ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Վարչապետը սեպ է փորձում խրել Սփյուռքի և Հայաստանի ամուր կապերի միջև

18 Փետրվար 2022

Օրերս ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել էր Ֆրանսիա՝ հանդիպումներ ունենալու Ֆրանսիայի հայ համայնքի հետ, սակայն հանդիպումները հարթ չեն ընթացել։ Տեղեկությունների համաձայն՝ Զարեհ Սինանյանի կողմից խախտվել են հրավիրող կողմի՝ Ֆրանսիայի հայկական ընկերության հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչի արդյունքում, Սփյուռքի գլխավոր հանձնակատարը աղքատիկ օրակարգ է գրանցել Ֆրանսիայում։ Զարեհ Սինանյանի այցը բացառապես մերժվել է Ֆրանսիայի հայ համայնքի ավանդական և լուրջ բոլոր կազմակերպությունների կողմից։

«Փաստինֆո»-ն զրուցել է Ֆրանսիայի հայկական ընկերության (CCAF) համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի հետ։

– Պարոն Փափազյան, ինչպե՞ս անցավ օրերս Ֆրանսիայի հայ համայնքի կողմից կազմակերպած ավանդական ընթրիքը, ի՞նչ գլխավոր խնդիրներ լուծեց այս տարվա միջոցառումը։

– 2014- թվականից ի վեր մենք կազմակերպում ենք այդ ընթրիքը, ամեն տարի դրան մասնակցում է երկրի առաջին դեմքը՝ նախագահը։ Այս անգամ հայտնի պատճառներով Մակրոնը ներկա չէր, որովհետև Ուկրաինայի հարցով է զբաղված։ Այս օրերին իբրև Եվրոպայի նախագահ, նա մասնակցում է բանակցություններին՝ Մոսկվայում, Կիևում ու Բեռլինում։ Չնայած հարգելի պատճառներով իր բացակայությանը, նա լիազորել էր ընթրիքին մասնակցելու երկրի վարչապետին, ինչը շատ բարձր ենք գնահատում։ Այս տարի, ինչպես նախորդ տարիներին՝ բազմաթիվ պատգամավորներ, նախարարներ, արվեստագետներ, փաստաբաններ, լրագրողներ են մասնակցել, ընդհանուր հաշվարկով մոտ 450 մասնակից։ Պետք է ասեմ, որ այս տարի նույնպես ընթրիքը արդյունավետ անցավ։ Գիտեք, այն մեզ համար քաղաքական աշխատանք է, որի ընթացքում մենք բարձրացնում ենք Հայաստանին, Արցախին վերաբող տարատեսակ հարցեր՝ բնականաբար պաշտպանելով Հայաստանի, Հայ Դատի և Արցախի շահերը: Համենայն դեպս, այստեղ՝ Ֆրանսիայում մեր թշնամիներ Թուրքիան և Ադրբեջանն այս տարիների ընթացքում չեն կարողացել իրենց դերակատարությունն այնքան բարձրացնել, որպեսզի հակակշիռ դառնան մեր համայնքին։ Ինչ վերաբերում է այս տարվա խնդիրներին, ապա Հայաստանում վերջին երկու տարիներին ստեղծված իրավիճակով պայմանավորված, մենք առաջնային և կարևոր համարեցինք շեշտը դնել երկրի անվտանգային խնդիրների և սահմաններին վերաբերող հարցերի վրա, արծարծվեցին նաև հետպատերազմյան խնդիրները, միջանցքի վտանգավորության հարցը, որ, ըստ էության, սպառնում է Հայաստանի պետականության լինելիությանը, վտանգում նաև Հայաստանի համար մեծ կարևորություն ներկայացնող հայ – իրանական սահմանը։ Այս անգամ առաջ քաշեցինք նաև Մինսկի խմբում Ֆրանսիայի դերի կարևորությունը՝ Արցախի անկախության ճանաչման հարցում։ Անշուշտ, այստեղ շատ կարևոր պետք է լինի Ֆրանսիայի Հանրապետության հայանպաստ դիրքորոշումը, որը վստահ ենք շարունակական է լինելու։ Այլ կերպ ասած, այս բոլոր խնդիրներով հանդերձ, Հայաստանը միջազգային հարաբերություններում միայնակ չպետք է մնա։

– Քանի որ խոսք գնաց «Հայ դատ»-ից, չեմ կարող չանդրադառնալ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին ասուլիսի ընթացքում այս թեմայով արված խնդրահարույց ձևակերպումներին, ըստ որի, մեջբերում եմ, «Հայաստանի Հանրապետությունը երբեք «Հայ դատ»-ի քաղաքականություն չի վարել։ Երբե՛ք»։ Կուզենայի իմանալ՝ ինչպե՞ս դուք կմեկնաբանեք այս ձևակերպումը, պարոն Փափազյան։

