այս գործընթացի շնորհիվ ավելի քան 35 ռազմագերիներ ազատ են արձակվել, իսկ մնացածի հարցով դեռևս շարունակվում են դատավարությունները։ Ադրբեջանը ներկա դրությամբ ընդունել է մի քանի ռազմագերու մահվան փաստի մասին տեղեկատվությունը՝ մենք կարող ենք ենթադրել, որ նրանք սպանվել են։

Կան նաև դատավարություններ Ադրբեջանի կողմից ռազմագերներին «ահաբեկիչներ» որակելու մասին։ Այս հարցով ևս դատավարությունները դեռևս շարունակվում են։

Այն դեպքերը, երբ տեղի են ունեցել ռազմագերիների մահվան փաստեր, մենք բերում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան արդեն ուրիշ ընթացակարգով, որի ժամանակ դա ներկայացնում ենք որպես Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների փաթեթ, ավելի քան 20 մահվան դեպքերի մասով արդեն կատարվում են գործողություններ, գործընթացները շարունակվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Այս հանցագործություններից բացի մենք նաև կենտրոնանում ենք Ադրբեջանի կողմից կատարված այլ հանցագործությունների վրա, ինչպիսիք են հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, վարձկանների օգտագործումը, քաղաքացիական օբյեկտների թիրախավորումները և այլն։

Մենք նաև հետևողական ենք լինելու մշակութային կարևոր նշանակություն ունեցող մի շարք վայրերի՝ ինչպիսիք են եկեղեցիները, արտիֆակտները, որոնք պահպանվել էին տարբեր ժամանակներից, յուրացման կամ ոչնչացման խնդիրների բարձրաձայնմանը միջազգային ատյաններում։

–Պարտադի՞ր պայման է, որ Ադրբեջանն ընդունի, որ սպանել է ռազմագերուն, որպեսզի հնարավոր լինի դատական պրոցես սկսել․ մենք գիտենք, որ վերջին մի քանի դեպքը, երբ Ռուսաստանի միջնորդությամբ Բաքվից բերվեցին հայերի դիակներ, չհայտարարեցին, որ նրանք ռազմագերի են եղել եւ սպանվել են, եւ մարդկանց համար անորոշ մնաց՝ եթե նրանք պատերազմական գործողությունների հետեւանքով էին սպանվել, ապա ինչո՞ւ դիակները չէին գտնվում առաջնագծում, ինչպե՞ս էին նրանք հայտնվել Ադրբեջանի մայրաքաղաքում։ Այսպիսի հարցերն ապացուցելը հե՞շտ է լինում։

-Բնականաբար, սրանք շատ դժվար դեպքեր են, որոնք ժամանակատար են և խնդրահարույց է դրանց լուծման կարգերը որոշելը, սակայն վերջին շրջանում մենք արդեն ունենք ազատ արձակված գերիների վկայություններ, ինչպես նաև վիդեոտարբերակներով ունենք որոշակի վկայություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչ վատ վիճակում են գտնվում մեր գերիները Ադրբեջանում, և դրանք բավականին օգնում են աշխատանքի հետագա փուլերում։

Բնականաբար, Ադրբեջանը մերժում է նման բոլոր տեսակի փաստերը, հետևաբար, շատ ավելի դժվար է դառնում նմանատիպ դեպքերի դատական գործընթացը, բայց մենք հույս ունենք, որ մեծամասամբ կամ բոլոր դեպքերով կկարողանանք հասնել վերջնական արդյունքի, որն ի օգուտ մեզ կլինի։

-Երբ Հայաստանի Ազգային ժողովում հնչում են տեսակետներ, որ ռազմագերիներին չեն խոշտանգել, նրանց հետ լավ են վերաբերվել, կամ որ ռազմագերին ինքն է մեղավոր իր հետ կատարվածի համար, նման պաշտոնական հայտարարությունները արդոք չե՞ն խոչընդոտում ձեր աշխատանքին։

-Ոչ, որովհետև դատական համակարգը որոշումները կայացնում է փաստերի հիման վրա, այլ ոչ թե որոշ անձանց հայտարարությունների։ Մենք, ունենալով փաստը, որ 123 դեպքերից 111 դատական փաթեթներն արդեն ընդունվել են դատարանի կողմից, դա ցույց է տալիս, որ մենք բավական փաստարկներ կարողացել ենք բերել՝ ապացուցելու համար, որ նման դեպքեր տեղի են ունեցել, հատկապես երբ խոսում ենք գերիների մահվան դեպքերի մասին, դա, բնականաբար, ենթադրում է, որ վատ վերաբերմունքի կամ վատ պայմանների հետևանք է։

