Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 63 տարեկան
16 Փետրվար 2022
ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, Արցախի հերոս, դաշնակցական Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 63 տարեկան:
Հադրութի Ուղխաձար գյուղում ծնված և Արցախի համար դժվար ժամանակներում երկրի ղեկը ստանձնած հայտնի քաղաքական, հասարակական գործչի շիրիմին հարգանքի տուրք մատուցելու էին եկել նրա հարազատները, կուսակցական ընկերները, պետական այրեր:
aparaj.am