ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Արցախը նույն սուբյեկտն է և պայքարում է անկախության ճանաչման ու կորսված տերիտորիայի վերականգնման համար․ Արմեն Սարգսյան

15 Հունվար 2022

Արցախը երբեք չի շեղվելու իր ինքնորոշման ճանաչման ճանապարհից, և հետո միանալու է Մայր Հայաստանին` Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արմեն Սարգսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, իբրև թե Մինսկի Խումբը կարող է ունենալ իր օրակարգը, բայց դա ոչ մի կապ չպետք է ունենա Լեռնային Ղարաբաղի հետ, քանի որ Ղարաբաղի հարցն արդեն լուծված է։ Ի պատասխան այս խոսքերի՝ Արցախի ԱԳՆ-ն հայտարարությամբ հանդես եկավ։

«Ադրբեջանը միշտ էլ փորձել է ամեն առիթ օգտագործել՝ ցույց տալու համար, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Երբ նույնիսկ Մինսկի խմբի համանախագահները աշխատում էին այստեղ և Ադրբեջանը պարբերաբար հանդիպում էր՝ սովորական աշխատանքը գնում էր, Ադրբեջանը միշտ փորձում էր սեփական ժողովրդին համոզել, որ սա գնում է Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի տերիտորիայում որոշակի խնդիրների լուծման համար։ Սա ոչ մեկի համար նորություն չէր և Ադրբեջանը պատերազմից հետո էլ պարբերաբար այդ հարցը այդպես է ներկայացնում։ Բայց հարցն այն է, որ Արցախի Հանրապետությունը քաղաքականություն է վարում ոչ թե հենվելով ուրիշների ասածների կամ ուրիշների քաղաքականության վրա, այլ 1991 թ-ի անկախությունից հետո տարվող ճանապարհով՝ առաջ տանելով ինքնորոշման իրավունքի ճանաչումը»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Նա վստահեցրեց, որ իրենք աշխատում են ինքնորոշման իրավունքի ճանաչման ուղղությամբ, և աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ֆրանսիայում տարբեր նահանգներ արդեն ճանաչել են Արցախը, և իրենք շարունակում ենք այդ ճանապարհով։

«Բնական է, ուրեմն կա պրոբլեմ, որ Ալիևը անդրադառնում է Արցախի հարցին, եթե լուծված լիներ՝ այդ պրոբլեմին չէր անդրադառնա։ Մենք շեշտում ենք, որ Արցախի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքով և շեշտում ենք Ռուսաստանի շատ մեծ դերը տարածաշրջանում՝ Արցախում պատերազմը կանգնեցվելու հարցում։ Ռուսական խաղաղապահները հիմնականում ապահովում են խաղաղությունը»,–ասաց նա։

Արցախի նախագահի խորհրդականը վստահեցրեց, որ Արցախի Հանրապետությունը ինչպես եղել է մինչև պատերազմը, այնպես էլ մնում է՝ իր նախագահով, ԱԺ-ով, խնդիրը միայն այն է, որ Արցախը կորցրել է տարածք։

«Եթե առաջին պատերազմում հաղթել ենք, երկրորդում՝ 16 թ-ին, Ադրբեջանն է խնդրել Ռուսաստանին, որ կանգնեցնի պատերազմը, ապա այսօր մենք, այո, պարտություն ենք կրել, հաղթել է Ադրբեջանը մասնակիորեն, իսկ պատերազմում հաղթում ես, թե պարտվում՝ նույն սուբյեկտը մնացել ենք և մենք պայքարում ենք անկախության ճանաչման համար ու կորսված տերիտորիայի վերականգնման համար»,-ասաց Արմեն Սարգսանը։

Արցախը երբեք չի շեղվելու իր ինքնորոշման իրավունքի ճանաչման ճանապարհից, որի առաջին քայլը հետագայում լինելու է Մայր Հայաստանին միանալը

Այսօր դիվանագիտական մեծ ասպարեզ է բացվել մեզ համար, նշեց նա, և մենք փորձում ենք այդ ուղղությամբ աշխատել։