– Կարծում եմ, սա խիստ վտանգավոր և հակահայկական ձևակերպում է։ Իսկ ինչպե՞ս մեկնաբանել սա՝ հավանաբար Փաշինյանը տեղյակ չէ Հայոց պատմությունից, նա չգիտի ինչ բան է «Հայ դատ»-ն ու Ցեղասպանությունը։ Ի՞նչ է նշանակում Հայաստանի Հանրապետությունը երբեք «Հայ դատ»-ի քաղաքականություն չի վարել… Ի՞նչ է, նա չի՞ հիշում ոչ վաղ անցյալում՝ 1998 – 2008 թվականները, երբ նախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության գլխավոր խնդիրներից մեկը, ընդ որում՝ պետական մակարդակով, հավատարմագրված դեսպանների և Դաշնակցական բյուրոյի հետ միասին, համարվում էր «Հայ դատ»-ի և Ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Հենց այդ տարիներին էր, որ տասնյակ երկրներ միջազգայնորեն ճանաչեցին և դատապարտեցին 1915 թվականին Թուրքիայի կողմից կազմակերպված և իրականացված ոճրագործությունը։ Նորից եմ կրկնում, սա այդ տարիներին երկրի գլխավոր գերատեսչության՝ Արտաքին գործերի նախարարության պետական մակարդակով որդեգրած արտաքին քաղաքականությունն էր։ Հիմա ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը հայտարարում, թե «Հայ դատ»-ը կամ Ցեղասպանությունը Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականության մաս չեն եղել։ Այդ մարդը տեղյա՞կ է հայկական իրականությունից, Հայոց պատմությունից, գաղափար ունի՞ արդյոք Ցեղասպանության կամ պահանջատիրության խնդիրներից, չգիտեմ…Սա այլ բան չէ, քան պառակտության դասական օրինակ, որով վարչապետը սեպ է փորձում խրել Սփյուռքի և Հայաստանի ամուր կապերի միջև, ինչն, իրեն, ամեն պարագայում, չի հաջողելու։ Սա թող իմանա։

– Խոսք գնաց պառակտությունից, պարոն Փափազյան, օրերս Ֆրանսիայում էր ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որի այցն այդ երկիր, ինչպես հասկացանք, այնքան էլ հարթ չի անցել։ Ի՞նչն է եղել պատճառը։

– Պարոն Սինանյանն, ուղղակի, տգեղ կերպով խախտել է մեր ունեցած նախնական պայմանավորվածությունը, որը մենք ձեռք էինք բերել դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին։ Տպավորություն է, թե նա նպատակ ունի խնդիրներ ստեղծել ֆրանսահայ համայնքի ներսում: Մենք խնդրեցինք, որպեսզի նա հետաձգի իր շրջագայությունը և փետրվարի ամսին ներկա գտնվի CCAF-ի ամենամյա ընթրիքին, ինչի մասին արդեն վերևում պատմեցի ձեզ։ Բացի այդ, մենք համաձայնել էինք, որ Ֆրանսիա կատարելիք իր այցը կկազմակերպի CCAF-ը։ Միաժամանակ, պայման դրեցինք, որպեսզի նա այստեղ գործող մեր մրցակից կազմակերպության հետ աշխատանքային կապեր չունենա և հանրային հանդիպումների չմասնակցի նրանց հետ: Խոսքը երկու նոր ստեղծված կազմակերպությունների մասին է, որոնք փորձում են մրցակցել CCAF-ի հետ, թուլացնել այստեղ մեր դիրքերը։ Իրականում, այս երկու կազմակերպություններն անուժ են, բայց փորձում են ամեն կերպ խանգարել՝ ֆրանսահայ համայնքում արդեն ավանդական և մեծ հեղինակություն վայելող հայկական կազմակերպությունների գործունեությանը։ Ինչո՞ւ դրանք ստեղծվեցին, երբ տարիներ շարունակ CCAF-ը լուրջ հաջողություններ էր արձանագրել՝ ի նպաստ Հայաստանի, Արցախի ու «Հայ Դատ»-ի: Ստացվում է, որ այս կազմակերպությունները կրեդիտ են ստանում պարոն Սինանյանից, ինչն այլ բանի մասին չի խոսում, քան այն, որ Սինանյանն այստեղ է գործուղվել՝ պառակտելու ֆրանսահայ համայնքը։ Երբ հունվարին իմացանք, որ Զարեհ Սինանյանը չի հարգել մեր նախնական պայմանավորվածությունը և մասնակցելու է այդ կազմակերպությունների կողմից հայտարարված հանդիպումներին, մենք կապ հաստատեցինք իր հետ և պահանջեցինք չեղարկել դրանք, որը մերժվեց: Մենք տեղեկացրինք, որ, եթե նա չբեկանի այդ հանդիպումները, մենք կհրաժարվենք մեր պայմանավորվածություններից։ Ի պատասխան մեզ ասեցին՝ ինչ ուզում եք արեք: Մենք էլ հետ կանչեցինք CCAF-ի կազմակերպած ընթրիքին վերջինիս ուղարկված հրավերը։ Նա զրկվեց CCAF-ի ընթրիքին ներկա լինելու հնարավորությունից, որտեղ 450 ազդեցիկ անձինք էին ներկա՝ նախարարներ, պատգամավորներ, նախագահի թեկնածուներ, քաղաքապետներ և այլն։ Այստեղ միայն մեկ բան կասեմ, ամեն պարագայում, պարոն Սինանյանը պետք է գիտենա, որ նրան չի հաջողվելու սեպ խրել հայկական ավանդական կազմակերպությունների դերի և արժեքի միջև, ինչին ակնհայտորեն ձգտում է այդ մարդը։ Նա, ուղղակի, ձախողելու է իր այդ ամոթալի առաքելության մեջ։

