Հարգանքի տուրք՝ Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
13 Փետրվար 2022
Փետրվարի 13-ին ՀՅԴ Բյուրոյի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հանգանքի տուրք մատուցել Արցախյան և Հայրենական պատերազմների զոհերի հիշատակին։
Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների շիրիմներին այցելությունը կազմակերպվել էր Արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի կողմից: Այցելությանը մասնակցում էին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ, պետական այրեր:
aparaj.am
Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր
Այսօր՝ փետրվարի 13-ին, արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհված քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Այնուհետև հանձնաժողովի անդամները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել քաղաքային հուշահամալիրի հարևանությամբ գտնվող արցախյան 3 պատերազմներում սրբագործված հայորդիների շիրիմներին։
Պաշտոնական արարողակարգին միացել էին նաև ԱՀ-ում գտնվող ՀՀ խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, ԱՀ ԿԳՄՍ նորանշանակ նախարար Անահիտ Հակոբյանը։
Արարողակարգն ուղեկցվում էր Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ։