ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Ֆրանսիայի նախագահի թեկնածուի Արցախ այցելությունից հետո Ադրբեջանի կողմից բողոքի նոտա հղելը պատերազմի շարունակությունն է. Վահրամ Բալայան

25 Դեկտեմբեր 2021

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը

– Պարո՛ն Բալայան, օրերս Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսն այցելել էր Արցախ: Ի՞նչ այց էր:

– Ֆրանսիայի հետ մենք ավանդաբար լավ հարաբերություններ ունենք: Այդ երկրի հետ բարեկամության շրջանակում բավական ակտիվ հանդիպումներ ու քննարկումներ ենք ունենում: Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի քաղաքական գրեթե բոլոր ուժերը մեծ սրտացավությամբ են մոտենում մեր դատին, գիտակցում են, որ արցախահայությունն իր ազատության համար է պայքարում: Այս այցը պետք է դիտարկել Ֆրանսիայի դավանած սկզբունքների համատեքստում՝ մարդու իրավունքներ, ազատություն: Պատահական չէ, որ Ֆրանսիայի քաղաքական գործիչները նման ջերմ վերաբերմունք ունեն հայ ժողովրդի ու, մասնավորապես, արցախահայության նկատմամբ:

Նախագահի թեկնածուի այցը վերջին տարիներին ստեղծված այդ ջերմ, բարեկամական հարաբերությունների շարունակությունն է և դրանց նոր լիցք հաղորդելու ձև է:

– Ադրբեջանում այդ այցելությունը լուրջ դժգոհություններ է առաջացրել, բողոքի նոտա է հղվել այդ երկրում Ֆրանսիայի դեսպանին: Ինչպե՞ս եք դա մեկնաբանում:

– Այո՛, նման լուրեր կարդացի: Դա մեզ համար նորություն չէ, որովհետև մեր ազատագրական պայքարից, մանավանդ՝ Արցախյան առաջին պատերազմից հետո, երբ Արցախը փորձում էր ինտեգրվել աշխարհին, իհարկե, Ադրբեջանը մշտապես ձգտել ու հիմա էլ ձգտում է Արցախին հնարավորինս մեկուսացնել:

Սա ինչ-որ մի տեղ, կարելի է ասել՝ պատերազմի շարունակություն է. եթե ռազմի դաշտում բանակներն են միմյանց դեմ կռվում, ապա այս պարագայում Ադրբեջանն իր այդ քայլով խորքային նպատակներ է հետապնդում՝ փորձելով հնարավորինս մեկուսացնել Արցախին և արցախյան հիմնահարցը լուծել իր ցանկալի ձևերով:

– Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտարարել էր, որ այդ այցելությունը «լրջորեն խաթարել է տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակությունը»: Այդ մասին ի՞նչ կասեք:

– Ընդհանուր մոտեցումն է, որ հակամարտությունը լուծման անհրաժեշտություն ունի: Դրա կարիքը, իմ կարծիքով, զգում է ոչ միայն հայ, այլ նաև Ադրբեջանի ժողովուրդը, որովհետև եթե հակամարտության լուծման համար բանակցային սեղանի շուրջ լուծում չի ապահովվում, վերքը մնում է և անընդհատ ցավ է պատճառում:

Հետևաբար, կարծում եմ, խոհեմ կլինի, որ հարցին լուծում ապահովվի, հարգվի արցախահայության սովորական, տարրական իրավունքը՝ իր հայրենիքում ազատ ապրելու իրավունքը: Ինձ թվում է՝ Ֆրանսիան ներկայացնող ուժերը առաջնորդվում են հենց այդ սկզբունքով: Բոլոր դեպքում ես կարծում եմ, որ դա է ճիշտ ճանապարհը՝ երկարատև ու կայուն խաղաղություն ապահովելու համար:

– Նաև դժգոհություն էին հայտնել ռուսական խաղաղապահ առաքելության նկատմամբ…

– Այնպիսի տպավորություն է, որ Արցախը, իրենց պատկերացմամբ, ռեզերվուարի նման ինչ-որ բան լինի, որտեղ մարդիկ պարզապես պետք է գոյատևեն, չունենան որևէ հարաբերություն, որևէ շփում: Վերջիվերջո այստեղ ապրող ժողովուրդը տարբեր թելերով կապված է աշխարհի տարբեր անկյուններում ապրող իրենց հարազատների հետ: Ինչպե՞ս շփվեն այդ մարդկանց հետ:

Անհասկանալի վերաբերմունք է, վերջիվերջո այստեղ հո ստրուկի կարգավիճակով չեն ապրում մարդիկ, ապրում են այնպես, ինչպես աշխարհի մյուս երկրներում, և այդ մարդիկ էլ իրավունք ունեն հանդիպումներ ունենալու, մասնակցելու քննարկումների և այլն:

– Պարո՛ն Բալայան, տարօրինակ չէ՞, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն այցելում է Արցախ, բայց Հայաստանի ղեկավարը արդեն մեկ տարուց ավելի է՝ Արցախ չի այցելել:

– Իհարկե համաձայն եմ, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը նույնպես պետք է հաճախակի այցելի Արցախ, որովհետև ինչքան էլ մեզ դրսից աջակցեն, տարբեր երկրներ փորձեն միջամտել, օգնեն հարցի լուծմանը, համենայնդեպս, մեզ համար անչափ կարևոր է Հայաստանի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի վերաբերմունքը, որովհետև արցախահայության հայացքն ուղղված է դեպի Հայաստան:

Չեմ կարող ասել, թե Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները ինչու չեն գալիս Արցախ, չեն մասնակցում ընդհանուր միջոցառումներին:

Հասմիկ Համբարձումյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company