ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Մենք Հայաստանի, Արցախի, Հայ դատի պաշտպաններն ենք սփյուռքում․ Մուրադ Փափազյան

13 Փետրվար 2022

Փետրվարի 8-ին Փարիզում Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհուրդը (CCAF) կազմակերպել էր հայ համայնքի ավանդական դարձած տարեկան ընթրիքը, որին մասնակցել է Ֆրանսիայի քաղաքական էլիտան՝ իր կարկառուն ներկայացուցիչներով։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ ներկա չի եղել Ֆրանսիայի նախագահը։

Ընթրիքին Էմանուել Մակրոնի բացակայության պատճառների, Հայաստանին աջակցության հարցում Ֆրանսիայի ներգրավվածության և այլ հարցերի շուրջ Factor.am-ը զրուցել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի հետ։

-Պարո՛ն Փափազյան, հունվարի 8-ին Ֆրանսիայում հայ համայնքը անցկացրեց արդեն ավանդական դարձած իր ընթրիքը։ Այս անգամ էլ դրան մասնակցում էր Ֆրանսիայի քաղաքական էլիտան։ Ներկա չէր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրա բացակայությունը կապված էր Ուկրաինայի շուրջ բանակցությունների հետ, թե՞ այլ պատճառներ կային։

-Այո՛, պատճառը դա էր։ Նա ընթրիքի օրը Մոսկվայից Կիև մեկնեց, հետո եղավ Բեռլինում։ Մեկ շաբաթ առաջ՝ փետրվարի 1-ին, մենք հանդիպել ենք Ելիսեյան պալատում։ Մինչև գիշերվա 9-ը քննարկում էինք ընթրիքի կազմակերպչական աշխատանքները։ Արդեն մեկ շաբաթ առաջ հստակ էր, որ նա ներկա է լինելու ընթրիքին, սակայն երբ Ուկրաինայի շուրջ իրավիճակը լարվեց, որոշեց գնալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։ Քանի որ Ֆրանսիան է ստանձնել Եվրամիության խորհրդի նախագահությունը, Մակրոնը պետք է զբաղվեր այդ բանակցություններով։

Պետք է նշեմ, որ ամեն դեպքում, այս անգամվա ընթրիքը իր մասնակիցներով աննախադեպ էր։ Ներկա էին Ֆրանսիայի վարչապետը, Սենատի նախագահը, տարբեր նախարարներ, Փարիզի քաղաքապետը, որը նաև նախագահական ընտրություններում թեկնածու է, պատգամավորներ, որոշ շրջանների նախագահներ, նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը և այլք։ Ամեն տարի էլ ընթրիքին շատ քաղաքական գործիչներ են մասնակցում, բայց այս տարի նրանց թիվը շատ ավելի շատ էր։

-Ի՞նչ դեր ունի ընթրիքը համայնքի և հայ-ֆրանսիական հարաբերությունների համար։ Այս անգամ ի՞նչ հարցեր կարևորվեցին ընթրիքի ընթացքում։

-Ղարաբաղյան պատերազմից հետո առաջին անգամ էինք ընթրիքը կազմակերպում։ 2021թ․ կորոնավիրուսի տարածման պատճառով չկարողացանք այն կազմակերպել։ Այս ընթրիքին մենք կարևորեցինք Արցախի ավտանգության հարցերը, նաև քննարկեցինք Թուրքիայի հետ կապված հարցերը, որոնք կարևոր են Եվրոպայում և մասնավորապես Ֆրանսիայում։ Ինչպես միշտ, այս անգամ էլ կոշտ արտահայտվեցինք Թուրքիայի հասցեին, քանի որ մենք Ֆրասիայում պետք է պաշտպանենք Արցախի, Հայաստանի և Հայ դատի շահերը։ Նաև քննադատեցինք այն, որ Ֆրանսիայի արդարադատությունը քննադատել էր ֆրանսիական որոշ քաղաքների կողմից Արցախի քաղաքների հետ բերակամության հուշագրերը։ Մեր ճնշման հիման վրա ֆրանսիական կառավարությունը գտել է ճանապարհը և պետք է կարողանա այսուհետ Արցախում ներդրումներ ունենալ․ ֆրանսիական հասարակական կազմակերպությունները, որոնք օգտվում են Ֆրանսիայի օժանդակությունից, արդեն կարող են գնալ Արցախ և այնտեղ հումանիտար, մշակութային օգնություն ցուցաբերել։

Այս ընթրիքը մեզ համար միշտ առիթ է՝ արժևորել Հայաստանը, Հայ դատը և Արցախը։ Երկու կարևոր ընթրիք կա Ֆրանսիայում։ Մեկը՝ հրեաներինն է, որոնք արդեն 2000 տարի է՝ Ֆրանսիայում են, Ֆրանսիայի պատմության մաս են կազմում, նրանց ցեղասպանությունը տեղի ունեցավ նաև այստեղ։ Մյուսը մերն է։ Մենք կարողացանք Ֆրասիայում մեր ազգին հասցնել լավագույն մակարդակին․ նախագահական ընտրությունների ժամանակ բոլոր թեկնածուները մեր կարծիքը հաշվի են առնում։ Այս ընթրիքին էլ Ֆրանսիայի ամբողջ քաղաքական աշխարհը ներկա էր, որպեսզի իրենց աջակցությունը մեզ հայտնի։

-Ֆրանսիայի քաղաքական շրջանակներում ի՞նչ կարծիքներ են ձևավորվել Արցախի վերաբերյալ՝ պատերազմից հետո։

-Ֆրանսիան համաձայն չէ նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերի հետ։ Նախագահ Մակրոնը մեզ այդ մասին ասել է պատերազմի դադարից 3 օր հետո։ Նա նշել է, որ ինքը համաձայն չէ, որ Ադրբեջանը Շուշին և Հադրութը իրեն վերցրեց, համաձայն չէ, որ Սյունիքում միջանցք ստեղծվի և համաձայն չէ ընդհանրապես, որ ծնկի եկած Հայաստանը ստորագրեր համաձայնագրի կետեր, որոնք չէին պաշտպանում իր շահերը։ Ֆրանսիան փորձում է միջնորդել, մասնակից դառնալ գործընթացներին, իր խոսքը հասցնել։ Նախագահ Մակրոնի և նախագահ Պուտինի երկխոսությունը բավական դրական է։ Երկու նախագահները հաճախ են զրուցում, Մակրոնը գիտի, որ Ռուսաստանի հետ կարող է մշակել նոր մակարդակի հարաբերություններ և ոչ միայն Հայաստանի և Արցախի հետ կապված հարցերի դեպքում, այլև ընդհանրապես միջազգային ասպարեզում:

-Պարո՛ն Փափազյան, վերջերս տեղի ունեցավ տեսակոնֆերանս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Այն կազմակերպողներից էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ելիսեյան պալատում նրա հետ հանդիպմանը խոսե՞լ եք այդ տեսակոնֆերանսից։

-Այո՛, խոսել ենք։ Բրյուսելում տեսանք, որ Մակրոնը հանդիպել էր և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի հետ, հետո նաև կազմակերպել էր նրանց հանդիպումը։ Մակրոնը կողմնակիցն է նրա, որ պետք է պահել բանակցային գործընթացը։ Նա կարծում է, որ այդպես կարելի է առաջընթաց ապահովել, և նա տեսնում է առաջընթաց։ Ես նրան ասացի, որ մենք չենք հավատում Ադրբեջանի հետ երկխոսությանը, որովհետև 25 տարի երկխոսություն կար, և Հայաստանը պատրաստ էր զիջումներ անել, օրինակ, 2016 թվականին, սակայն Ադրբեջանը չհամաձայնեց։ Ադրբեջանը ցանկանում է իր ձեռքը դնել ամբողջ Արցախի վրա, Հայաստանի հարավն է ցանկանում վերցնել, նաև Գեղարքունիքը։ Նա չի ցանկանում խաղաղության պայմանագիր ստորագրել։ Պանթուրքական ուժերը՝ Թուրքիան և Ադրբեջանը, ունեն այստեղ իրենց շահերը և քանի որ դրանց խաղաղ ճանապարհով չեն հասնում, ցանկանում են ուժի միջոցով հասնել։ Այս ուժերը նաև ուրիշ հաշվարկ ունեն․ դրա հետ կապված իրենց հույսը կապել են Հայաստանի վարչապետի հետ։ Նրանք ցանկանում են ստեղծել հայ-թուրքական նոր հարաբերություններ, ցանկանում են, որ Հայաստանը և Թուրքիան հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, առևտրական հարաբերությունները վերականգնվեն, Թուրքիան իր ներդրումները բերի այստեղ և մի քանի տարի հետո Ադրբեջանի հետ լուրջ տնտեսական ուժ դառնա։ Սա է նրանց ծրագիրը։ Ֆրանսիային այդ ծրագիրը շատ է մտահոգում, Փարիզը երկրորդում է մեր վերլուծությունը, որ Թուրքիան գերիշխելու է Հայաստանի տնտեսությունում, և հայ ժողովուրդն աշխատելու է թուրքական տնտեսության համար։