«Հիմա ես ընդհանրացնեմ․ թյուր պատկերացում կա Արցախի քաղաքականության վերաբերյալ։ Ամրագրենք․ ուրեմն շարունակում ենք Արցախը որպես անկախ հանրապետություն ճանաչելու քաղաքականությունը, Արցախը Հայաստան է, բայց կա այդ Հայաստանի մեջ երկու հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն։ Սա պետք չէ շփոթել, միանշանակ շեշտում ենք՝ Արցախը Հայաստան է, դրա 10-րդ նահանգն է, բայց այսօր կա երկու հանրապետություն՝ Արցախի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետություն»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Նա նշեց, որ Արցախի Հանրապետությունը շարունակում է պայքարել իր անկախությունը ճանաչելու համար, իսկ Հայաստանի Հանրապետությունը վարում է բանակցությունները, բայց վարում է մինչև այն կետը, երբ պետք է լուծվի Արցախի հարցը։ Արցախի հարցի լուծման համար պարբերաբար տեղեկություն է տալիս Ղարաբաղի իշխանություններին։ Այսինքն, Ղարաբաղը անուղղակիորեն բանակցային գործընթացում է, և վերջնական լուծման հասնելու համար անպայման Արցախը պետք է ընդգրկվի և արցախցիները որոշեն ելքը։

«Այսինքն, Հայաստանը չի կարող դուրս մնալ բանակցություներից, որովհետև այսօր և այն ժամանակ, երբ Արցախն ընդգրկվի, Հայաստանը մնում է Արցախի անվտանգության երաշխավորը։ Եվ այս իմաստով մենք երկու տարբեր վերլուծություններ ենք տեսնում․ ես շեշտեցի մե՛ր քաղաքականությունը։ Հետևաբար, Արցախի հարցը պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակներում, և շեշտում ենք այն շատ մեծ դերը, որ ռուսները ունեն խաղաղությունը պաշտպանելու հարցում։ Սա Արցախի քաղաքականության ստրատեգիան է»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Խոսելով ՀՀ գործող իշխանությունների՝ Արցախի հարցով քաղաքականության մասին, նա նշեց, որ անկախ նրանից, թե Հայաստանի կառավարությունը ինչ սխալներ է թույլ տալիս՝ Արցախը պետք է գնա ինքնորոշման ուղղությամբ։

«Որովհետև Հայաստանի կառավարությունները տարբեր ժամանակներում տարբեր հարցերի շուրջ ունեցել են տարբեր կարծիքներ, եղել է միասնական կարծիք, եղել է տարբեր, իսկ մենք հստակ ներկայացրել ենք մեր կարծիքը․ մեր կարծիքն ենք ներկայացել Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, Քի Վեստի ժամանակ, Կազանի և Մադրիդի սկզբունքների ժամանակ և մեր կարծիքն ենք ներկայացնում հիմա»,-ասաց Արցախի նախագահի խորհրդականը։

Նա ընդգծեց, որ Արցախը երբեք չի շեղվելու այս ճանապարհից՝ իր ինքնորոշման իրավունքի ճանաչման ճանապարհից, որի առաջին քայլը հետագայում լինելու է Մայր Հայաստանին միանալը։

«Ով որ կանգնի այդ ճանապարհին՝ Արցախը շարունակելու է հին գիծը։ Եվ դրա համար Արցախի քաղաքականությունը և Մայր Հայաստանին միավորման պրոցեսը՝ երկու էտապով, Արցախը երբեք չի դիտարկում առանձին անձերի կամ կառավարությունների հայտարարությունների կամ քաղաքականության համատեքստում, ուրիշ բան է՝ եթե միասնական աշխատենք՝ մեր նպատակին ավելի արագ և ավելի քիչ զոհերով, ավելի քիչ պրոբլեմներով կարող ենք հասնել»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Արցախը եթե որոշել է, որ ռուսական խաղաղապահ ուժերն այստեղ են, ուրեմն այստեղ են՝ անկախ Ադրբեջանի կարծիքից, դա մեզ չի էլ հետաքրքրում

