ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Արցախը մենակ մի թողեք․․․․

03 Փետրվար 2022

Պատերազմից հետո արդեն չեմ հիշում՝ որ այցելությունս էր Արցախ։ Եվ ամեն անգամ Արցախից վերադառնալիս մի քանի օր չեմ կարողանում ուշքի գալ։ Գիտեք, այնպիսի տպավորություն է, կարծես այցելում ես շատ ծանր հիվանդ կամ վիրավոր մտերիմ հարազատիդ, ով պայքարում է կյանքի համար:

«Հասկանում ես, որ պետք է կողքը լինես, որ պարտավոր ես նրան այցելել, որ հիմա նրան ավելի ես պետք, քան երբևէ. նա ունի քո կարիքը։ Բայց այցելելը յուրօրինակ համարձակություն է պահանջում։ Ուժ և կամք պետք է ունենաս, որ այցելես անկողնում գամված հարազատիդ, տեսնես նրա տառապանքները, դեմքին՝ ժպիտի ու ծիծաղի փոխարեն, տեսնես ցավ ու տառապանք․․․

Այսօր մեր հաղթանակների ու ազգային իղձերի խորհրդանիշ Արցախը դարձել է պարտության, կորստի ու ցավի խորհրդանիշ։ Ու կարևոր չէ՝ կոկիկ ու մաքուր Ստեփանակերտում էիր, հաղթական Շուշիում, Քարվաճառում էիր, Թարթառ գետի ափին կամ Մռովի ստորոտում, Հադրութի անտառներում էիր, թե Արաքսի հովտում, դու քո տանն էիր, քո երկրի տերն էիր, թուրքից ազատագրած հայրենիքում էիր։ Դու քեզ հաղթանակած էիր զգում։ Հիմա մնացել է մի փոքրիկ հողակտոր։ Չես ուզում հավատալ, որ այնտեղ, որտեղ դու տարիուկես առաջ մոմ ես վառել, հիմա թուրքն է, որտեղ քեֆ ես արել ու քաջերի կենացն ես խմել, հիմա թուրքն է, որտեղ զոհված ֆիդայու հուշաքարի առաջ գլուխ ես խոնարհել, հիմա թուրքն է․․․ Հիշում եմ, թե մի քանի տարի առաջ որքան էի ուրախացել, երբ Բերձորի կենտրոնական հրապարակի ժանգոտած լուսացույցը փոխեցին։ Միգուցե դանդաղ, բայց կյանքը կանոնավորվում էր, արդեն խաչմերուկում լուսացույց էր աշխատում, երթևեկություն էր կարգավորում։ Իսկ երեք օր առաջ ստիպված ժամից ավել այդ հրապարակում սպասեցի մինչև ադրբեջանցիների շարասյունն անցավ ու շարժվեց դեպի Քարվաճառ։ Քարվաճառ․․․ հայոց միջնաբերդ։ Ժամանակին Վայքունիկի մելիքներն այնքան հզոր էին, որ Ջրաբերդի մելիքներին օգնության էին հասնում, որ թուրքերից ու պարսիկներից պաշտպանվեն։ Իսկ հիմա Քարվաճառում մի քանի հայ հոգևորական է մնացել, որ թուրքի գերության մեջ հայտնված Դադիվանքում խունկ ծխեն ու առ աստված աղոթեն․․․

Մանուկյան Գեղամի հետ Արցախում էինք։ Զրուցել ենք զինվորականների հետ, թուրքի դիրքից մի քանի մետր հեռավորության վրա այգի մշակող շինականի հետ, գործարարների հետ, պատգամավորների ու զինվորականների հետ։ Երկար խոսել ենք Քաշաթաղի ու Աղավնոյի վարչական ղեկավարի հետ։ Մարդկանց խեղդում է անորոշության զգացումը։ Ի՞նչ է լինելու վաղը։ Ի՞նչ կարգավիճակ կունենա Արցախը, կվերադառնա՞ն Շուշի ու Հադրութ, որտեղո՞վ է անցնելու նոր «Լաչինի միջանցքը», որքա՞ն են մնալու ռուսները և վերջապես՝ ու՞ր է Հայաստանը։ Արցախի շուրջ սարսափելի գործընթացներ են ընթանում։ Հայաստանն ու Արցախը կապող հանգույցները հատիկ առ հատիկ քանդվում են։ Հայաստանի իշխանությունները չեն թաքցնում, որ Արցախից ձեռք են քաշել։ Փորձում են իրենց դավաճանությունն արդարացնել պատմական փաստերն աղավաղելով ու նախորդներին բոլոր հնարավոր ու անհնար մեղադրանքներ առաջադրելով, ստելով, դեմագոգիայի նոր բարձրունքներ նվաճելով։ Հասարակությունը, մեծամասամբ․ իներտ է։ Այս ընթացքում Արցախը պոկում են Հայաստանից; Թուրքեր միայն ճանապարհներ ու օդանավակայաններ չեն կառուցում։ Աղդամի խաչմերուկում նոր ենթակայան են կառուցել։ Ինչու՞․ ու՞մ համար։ Ինչը զենքով չնվաճեցին, փափուկ ուժով են ուզում կլանել։ Եթե նոր միջանցքը կառուցվի, Արցախը կդառնա կղզյակ թշնամական Ադրբեջանի խորքում։ Կառավարության ներկայացուցիչները մի քանի ամիս առաջ պնդում էին, որ այդ ուղղությամբ դեռ քայլեր չեն ձեռնարկվում, իսկ հիմա արդեն նոր ճանապարհի տեղն են որոշում․․․

Կանգնած ենք Արցախը կորցնելու վտանգի առաջ, լուրջ և իրական վտանգի առաջ․․․ Ի՞նչ անենք։ Կամ պետք է երեսներս շրջենք, որ չտեսնենք հոգեվարքի տառապանքները, կամ պետք է մեր եղբոր հետ լինենք, մեզանից կախված ամեն ինչ անենք, որ մեր խոցված եղբայրն ապաքինվի, ցավը փոխվի հույսի, իսկ հուսյը հաղթանակ երկնի։ Ինչու՞ եմ սա ասում։ Գիտեմ՝ դժվար է Արցախ գնալը։ Դժվար է հոգեպես։ Շատերը նաև Արցախ այցելելն այլևս անվտանգ չեն համարում։ Այդպես չէ, ճանապարհը բաց է։ Արցախում ձեզ սպասում են, հույսով սպասում են։ Տարվա մեջ գոնե մի անգամ, մի քանի օրով Արցախ այցելեք։ Արցախը մենակ մի թողեք․․․:

Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company