– Պարոն Փափազյան, վերջին շրջանում այստեղ՝ Հայաստանում, ակտիվորեն շրջանառվում է Մայր Օրենքի՝ Սահմանադրության փոփոխության հարցը, որով, ըստ մտահոգիչ լուրերի, օրվա իշխանությունները պատրաստվում են հրաժարվել Հայոց Ցեղասպանության և Պահանջատիրության հարցից՝ ի օգուտ Թուրքիայի։ Մեզ հայտնի է նաև, որ Թուրքիայի համար պատմական այդ ամոթալի բեռից ազատվելու համար մեծ խոչընդոտ է հանդիսանում հայկական միասնական Սփյուռքը՝ մասնավորապես Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հայապաշտպան կազմակերպություններն ու նրանց տասնամյակներ վարած հայանպաստ քաղաքականությունը։ Արդյո՞ք Սինանյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ցուցաբերած վարքը հենց այս մասին չի հուշում։

– Անշուշտ, դուք իրավացի եք։ Իհարկե, Թուրքիայի այսօրինակ ձգտումները հայտնի են մեզ։ Մենք գիտենք նաև, որ հայկական միասնական Սփյուռքն, այո, մեծ խոչընդոտ է հանդիսանում Թուրքիայի համար՝ չեղարկելու Ցեղասպանության և պահանջատիրության հետ կապված հարցը։ Եթե Հայաստանի հետ սահմանները բացելու վերաբերյալ Թուրքիայի թելադրած նվաստացուցիչ և խիստ վտանգավոր նախապայմաններն ընդունելի են Հայաստանի իշխանությունների համար, ապա Սփյուռքն, անկասկած, իր համաձայնությունը չի տալու դրան։ Ցեղասպանության և «Հայ դատ»-ի հարցերը ոչ միայն հայաստանյան օրակարգի, այլ նաև համահայկական բնույթի խնդիրներ են։ Ահա այստեղ է, որ հասկանալի են դառնում Նիկոլ Փաշինյանի խնդրահարույց և իրենց բնույթով հակահայկական ձևակերպումները՝ «Հայ դատ»-ի և Ցեղասպանության խնդիրների շուրջ, ինչպես նաև՝ նրանց ջանքերն՝ ամեն կերպ սեպ խրելու և թուլացնելու Սփյուռքի դերի միջև։ Այն, ինչ Թուրքիային չհաջողվեց անել հարյուր տարի առաջ, նա փորձում է կատարել հիմա՝ իր թելադրած օրակարգերով, որն այլ բան չէ, քան Հայաստանի վերջնական ձախողումն ու թուլացումը։ Սա նաև ադրբեջանական կողմի երազանքն է՝ թաթը դնել Հայաստանի հարավի՝ Սյունիքի վրա։ Նորից պետք է կրկնվեմ՝ սա նրանց չի հաջողելու։

– Պարոն Փափազյան, ո՞րն է ֆրանսահայ համայնքի՝ այս պահի առաջնային խնդիրը։

– Մեր առաջնային խնդիրները մշտապես եղել և մնում են պրոհայկական գլոբալ հարցերի վերհանումն ու մեր ունեցած հնարավորությունների շրջանակներում՝ դրանց հայանպաստ լուծումներ տալը։ Մեր խնդիրները նեղ ու փոքր հարցեր քննարկելու շրջանակների համար չեն՝ ի՞նչ ասեց Սինանյանը, ի՞նչ են ուզում մեզանից մեր համայնքի ներում ստեղծված նոր ու անուժ կազմակերպությունները, նույնիսկ մեծ ուշադրություն չենք էլ դարձնում, թե ինչո՞ւ են նրանք ամեն կերպ փորձում մրցակցել և թուլացնել արդեն իսկ կայացած և հեղինակավոր կազմակերպությունների դերը։ Մեր խնդիրները եղել և մնում են մեր հայրենիքի համար մեծ կարևորություն ներկայացնող հարցերը՝ «Հայ դատ»-ը, սահմանների անվտանգությունը, Ցեղասպանության հարցի միջազգային ճանաչումն ու արդար հատուցումը, և մենք մեր որդեգրած քաղաքականությունից չեն հրաժարվելու։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company