Պարզ է, որ Ադրբեջանին ձեռք չի տալիս, որ Արցախում խաղաղապահ ուժեր լինեն և դրա համար մենք շեշտում ենք ռուսների մեծ դերակատարությունը այս իրավիճակում՝ նշեց Արմեն Սարգսյանը։ Խաղաղապահների առաքելությունը քննադատելու՝ Ադրբեջանի կեցվածքը, նրա համոզմամբ, գեոպոլիտիկ խնդիր է լուծում, իսկ ինքը վստահ է՝ վաղ թե ուշ Արցախի Հանրապետությունն ինքն է որոշելու ռուսական խաղաղապահ ուժերը մնա՞ն Արցախում, թե՞ գնան։

«Մենք օրեցօր խորացնելու ենք մեր պետության սուբյեկտայնությունը։ Եվ, ինքնըստինքյան, Արցախն ինքն է որոշում․ եթե որոշել է, որ ռուսական խաղաղապահ ուժերն այստեղ են, ուրեմն այստեղ են անկախ Ադրբեջանի կարծիքից՝ դա մեզ չի էլ հետաքրքրում»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը նույնիսկ հայտարարում է, որ խաղաղապահ ուժերն ամեն ինչ անում են, որ հայերն Արցախից դուրս չգան, մնան Արցախում։

«Այսինքն, Ադրբեջանն ամեն ինչ անում է Արցախի շուրջն իրավիճակը լարելու ուղղությամբ, այդպիսի հայտարարություններ է անում վախեցնելու համար, որ արցախցիները թողնեն երկիրն ու դուրս գան։ Բայց ադրբեջանցիք մոռանում են, որ Արցախի հայերը 70-ից ավելի տարի՝ 20 թվականից սկսած, պայքարել են անկախության և Մայր Հայաստանին միանալու համար։ Եվ ոչ մեկը չի կարող պատկերացնել, որ գյուղի կեսը ադրբեջանցիները գրաված, մյուս կեսում հայերն են՝ օրինակ Թաղավարդում, որ ադրբեջանցիների զինված ուժերից հեռու է 400-500 մ․ դպրոց է աշխատում և երեխաները այնտեղ են։ Սա է արցախցին, արցախցու համար չկա ավելի լավ հող Եվրոպայում, Ամերիկայում որևէ տեղ, արցախցու համար ամենալավ հողը, ամենահզոր հողը, ամենակառչած հողը դա Արցախի հողն է, որը Մայր Հայաստանի մի մասն է, դա Մայր Հայաստանի հողն է և մենք մնալու ենք այստեղ և պայքարելու ենք մինչև վերջ, և վստահ եմ, որ մենք հասնելու ենք հաջողության»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Բաքվի հայերի Ցեղասպանության 32-րդ տարելիցը ամրապնդում է Արցախի անկախության մղումը

Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հակառակ դեպքում 32 տարի առաջ տեղի ունեցած՝ Բաքվի հայերի Ցեղասպանությունը կրկնվելու է՝ վստահ է Արմեն Սարգսյանը։

«Մանշանակ կրկնվելու է, 1905 թ-ից մինչև հիմա, անկախ նրանից Ադրբեջանում ինչ իշխանություն է եղել, ինչ կուսակցություն, Սովետ է եղել, թե Մուսավաթ, Ադրբեջանը վարել է նույն հայասպան քաղաքականությունը։ Եթե պետական բարձր մակարդակով հայտարարվում է, որ Երևանը մերն է և Հայաստանի պետական օղակներից չկա դրա դեմ հայտարարություն, բնական է, որ այդ ոչ կոշտ քաղաքականությունը բերում է կոտորածի։ Այսինքն, ո՞նց կարող է հայտարարել՝ Երևանը մերն է, ու Արցախում թողնել, որ հայերն ապրեն»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Սա, նրա համար, աքսիոմա է՝ արցախցին կա՛մ ապրելու է իր հողում հաղթած, կա՛մ պատերազմելու է մինչև վերջ․ Արմեն Սարգսյանը համոզված է՝ Արցախը եթե պարտվելու լիներ, մինչև հիմա կպարտվեր, ուրեմն լինելու է առաջին տարբերակը։

Աննա Բալյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company