ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները վաղուց պայմանավորվել են ամեն ինչ. Կիրո Մանոյան

16 Հունվար 2022

Կիրո Մանոյանը կարծում է, որ ՌԴ ներկայությունը հայ–թուրքական բանակցություններում երաշխիք չէ Թուրքիայի` էքսպանսիայի դիմացն առնելու համար։

Թուրքիան չի կարող Հայաստանի հետ առանց նախապայմանի խոսել, քանի որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում Եվրոմիության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կրկին խոսել էր այն մասին, որ Հայաստանը լավ կանի` ճիշտ գնահատի իրավիճակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` անդրադառնալով Մոսկվայում կայացած հանդիպմանը։

Հունվարի 14–ին, Մոսկվայում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը և ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

«Պարզ է, որ ՀՀ իշխանություններըերաշխիքենտվել, որ ինչ–որ ձևով կբավարարեն Թուրքիայի կողմից ներկայացված նախապայմանները։ Այն, որ ասում եննախապայմաններչկան, մեզլռեցնելուհամարէ, սակայն մենք երեկ չէ, որ ծնվել ենք։ Հասկանում ենք, որ Թուրքիան իր իսկական դիրքորոշումը չի փոխել և ընդամենն ուզում է ներկայացնել, որ կառուցողական երկխոսություն կստացվի»,–ասաց Մանոյանը։

Նրա խոսքով` ՀՀ իշխանությունները չեն կարող ցանկացածի` առավել ևս Թուրքիայի հետ լուրջ և կառուցողական բանակցություններ վարել, քանի որ այն քաղաքական ուժն են, որ պատերազմում պարտվել են։ Մանոյանը հիշեցնում է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ և Ադրբեջանի չափ բռնություն կիրառեց Արցախում։

Նա կարծում է` Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները վաղուց պայմանավորվել են ամեն ինչ և երեկվա հանդիպումն ընդամենը բեմականացում էր։ Սրա վկայությունն այն է, որ 2 հարևան պետությունները, որոնք առնվազն վերջին 10 տարիներին ոչ մի դիվանագիտական կապ չեն ունեցել, 1.5 ժամվա ընթացքում կառուցողական խոսակցություն են ունենում, և ԱԳՆ–ների հայտարարությունների շուրջ համաձայնության գալիս` իրար կրկնող տեքստեր տարածելով։ Ավելին, Մանոյանը վստահ է` մի շարք հարցերի շուրջ արդեն իսկ համաձայնություն կա։

Քանի որ Հայաստան–Թուրքիա բանակցությունները տեղի են ունենում Մոսկվայում, Մանոյանից հետաքրքրվեցինք`արդյո՞ք ռուսական միջնորդությունը երաշխիք չէ, որ գործընթացը չի հանգեցնի Հարավային Կովկասում Թուրքիայի հետագա էքսպանսիային։ Ի պատասխան նա նշեց, որ Ռուսաստանի ներկայությունը չենք կարող երաշխիք համարել Թուրքիայի` տարածաշրջանում էքսպանսիայի դիմացն առնելու համար։ Մյուս կողմից, Մանոյանը հիշեցնում է, որ այնպես չէ` ՀՀ իշխանությունները Թուրքիայի հետ երկխոսությունն առաջին պահից սկսեցին Մոսկվայի միջնորդությամբ։

«Եթե հիշում եք`վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ դիմել էր ոչ թե Մոսկվային, այլ Վրաստանին, որպեսզի միջնորդեն հանդիպել Թուրքիայի նախագահի հետ։ Դրանից հետո միայն ՀՀ իշխանությունները դիմեցին Մոսկվային, և հատուկ բանագնացների հանդիպումը կայացավ Մոսկվայում»,–ասում է Մանոյանը։

Նա նշում է` Թուրքիան ասում է, թե խնդիր չունի Հայաստանի հետ, և շարունակությունը պետք է լինի այն, թե Ռուսաստանն ինչ գործ ունի այստեղ իր ռազմական ներկայությամբ։ Հենց այս տրամաբանությամբ է, որ ՌԴ շահերից չի բխում հայ–թուրքական հարաբերությունների ամբողջական կարգավորումը։

Մանոյանը կարծում է նաև, որ ՌԴ–ն «մտել է» այս գործի մեջ, որպեսզի կարողանա Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում հնարավորինս զսպի, քանի որ հատկապես պատերազմից հետո Թուրքիան տարածաշրջանում ֆիզիկական և ռազմական ներկայություն մեծ ունի։

«Կարծում եմ` Ռուսաստանը մտել է այս գործի մեջ, որպեսզի առանց իրեն չլինի ինչ–որ գործընթաց և փորձի իր շահերը տարածաշրջանում պաշտպանել։ Պարզ է, որ եթե ՌԴ–ն չաներ դա, ապա Արևմուտքի մասնակցությունը կլիներ։ Սակայն այնպես չէ, որ Ռուսաստանն է ՀՀ–ի փոխարեն խոսելու, և ՀՀ իշխանությունն ինչ է տալու այս ամենի արդյունքում, իրականում չգիտենք»,-իր խոսքն ամփոփեց Մանոյանը։

Հիշեցնենք, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումից հետո ՀՀ և Թուրքիայի ԱԳՆ-երը նույնանման հայտարարությամբ հանդես եկան` ասելով, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company