Մեծ քանակությամբ հարցազրույցներ ենք վարել վերադարձած գերիների հետ, որոնցից միայն 4-ն են փաստել, որ Ադրբեջանում լավ պայմաններում են եղել․ մնացածը խոսել են այնպիսի դեպքերի մասին, ինչպիսիք են սոված պահելը, վատ վերաբերմունքը, նրանց նշած որոշ գործողություններ նաև հակասում են Ժնևյան կոնվենցիայի նորմերին, հետևաբար, դրանք փաստեր են, որոնք ակնհայտ են։

-Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման կանխման ոլորտում ի՞նչ կոնկերտ աշխատանք է կատարել ձեր կենտրոնը, եւ արդյո՞ք ադրբեջանցիների կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի տապալումը կամ մյուս եկեղեցիների ոչնչացումը տեղ են գտել այդ աշխատանքում։

-Դեռևս չենք հասցրել այդքան շատ ուշադրություն դարձնել մշակութային կոթողների պաշտպանության և ոչնչացումից փրկելու հարցերին, քանի որ հիմնական կենտրոնացումը գերիների վերադարձի վրա է, բայց մենք հավաքագրում ենք տեղեկատվություն, որը կօգնի դատավարությունների ժամանակ, մենք տեղյակ են բազմաթիվ հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների և այլ կոթողների վերացման փաստերի մասին, ցավոք սրտի, դա երկար և դժվար պրոցես է, բայց քանի որ Ադրբեջանը մի շարք միջազգային դատարանների անդամ է համարվում, հետևաբար, նա ստիպված է լինելու վաղ թե ուշ ընդունել որոշումները, որոնք տվյալ դատարանները կայացնելու են, ինչքան էլ որ ժամանակատար լինի այդ պրոցեսը։

Ադրբեջանի կատարած հանցանքների համար արդարադատության արագորեն չենք կարող հասնել, բայց դա անպայման տեղի է ունենալու վաղ թե ուշ։

-Դա, ինչպես նշում եք, երկար պրոցես է ե՛ւ ռազմագերիների, ե՛ւ հուշարձանների մասով, բայց գիտենք, որ ո՛չ ռազմագերիները, ո՛չ հուշարձանները չեն կարող սպասել այդքան երկար, հնարավո՞ր է այս դատավարությունները արագացված կարգով կատարվեն, որպեսզի կոնկրետ արդյունքերին ավելի շուտ հնարավոր լինի հասնել։

-Մենք տեղյակ ենք տվյալ հարցերի անհապաղության մասին, բայց, ցավոք սրտի, նման դատավարությունները միջազգային դատարաններում տարիներ են տևում և որոշակի ընթացակարգեր չկան, որ կօգնեն դրանք ավելի արագ դարձնելուն։ Հնարավոր է տեղային մակարդակով քայլեր լինեն, բայց միջազգային դատարաններում, որոնք մեր հիմնական կենրոնացումն են, չկան նման ընթացակարգեր, դրանք տարիներ են տևում։

-Այդ դեպքում պատիժը ո՞րը կարող է լինել, եթե արդեն գերին սպանված լինի կամ հուշարձանը ոչնչացված լինի։

-Երկու հիմնական սանկցիաներ կան, որոնք կարող են կիրառվել՝ առաջինը փոխհատուցումն է, որը, բնականաբար, ադեկվատ միջոց չէ, քանի որ ոչ մի փոխհատուցում հետ չի բերի ո՛չ կյանքերը, և ո՛չ էլ մշակութային ժառանգությունը։ Մյուս ձևը սանկցիաների կիրառումն է կոնկրետ անձանց նկատմամբ, այսինքն, մարդիկ, ովքեր ներգրավված են եղել տվյալ հանցագործությունների մեջ կդատապարտվեն և կհայտնվեն բանտերում։

-Ձեզ իբրեւ իրավաբան եմ այս հարցն ուղղում․ երբ Նիկոլ Փաշինյանը հասնի մի փուլի, որ սահմանագծումից եւ սահմանազատումից հետո ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, արդյո՞ք Արցախի հարցը մեխանիկորեն կդառնա Ադրբեջանի ներքին հարցը եւ Հայաստանը որեւէ լծակ չի ունենա հայ ժողովրդի իրավունքները Արցախում առաջ տանելու համար։

-Այս հարցը իրավական դաշտից դուրս է գալիս, ու եթե ես խոսեմ Հայ դատի անունից՝ որպես Հայ դատի անդամ, այդ դեպքում մեր տեսակետն այն է, որ մենք շարունակելու ենք պայքարել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի որոշումների, որոնք դեմ են Հայաստանի և Արցախի շահերին, դա երկար պրոցես է, բայց, ամեն դեպքում, մենք կվերականգնենք մեր կորսված տարածքները։ Այս խնդիրը կոնկրետ ոչ այնքան իրավական, որքան ռազմական և քաղաքական որոշումներին է վերաբերում, որոնց ուղղությամբ Հայ դատը որպես կառույց կշարունակի պայքարել։

-Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման փաստաթուղթն արդյո՞ք իրավական փաստաթուղթ չի համարվելու եւ միջազգային իրավական գործընթացի հիմքում չի կարող դրվել։ Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականից հետո գա մեկ այլ իշխանություն, որը համաձայն չլինի այս քաղաքականության հետ, հնարավո՞ր է ետ շրջել այս անիվը եւ այլեւս չճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

-Եթե ընդունվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման այդ փաստաթուղթը, դա կլինի ոչ թե միջազգային, այլ երկկողմանի հայտարարություն, որը կհակասի Հայաստանի Սահմանադրությանը, ինչը նշանակում է, որ հաջորդող իշխանությունը հնարավորություն կունենա այդ որոշումը համարել հակասահմանադրական՝ այդ կերպ դեմ լինելով տվյալ որոշմանը։

-Նույն տրամաբանության մեջ նոյեմբերի 9-ի հայտարարությունը նո՞ւյնպես հակասահմանադրական կարող է դիտարկվել, քանի որ ԱԺ-ն չի հասատել, ՍԴ-ով չի անցել․ այսինքն, պատմական որեւէ փուլում հնարավո՞ր է նաեւ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղյալ համարել։

-Ես այդ ոլորտի գիտակ չեմ, բայց, քննարկելով տվյալ ոլորտի մասնագետների հետ, այդ հայտարարությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, և ոլորտի ղեկավարն իրավունք չունի հենվելու այդ հայտարարության վրա սահմանադրական տեսանկյունից։ Հետևաբար, այո, հնարավոր է այն համարել հակասահմանադրական։

-Արցախի հարցն այս պահին հնարավո՞ր է բարձրաձայնել ինքնորոշման իրավունքի իրացման տեսանկյունից, այսինքն, իբրեւ միջազգային իրավունքի նորմ ինքնորոշման իրավունքը կիրառելի՞ է Արցախի համար, թե՞ դա եղել է մի պատրանք, որին ՀՀ իշխանությունները հավատացել են 30 տարի եւ Հայաստանի ներկա իշխանությունները փորձում են դա ցրել։

-Ինքնորոշման իրավունքը արցախահայության բնական իրավունքներից է, հետևաբար, այո՛, այն կշարունակի մնալ նույնիսկ պատերազմից հետո, որովհետև պատերազմը չի կարող վերացնել այդ իրավունքը որպես այդպիսին։ Վերջին 60 տարիների ընթացքում մենք 80 երկրի օրինակ ունենք, որոնք նոր են ստեղծվել, ինչը ցույց է տալիս, որ Արցախը նույնպես 80 երկրների նման կարող է դառնալ մեկը, ով կարող է անկախանալ ինքնորոշման իրավունքի հիման վրա, և Արդարադատության և մարդու իրավունքների հայկական կենտրոնի կոնտրոնացումը հենց Արցախի ինքնորոշման իրավունքի վրա է։

– Արդարադատության եւ մարդու իրավունքների հայկական կենտրոնը զբաղվում է նաեւ Հայոց Ցեղասպանության խնդրով․ եթե Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հետ բարեկամության այս քաղաքականությունն առաջ տանի՝ դա չի՞ խանգարի Հայոց Ցեղասպանության հարցը տարբեր միջազգային ատյաններում բարձրաձայնելուն։

-Ոչ մի կերպ, քանի որ Հայոց ցեղասպանության հարցով արդարության վերականգնումը մնալու է մեր հետևողական աշխատանքի առարկան՝ անկախ նրանից, թե ինչ որոշումներ կընդունի ներկա վարչապետը, դա ոչ մի ազդեցություն չի ունենալու մեր հետագա աշխատանքի վրա Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված։

Մենք ունենք 1993 թ-ի օրինակները, երբ Ադրբեջանն ու Թուրքիան սահմանները փակել էին Հայաստանին տնտեսական ճգնաժամի մատնելու համար։ Ներկա դրությամբ սահմանների բացումը Թուրքիայի կողմից բարի կամքի դրսևորում չի լինի, որ դրա փոխարեն ինչ-որ բան պահանջի, և յուրաքանչյուր քայլ ու որոշում, որին պատրաստ կլինի ՀՀ ներկա կառավարությունը, ինձ համար խնդրահարույց է, քանի որ հարցական է, թե ինչ պետք է պահանջվի սահմանները բացելու դիմաց։

Աննա Բալյան

Հարցազրույցը՝ տեսանյութով․

https://youtu.be/nPrgd9C2gI0

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company