Ո՛չ ԵՊՀ-ի ՔՊ-ացմանը, ձեռքներդ հեռու ԵՊՀ-ից․ դաշնակցական երիտասրադների ակցիան՝ պետհամալսարանում
17 Դեկտեմբեր 2021
ՀՅԴ ՀԵՄ-ը Երևանի Պետական Համալսարանում սովորող մի քանի ուսանողներ այսօր, դեկտեմբերի 17-ին ակցիա են իրականացրել ընդդեմ բուհի բռնազավթման։
Երևանի պետական համալսարանում ընթանում է ռեկտորի ընտրությունը։ Ռեկտորի պաշտոնի համար առաջադրվել է միայն ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածությունը:
Մենք կոնկրետ անձի հետ խնդիր չունենք, մենք համակարգի դեմ ենք պայքարում։ Իշխանությունները ողջ ընթացքում ամեն ինչ արել են, որ բոլոր անկախ հիմնարկները հարմարեցնեն իրենց, դարձնեն իրենց կամակատարը և այդպիսի մի օրինակ էլ կատարվում է այսօր՝ ԵՊՀ-ում․ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանող Տարոն Մանուկյանը։
Ներկա իշխանությունն ամեն ինչ արեց, որ ՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը համապատասխանեցվի իրենց ու ամեն ինչ արեցին, որ այսօր ունենք ԵՊՀ ռեկտորի մեկ թեկնածու. այս ընտրությունները մենք օրինական ու լեգիտիմ համարել չենք կարող, քանի որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահությունում այսօր գտնվում է մի անձ, որին մենք համարում ենք պարտության սիմվոլ, որին մենք համարում ենք դավաճանական կառավարման կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Պապիկյան Սուրենը», – ասաց Տարոն Մանուկյանը։
https://youtu.be/jb-3X7zoye8