-Ասացիք՝ Մակրոնը առաջընթաց է տեսնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը, և արդյոք Ֆրանսիան նախատեսո՞ւմ է առավել ակտիվ գործունեություն պատերազմից հետո եղած հումանիտար հարցերի լուծման գործընթացում՝ գերիների վերադարձ, հայկական մշակութային ժառանգության պահպանություն և այլ․․․

-Տեսանք, որ Ֆրանսիայի ջանքերով 8 գերի վերադարձավ Հայաստան։ Մակրոնը մեզ պատմեց, որ խոսել է Փաշինյանի հետ և նրան ասել է, որ համաձայն է աշխատել, որ գերիները ազատվեն, բայց երբ գերիները ադրբեջանական բանտերից ազատվեն, ինքը նրանց հայկական բանտերում չփակի։ Մակրոնն ասել է, որ մենք ջանքեր չենք ներդնում գերիների ազատման համար, որ Հայաստանը նրանց բանտարկի։ Ես նրան հարցրի, թե ինչ է պատասխանել Փաշինյանը, պատասխանեց՝ «ինձ համար անհասկանալի բան է պատասխանել»։ Այո՛, գերիների հարցը կարևոր է, Հայաստանի համար է նա դա անում։

Երկրորդ՝ Մակրոնը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կարող են համաձայնվել։ Ես այդ մոտեցման հետ համաձայն չեմ, որովհետև Ադրբեջանը ուժի դիրքերից է խոսում, ինքն է հաղթողը և ինքը պատրաստ չէ զիջումների։ Ադրբեջանը ցանկանում է ավելին։ Բայց դիվանագիտական օրենքներն են՝ պետք է շարունակել բանակցել, երկխոսել։ Դիվանագիտությունն իր աշխատանքը տանում է, բայց պետք չէ շատ մեծ հույսեր ունենալ դրա արդյունքներից։

-Պարո՛ն Փափազյան, ինչպե՞ս է Ֆրանսիայի քաղաքական էլիտան տրամադրված ընդհանրապես Հայաստանի նկատմամբ։

-Ֆրանսիան պրոհայկական է, քանի որ այստեղ կազմակերպված զորավոր հայկական սփյուռք կա։ Այս սփյուռքը ֆրանսահայություն է, այսինքն՝ մենք և՛ ֆրանսիացի ենք, և՛ հայ ենք, ինչպես Շառլ Ազնավուրն էր ասում՝ «100 տոկոս ֆրանսիացի, 100 տոկոս հայ»։ 600 000-անոց ֆրանսահայությունը կարողացել է այս տարիների ընթացքում հզորացնել իր կապերը, զարգացնել։ Մենք ոչ պաշտոնական դիվանագիտություն ենք իրականացնում։ Մենք Հայաստանի, Արցախի, Հայ դատի պաշտպաններն ենք սփյուռքում։ Պետք է անպայման նշել, որ Հայաստանը, Արցախը և Հայ դատը կապված են, չենք կարող դրանք առանձնացնել, անջատել։ Այս արժեքները պաշտպանված են հայ ժողովրդի կողմից, իսկ երբ ասում ենք ժողովուրդ, նկատի ունենք նաև սփյուռքը։ Հայաստանը կարիք ունի հզոր սփյուռքի, որպեսզի դրսում այլ երկրների կողքին կարողանա ունենալ հզոր պաշտպաններ։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company