ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Փաշինյանը, ըստ էության, փորձում է, ամեն ինչ խեղաթյուրելով, առաջ գնալ

26 Հունվար 2022

Փաշինյանը որոշել է` պետք է Թուրքիայի հետ կարգավորի հարաբերությունները, իսկ Թուրքիան անընդհատ հիշեցնում է նախապայմանների գոյության մասին. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման փաշինյանական մոտեցումներին։

«Այս իշխանությունները Թուրքիայից լսում են նույն հայտարարությունները, բայց՝ հասկանում մեկ այլ բան։ Փաշինյանը Թուրքիայի հետ սկսել է մի գործընթաց, բայց նպատակը ի՞նչն է, պարզ չէ. չհասկանալու դեպքում՝ անմեղության կարելի է վերագրել, բայց կան հիմքեր կարծելու, որ սա դավաճանական քայլ է, դավադրություն։ Փաշինյանը փորձում է ամբողջական կապիտուլյացիայի ենթարկել մեր երկիրը։ Այս իշխանությունը, որ նույն Թուրքիայի դեմ պատերազմը տանուլ է տվել, ցանկության դեպքում էլ ի վիճակի չի լինի պաշտպանել Հայաստանի և հայության շահերը»,- ասաց բանախոսը։

Հիշեցնենք` Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Ն. Փաշինյանը հայտարարում էր, թե Թուրքիան չի փոխել իր քաղաքականությունը, Թուրքիան շարունակում է հայերին ցեղասպանել։ Բայց իրադարձություններն այնպես զարգացան, որ այդ անձնավորությունը ամեն ջանք ու եռանդ չի խնայում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Մի բան էլ` առիթը բաց չի թողնում ևս մեկ անգամ ժողովրդին համոզելու, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը պահի հրամայականն է։

Ըստ Կիրո Մանոյանի` հիմքեր կան կարծելու, որ որոշակի հարցերի շուրջ այս իշխանությունները Թուրքիայի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերել, իսկ հիմա թատերական ներկայացում է` ցույց տալու համար, որ ինչ-որ գործընթացներ, այնուամենայնիվ, ընթացքում են։

Հիշեցնենք` ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Ն. Փաշինյանը հայտարարեց` ինքն է կրում ամբողջ պատասխանատվությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Հարց է առաջանում` Փաշինյանն այս հայտարարություններն անում է, որովհետև գիտակցո՞ւմ է, որ, այս և նման այլ հայտարարություններ անելով, ինքը պատասխանատվություն չկրեց, օրինակ՝ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման, Արցախի 75%-ի հանձման դեպքում։

Կ. Մանոյանը այսպես է մեկնաբանում տվյալ հայտարարությունը. եթե թիվ մեկ պատասխանատուն Փաշինյանն է, ապա թիվ մեկ մեղավորն ո՞վ է։ Փաշինյանը, ըստ էության, փորձում է, ամեն ինչ խեղաթյուրելով, առաջ գնալ։

Անդրադառնալով այն լուրերին, որ Թուրքիան Հայաստանի հետ հանդիպումները չի ցանկանում անցկացնել որևէ երրորդ երկրում, բանախոսն ասաց. «Ռուսաստանի մասնակցությամբ Հայաստանի և Թուրքիայի բանակցություններն ինչ-որ մի կետի կարող են հասնել, որը արդեն կվնասի Ռուսաստանի շահերին։ Պարզ է` Ռուսաստանը կնախընտրեր իր հովանավորությամբ և մասնակցությամբ այդ բանակցությունները ընթանան, որպեսզի կարողանա վերահսկել։ Ռուսաստանը չի ցանկանում իրադարձությունները զարգանան այնպես, ինչպես զարգացան 2008-2009 թթ.։ Իհարկե, եթե երկու կողմերը առանձին խոսեն, արդյունավետ կլինի, բայց ներկա իրավիճակում խոսել արդյունավետության մասին, սխալ է։ Երբ Թուրքիան իր ուզածն է ստանալու, երբ կատարվելու են Թուրքիայի նախապայմանները, պարզ է` մեր շահերից չի բխում»,- ասաց Մանոյանը։

Հարցին` եթե իրադարձություններն այնպես զարգացան, որ ներկայիս իշխանությունները, հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, պատրաստ լինեն ընդունել Թուրքիայի առաջ քաշած նախապայմանները, ապա այդ նախապայմանների ընդունումը ինչպե՞ս կընկալվի Հայաստանում և Սփյուռքում, Կարո Մանոյանը պատասխանեց, որ Թուրքիայի նախապայմաններից մեկը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը միջազգային օրակարգից հանելն է, և Էրդողանի խոսնակը հայտարարեց, որ այս բանակցություններն ամերիկահայ համայնքի քաղաքական օրակարգն ի չիք կդարձնեն։

«Պարզ է, որ հարված կհասցվի հայության շահերի պաշտպանությանը, Հայ դատի հանձնախմբի աշխատանքներին, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ կտապալվի։ Դժվար կլինի, քանի որ հայրենի պետության իշխանություններն ամբողջությամբ այլ ուղղությամբ են գնում, բայց դրան էլ հնարավոր է դիմագրավել»,- եզրափակեց Կիրո Մանոյանը։

Լենա Կարապետյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company